Լինում է այսպես. գիշերը 3-ին արթնանում ես, քունդ առել ես… բայց պատմելդ-գրելդ չի գալիս… Ռեժիմը՝ ռեժիմ, բայց ամեն օրվա գիրը զոռի բան չէ, թոկ չէ՝  վիզդ գցած… Սկսում եմ համակարգչային իմ ընթերցարանով անցնել, հետո՝ մտնում անկողին, գրում փակ աչքերով, բաց մտքով… Քնել չի լինում, ինչպես հիմա, իսկ գրել պետք է, ամեն օրվա գիր է, ընդհատվեց՝ է՜, գնա ետևից հասի:

Հիմա արդեն 04.30 է, ես պատմում եմ, լսե՛ք: Շնորհակալ եմ ավագ եղբորս. ես միշտ, որքան ինձ հիշում եմ, հեծանիվ ունեցել եմ, մեր թաղում՝ Սևանի փակուղում, պատմել եմ, իմ մանկությունն անցել է հեծանիվների վրա… Հեծանիվը փոքրերի համար է եղել և մնում հայոց մեջ. մեծացա, ավագ դասարաններում, 16-17 տարեկանում զրկվեցի «անլրջությունից», իջա գետնի վրա, դարձա, ինչպես բոլորը՝ ոտնավոր. անվաչմուշկները, սքեյթները, ինքնագլորները եթե 1960-70-ականներին կային, ապա «երկաթյա վարագույրից» այն կողմ կամ ինքնաշեն… Ես սարքել-քշել-կոտրել եմ բազում փայտե «սամոկատներ» ու այլ ինքնագլորներ…

Հեծանիվ մեկ էլ ունեցել եմ 25 տարեկանում, երբ ընկերներով-հասակակիցներով իրար հեծանիվներ նվիրեցինք ու ձևավորեցինք հեծանվային ակումբ: Ի՜նչ փառահեղ ընթացք էր, ափսո՜ս՝ կարճ տևեց… Մեկն էլ, ահա, 30-35 տարի անց… Ես հեծանվի վրա եմ, ասեմ՝ անբաժան… Կփոխվի հեծանիվը. գործիք է, փոխադրամիջոց, կլինի ավելի ու ավելի հարմար-համապատասխան…

BleyanՊետք էր նայել, թե ինչ անսովոր զգացում էր պատել Դավիթ Բլեյանին. անկեղծանամ՝ նաև ինձ. հայր ու որդի հեծանիվների վրա, իրար կողքի: Հեծանվաերթը միավորող, մեր կյանքին համերաշխություն ու  տոնականություն-զվարթություն կարող է հաղորդել, մոբիլության այլ վիճակ է, նոր հանդերձանք, ոչ թե միջոցառում… Նախանձով-հիացմունքով եմ նայում անվաչմուշկով ու սքեյթով, տարբեր ինքնագլորներով մարդկանց… Լավ եմ զգում մտքից, որ Շուշան Բլեյանը Վիեննայի փողոցներում գործածում է ինքնագլոր, ապրում եմ Դավթին այլ անիվների վրա տեսնելու ժամանակը… Իմն այսօր հեծանիվն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մկրտիչ Բազեյանը

Առտու 5-ից շուտ հիմա չի գրվում… Լույսը չբացվի՞, որ տեսնես՝ ինչ է կատարվում՝ կա՞ աշխարհը, ի՞նչ տեսք ունի գիշերից հետո… Առանց տեսնելու ի՞նչ գրես, ո՞ւմ համար… Ամենօրյա գիրը զոռի բան

Անմահանա ուսուցման ու «ջան ամառ»-ի շրջանը միասին ապրելու համեցեք…

Ուժեղ քամին օրեր առաջ տարավ մեր «Մեդիակենտրոն» մեծ ցուցանակը և լավ առիթ տվեց այս պահից կրթահամալիրի՝ Րաֆֆի 57 հասցեում մասնաշենքը կոչել ճիշտ իր նշանակությամբ՝ կրթահամալիրի «Կենտրոն»։ Կենտրոնում է մեր հեղինակային

Հայր իմ, ահա, նայում եմ նկարիդ

Հորս հետ իմ խոսակցությունը չի ավարտվել, հայրս կա։ Մահացել է 1976թ.՝ 38 տարի առաջ ու, տեսեք, ի՜նչ մանրամասներ եմ ես հիշում, ինչ սիրով ու ցավով… Իրիկունը 8.00-ի մոտ ես բարձրանում եմ