Այո, Գոհար Սմբատյան, Աիդա Պետրոսյան ու նախակրթարանների սեբաստացի գործընկերներ, խելամիտ ու խիզախ օգտագործեք հունվարյան ստուգատեսների հնարավորությունները՝ մեր 350-ի չափ 2-6 տարեկանների մարմնամարզական, բնագիտատեխնիկական գործունեությամբ նրանց զարգացում-կյանքը՝ տանը և պարտեզներում լիարժեք դարձնելու, առկա թվային ու ոչ թվային բոլոր միջոցները՝ պլանշետները, ֆոտոտեսախցիկները, խոհանոցային պարագաները, խաղադարանը… Դիջիթեք բերեք մեր բաց գլխին… Ասե՛ք` ի՞նչ է պակասում, ձեռք բերենք, որպես մրցանակ ստացեք… ինքներդ պատրաստեք, այս գեղադիտակի նման…

Իսկ «Շրխկաններ» դաստիարակների համույթի, այդ թվում` երաժշտության, դաստիարակների օգնականների (բոլորն են դաստիարակ, եթե «Շրխկան» -ում են), երեկվա ելույթը Մարմարյա սրահում մեդիաուրբաթ համերգի ժամանակ ինձ հուզեց-հիացնելու չափ: Շնորհակալ եմ անձամբ, Աիդա Պետրոսյան, Մարինե Մկրտչյան ու ընկերներ… Հուզեց հիացնելու չափ, Դպրոց-պարտեզի համերաշխ-գունեղ-ելույթը, որպես ռոդարիական համերգ՝ սա մեր կրթական ծրագիրն է, ակնհայտ շոշափելի, լսելի, հոտոտելի այնքա՜ն համեղ, որ ուտելդ գալիս է… Տաթև Բլեյանն իր առաջին մասնագիտության կարոտը հանեց, Սոնան, Անահիտը իրենց հաջորդ՝ հաղորդվար-հանդիսվարի գործունեության լավ հայտ ներկայացրին… Դե, տիկին Սոֆյան էլ եղել և մնում է ամենա…ամենա…ամենա… 20 տարեկանը տարածաշրջանում…

Ես հարգանքով եմ վերաբերվում Օրագրի ընթերցողի հետևողականությանը՝ պահանջին, որ ես մասնակցեմ հանրապետության հասարակական-քաղաքական կյանքին, վրդովմունքին, թե ինչու Երևանում թե Գյումրիում բողոքավոր ցուցարարների հետ չեմ… Նոր բան չեմ ասում. կրթությունը հասարակական գործունեության ձև է՝ համարյա յուրաքանչյուր ընտանիքին առնչվող, իսկ մեր «Հանրակրթական կամուրջներ» ծրագրով, բազմալեզու և անընդհատ մեդիա mskh-ով, կրթական փոխանակումներով՝ նաև Հայաստանից դուրս, երկրորդ Հայաստան- Արցախում, Վրաստանում… այլոց համար… Եվ ես, որպես հանրային գործիչ, կրթության գործի կազմակերպիչ, կրթահամալիրի տնօրեն, տեսե՛ք` որքա՜ն գործուն եմ. 2015-ի հունվարին կրթահամալիրում ուսումնական ստուգատեսային-ճամբարային գործունեությունը վկա, հայ վրացական ակտիվ, կրթական ծավալուն փոխանակումները, իմ բլոգը, իմ օրագրապատումը, գրավիչ-հազարակյանք mskh-ի առօրյան… «Եթե»-ներ չեմ սիրում, բայց հարց է, կարճ պատասխանում եմ. երբ չեմ լինի այս հոգսով-գործով-ժամանակով, իմ չափով կլինեմ քաղաքական իրադարձությունների կենտրոնում… հուսով եմ` 2017-ի հունվարից ոչ շուտ… Իսկ որպես Գյումրիին առնչվող իմ արդեն օրագրային անդրադարձի շարունակություն խորհուրդ կտամ աչքի անցկացնել 1-ին am-ի «Դեմքերը ռուսական ռազմակայանում» հունվարի 16-ի հրապարակումը…

Մեր Միջին դպրոցի 8.3-ի Մարիամ Մանսուրյանի և Մանե Հովհաննիսյանի «Շողակն»-ի, իրենց կյանքի հեքիաթի՝ «գրիչը քոնն է, թուղթը քոնը, գրողն էլ՝ դու…» տողին ես մի տող էլ ավելացնեմ՝ գործիչն էլ՝ դու… Իրական-ֆիզիկական երկրագործությամբ նաև զբաղվենք, Մանե ու Մարիամ, «Շողակն»-ի, 8.3-ի ջաներ…

