Շուշան Բլեյանը որտե՞ղ է՝ հարցրեք… Չիմացա՞ք: Իտալական Վերոնա քաղաքում: Այո, Շեքսպիրի հայտնի հերոսների՝ Ռոմեոյի և Ջուլիետի սիրո քաղաքում… Ինչպե՞ս և ինչո՞ւ է Վիեննայի կոնսերվատորիայի ուսանող Շուշանը հայտնվել Վերոնայում… Հետաքրքիր պատմություն է: Լսեք: Նախ՝ Ավստրիայում, ինչպես Եվրոպական շատ երկրներում, կա զատկական արձակուրդ, որ Վիեննայում, Շուշանի կոնսերվատորիայում տևում է 10 օր՝ մարտի 29-ից ապրիլի 8-ը: Շուշանը, հիշում եք, Վարժարանում սովորելու շրջանում 2011-ին կրթահամալիրի տիեզերագետների խմբի հետ եղել է Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարում… Հենց այստեղ էլ ծանոթացել-մտերմացել է Իտալիայից ժամանած խմբի Սառա անունով աղջկա հետ: Մեդիան, ֆեյսբուքը հավատարմության-համերաշխության-ընկերության հաստատման-պահպանման հիանալի միջոց են… Եվ ահա Շուշանի Իզմիրի ընկերուհին, որ սովորում է Վերոնայի ավագ դպրոց-քոլեջի ավարտական կուրսում, Շուշանին հրավիրել է իրենց տուն՝ Վերոնա՝ միասին Զատիկ նշելու… Այ, այսպես են Զատիկ տոնում… Թե չէ, հայերին թվում է՝ իրենք են, ու իրենց՝ ձու ներկելու, ձվի-կանաչիի թանկ-էժանի պատմությունն ու կենցաղային հոգս դարձած տոնը…
Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է: Շուշանը նստել է ավստրիական` իր հավանած գնացքներն ու 10 ժամ հետո գրկախառնվել իր հավատարիմ իզմիրյան ընկերուհու հետ… Դեռ միասին Վենետիկում պիտի լինեն. պարզվում է՝ 2 ժամվա ճամփա է Վերոնայից: Ինչո՞ւ հիշեցի, կարոտե՞լ եմ Շուշանին… Միշտ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կիրակի իմ քույր Էմմայի ծննդյան օրն էր

Կիրակի իմ քույր Էմմայի ծննդյան օրն էր. Էմման պիտի մեզ հավաքեր՝ հավաքեց։ Ինձ այնքա՜ն լավ էի զգում հարազատ մարդկանց մեծ խմբի հետ, Օհանավանում, իմ փեսա Գարիկի խնամած այգում, իմ սքանչելի

Գիրք ազգաբանության Դավիթ Բլեյանի՝ Աշոտի որդու

Մանյակ-տնօրենի անընդհատ՝ 572-րդ հերթական գիրն օրվա… Դավիթը երեկոյան (իրիկունը) կամ/և առավոտ կանուխ, երբ արթնանում է, ինձ տեսնում է համակարգչի առաջ կամ հեռուստացույցով «Եվրոնյուզ» դիտելիս… — Պապ, դու հո հեռուստացույցի ու

Վաղ մանկությունից

Վաղ մանկությունից քիչ, շատ քիչ տպավորություններ են մնում, ամենուժեղը երևի… 5-6 տարեկան եմ եղել, երբ հորս, մեծ եղբորս հետ մեր մեքենայով անցել ենք Նախիջևանով… Մինչև Օրդուբադ… Հայրս, պատմել եմ, առևտուր էր