Ջա՜ն, ամառային շրջագայությունից վերադարձած Լիլիթ Բլեյան-Վահե Հովհաննիսյան ընտանիքը՝ իր սքանչելի մասով՝ Լիլիթն ու իմ Արաքսիկ-Սոնուլիկ թոռնուհիները երեկ այցելեցին մեզ… Սկզբում եկավ կախարդուհի Սոնան, Դավթի նմանակը, քույրերից ամենասպասվածը… Դավիթն ու Սոնան որ հանդիպում են, իրենց ոչ ոք պետք չէ, դառնում են մեկ. մնում է միայն մի հանգամանք։ Լավ է, միասին լողացան, միասին խաղացին, խառնեցին… ո՞նց խանգարես, ի՞նչ ուժով… Սոնան խոստացավ էլի գա, որ «թափածը» հավաքի… ինչպես ամեն անգամ… Հետո եկան Լիլիթն ու Արաքսիկը՝ իրենց քաղած, իրենց նման գույնով-համով կեռասներով… Միասին կերանք ու հարազատների նման, առանց խանգարող-շտապեցնող Վահեի, իրենցը պարտադրող Սոնա-Դավթի, հիմնավոր քննեցինք հասարակական տրանսպորտի վիճակը ստեղծված… Լուծեցինք… Երևանում սկսեցին հաշտ երթևեկել հետիոտնը, ավտովարորդը, հեծանվորդը… Արաքսիկը ավելի հետաքրքիր է դարձել, ավելի բարալիկ, նուրբ, շրջահայաց… Հավես իրիկուն անցկացրինք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Զուլում շաբաթ էր

Զուլում շաբաթ էր. հաղթահարեցինք ես՝ վաթսուն տարեկան հետևողական-սրընթաց գլորվողի, Դավիթ Բլեյանը 3 տարեկան 3 ամսական դարձածի հերթական շաբաթը… Արմինեն է ծանր տանում. ինչո՞ւ. երբ տարին իսկի գարունն էլ չի ճանապարհել:

Երեխայի առաջին կրթիչների՝ ընտանիքի ու զորեղ միջավայրի մասին…

Որպես կամակոր երեխա՝ իմ ծննդյան առիթով, հոբելյարի իրավունքով ես ստացա այն, ինչ իրոք ուզում էի. այսպիսի կրթական շքերթ՝ Մայր դպրոցի սրահում, 200-ի չափ դեղձ ուտող 5-6 տարեկան սեբաստացիկներ՝ Մարմարյա սրահ-կրթական

Սա էլ հեծանվորդի կյանքի ուղեկից է

Տան ճանապարհը դիմադրելու աստիճանի քամոտ էր, այսպիսի «ընդունելության» չէի հանդիպել. փորձառու հեծանվորդ զույգի հանդիպեցի, որ նույնպես զարմացած էր քամու ուժգնությունից… Սա էլ հեծանվորդի կյանքի ուղեկից է… Երբ տուն հասա, նոր