Մարիետ Սիմոնյանի հետ ծրագրային այց ենք կատարում կրթահամալիրի երաժշտության կենտրոնից-տեխնոլոգիայի կենտրոն՝ Արհեստների դպրոց, ու վերադառնում Մայր դպրոց՝ բնագիտության ու տեխնիկական ստեղծագործության կենտրոն… Առիթը՝ հունվարի վերջին «բացվող» գործիքաշինության և ինժեներիայի արհեստանոցն է, նրա ղեկավար Օնիկ Դավթյանի` նորամուտը տպավորիչ-աշխատանքային դարձնելուն օգնելը:  Երկուշաբթի սկսվող ուսումնական-ճամբարային առօրյային մեր ուսումնական կենտրոնների պատրաստության ստուգատես դարձավ մեր այցը… մի քանի օրագրի նյութ… Համեցե՛ք: Նախ՝ ճանապարհը ֆիզիկական՝ Մայր դպրոցից Նոր դպրոցով Արհեստագործական… Բացենք մեր աչքերը, որքա՞ն կարող ենք փակ աչքերով, չտեսնելու տալով անցնել այս քրջապատ ճանապարհներով… Կարողացա՞նք շնորհիվ թվային միջոցների և մեր ուսումնական կարողությունների միջոցով նկարել, գրել (բողոքել, խնդրել, առաջարկ-պահանջ ներկայացնել բոլոր հնարավոր պատկան կոչվող մարմիններին), կարողացա՞նք Կարինե Մացակյանի, Գրիգոր Խաչատրյանի շնորհքով նկարել-նախագծել-հրապարակել մեդիայում… Դարձրի՞նք իսկական ուսումնական նախագիծ փաթեթ… գրեցի՞նք մեր հեքիաթը, իմ բարեկամ սեբաստացիներ, այսպիսով… Այսպես փարիսեցիներն էլ են անում… Բա գործելը՝ «երկիրը գործելը», երկրագործությունը, որպես կրթությանը ու մեր կյանքին իմաստ հաղորդելու ուղիղ ճանապարհ: Այո՛, մեր ձեռքերով քրջաթափելը Բանգլադեշս… Իմ էլեկտրոնային փոստին կա Վահրամ Թոքմաջյանի ուղարկած այսպիսի տողեր՝ Վանո Սիրադեղյանից. «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտդիր չէ: Եվ հարյուրամյակներ շարունակ, մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական ու կապվում նրա հետ հավաքական, չպարտավորեցնող, «սրտագին» սիրով»: Ես չեմ հանդուրժի, որ դուք ձեր երազներով, սրտիս սիրասուն ազգ՝ սեբաստացիներ բոլոր տարիքի, սովորողներ թե ուսուցիչներ, Բանգլադեշս  ձեր անպատասխանատվությամբ դարձնեք պատմական հայրենիք, դադարեք ամեն օր այն խնամելուց:

– Սիրում եմ քեզ, մի տխրի, մայրիկ ջան,- հուզել է նորից առօրյա դժվարությունները երբեմն դրամատիկ դարձնող և դրանից «տխուր-տրտումի» դերը ստանձնող Արմինե մայրիկին, իսկ Դավիթը իրիկունը զվարճանում է պարտեզից տուն բերած «Ես կարողանում եմ» խաղով… Կարողանում և հաշվում է, հեծանիվ քշում, մեծ, փոքր, մարդատար-բեռնատար, գույն-գույն մեքենաները ջոկջոկում, իր ուզած տեսանյութը համակարգչով միացնում… մնում է` Արմինեն հասցնի ու այս ամենից էլ, իր 85-ի չափ ամենակարող 4-5-րդցիների գործունեությունից էլ, Հանրակրթական դիջիթեքի և մյուս ստուգատեսների մրցանակային նյութեր պատրաստի…

Իսկ երեկ առավոտյան, հենց այն ժամանակ, երբ տան դռան մոտ Արմինեն ու ես, ինչպես Պոչատ աղվեսը, աղաչում-պաղատում էինք՝ Դավիթ ջան, ախպեր ջան, ջանեջան, պրծի՝ գնանք մեր գործին հասնենք, որ մեզ չասեն՝ տո… որտե՞ղ էիր… Դավիթը լուսնի վրա էր… կենտրոնացած՝ իր մարդատար մեքենաների մի խմբաքանակ շարում էր լրագրասեղանի եզրով… Մենք մի քանի անգամ այդ ընթացքում գնացինք լուսին-եկանք…
– Դավիթ, – վերջին մանկավարժական հնարն եմ փորձում,- ընկեր Կարինեի տնային աշխատանքը…Չթողեց՝ ավարտեի.
– Ուզում եմ բոլոր մեքենաները տանեմ մեծերի խումբ՝ ընկեր Կարինեին ցույց տամ…

Մեծ տոպրակի մեջ հատ-հատ հաշվեց-լցրեց տասնմեկ մեքենա ու մեկ ինքնաթիռ… Վերջապես. մենք էլ ժամանակին հասանք աշխատանքի, ու ոչ ոք մեզ չասաց՝
– Պոչատ աղվես, որտե՞ղ էիր…​

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Եվ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց…

Կանադայում հսկայական քարանձավ է հայտնաբերվել… Երբ Դուք կանգնում եք նրա եզրին և նայում ցած, ձեր տեսողության հեռավորությունը կազմում է գրեթե 183մ… Արատեսը հարուստ է նաև հայտնի-անհայտ քարանձավներով… Դպրական կենտրոնի սովորողները-այցելուները

Դավիթ Բլեյանը, Անահիտն ու Ավետիսը հանդիպեցին նշանավոր հայաթում… Ասենք՝ շնորհավո՜ր

Իսկական մեծ Ավետիս, ով ուրիշ դարձրեց հունիսի 2-ը՝ Գևորգ Հակոբյանի առաջնեկ Անահիտի ծննդյան օրը… Սքանչելի Անահիտ, այնքա՜ն նման արևոտ իր Անահիտ տատիկին՝ Գևորգի, Անաստասավանի Հակոբյանների այս նշանավոր հայաթի բոլոր մարդկանց,

Եվ ինչո՞ւ ես դու փռել իմ դեմ քո բույրը բոլոր…

Ի՞նչ է ուզում ինձանից կապույտ մորմոքը հրի… Ի՞նչ է ուզում քո հոգին, հազարամյա Նաիրի՛: Եվ ինչո՞ւ ես դու փռել իմ դեմ քո բույրը բոլոր Եվ իմ մորմոքը վառել թախիծներով ահավոր: