Լսո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք, վայելո՞ւմ եք անձրևն այս անընդհատ. ի՜նչ անձրև է… Քնեցի՝ անձրևում էր, արթնացա՝ ժամը երեքն է գիշերվա, անձրևում է անվերջ… Ես պատմում եմ ձեզ իմ օրը: Աշխարհի իմ անկյան պատուհանը բաց է, ու ես լիուլի վայելում եմ անձրևն այս հայացքով՝ դեպի թույլ լուսավորված Խանջյան փողոցն ու Դավիթ Բլեյանի վերգետնյա անցումը, դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ լուսառատ, անձրևից իստակվող եկեղեցին… Անձրևը Երևանում երբեք շատ չի լինում, նկատե՞լ եք. մի՛ նեղվեք, վայելեք անձրևն այս, ինչպես նվեր… Ինչպես երեկվա Լիլիթ Պիպոյանի համերգը: Իսկական վայելք՝ շնորհակալ եմ Մերի Առաքելյանին՝ իր վարժարանային գործընկերներով, Կարեն Խաչատրյանին, ձեզ, հարազատ ունկնդիր-հանդիսատես. առանց այսպիսի լսարանի-տեսարանի ի՞նչ համերգ, ի՞նչ վայելք… Չի լինում: Լիլիթ Պիպոյանը հաճելի շփոթված է մեր պարզությունից, իր համար բացահայտվող սեբաստացիական աշխարհի խորքից… Լավ է, չէ՞, շատ բան տեսած, թվում է՝ քո ծննդավայր քաղաքը ճանաչած մարդ ես, ու մեկ էլ հայտնաբերում ես քաղաքի Բանգլադեշը՝ ինչպես արտա-սահման… Իհարկե, թե չէ, մեր՝ անշարժությամբ փակված կյանքի տարածքը՝ ինչպես փակուղի, շարժվելդ, գործելդ, ծնելդ չի գալիս… Պա՛տ, պա՛տ ու պա՛տ: Հետո Լիլիթն իմ հորդորով Սվետա Ճաղարյանի ուղեկցությամբ անհապաղ իջավ խեցեգործարանը մեր՝ իր վաղուցվա մտածումն իրականացնելու. ուզում է կավով աշխատել: Կսազի բրուտի միջավայրում մեզ սիրելի-հարազատ դարձած Լիլիթ Պիպոյանը… Ու ես լսեցի Զառա Ոսկանյանի ձայնը՝ բարև, երեխաներ… Իսկական երեխաներ՝ 2-4 տարեկան, որ այնքա՜ն կարող են՝ իրենց ձեռքով պատրաստած կավե սրտիկով պարգևատրել մայրիկներին. միայն մի շնորհքով ընկեր է պակաս՝ Զառայի նման, ու մի միջավայր աշխարհ՝ Հիմնականի Գոհար Սմբատյանի ստեղծածի նման: Շնորհակալ եմ Հիմնականին՝ իր Գոհար Բալջյանով. երեկվա իմ օրագրի ֆոտոխմբագիրն էր. ստացվեց։ Մոտեցում է. փորձարկում ենք ավելի ու ավելի համարձակ ու հաջողված լուծումների գնում, այնպես, որ արդյունքները շփոթեցնում են… Ինչպես շփոթված էր երեկ Սուսան Մարկոսյանը. Արփին մեր իր ձեռքով-շնորհքով, տեսե՜ք, տեսա՞ք՝ ի՜նչ բատիկա-վզնոց էր արել… Այսպիսի Անի Հովհաննիսյան ու այսպիսի ներխուժում. դե, ի՞նչ կա ջանջալացնելու, շնորհքն ու խիզախությունը (խենթությունը) հանդիպել են սեբաստացիական ընդունակ ազատ-բեղուն միջավայրում… չէ, դուք մի տեսե՛ք այս շարանը, սովորողների ձեռքի տակով է անցել… անընդհատ մի շղթա է ստեղծում… շնորհակալ եմ:
«Միջավայրը մեր ձեռքերով» նախագիծ. Զառա Ոսկանյան և 1-5-րդ դասարանցի տեխնոլոգներ։
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի։
«Արվեստի ստեղծագործությունները նման են մարդկանց. նրանք կարող են լինել հաճելի, նույնիսկ շատ թերությունների առկայությամբ»: Սա մեր ռեժիսոր-ուսուցիչ Սարգիս Արզումանյանի բլոգում կարդացի: Հետո շփոթվեցի Աշոտ Փաշինյանի «Մահի ճիչը» պատմվածքից… Գոնե ես պատրաստված էի՝ ռեժիսոր դառնալու վճռով ապրող իմ ընկեր Աշոտի` իմ այսօրվա «փայ» Նիկոլի սցենարի տեքստի հրապարակումից անակնկալի չգալու համար: Եկա: Այս կրթահամալիրում կարող ես և չծերանալ, Հասմիկ Ղազարյան. սա աշխարհ է իր կյանքով, որտեղ ոչ թե ծերությունը գուցե և ուշ է սկսվում, երկար է տևում, երբե՛ք, այլ տեղ, որտեղից այն բացակայում է: Չկա ծերություն, եթե չկա ծերացում, լսո՞ւմ եք: Թարգմանությունները նրա համար չե՞ն, որ ասվածն ավելի լավ հասկանաք: Դե, ասում եմ մայրենի լեզվով՝ մի՛ ծերացեք ու վերջ: Առանց արդարանալու, առանց պայմանի-անսպառ ու անընդհատ, ինչպես այս անձրևը հիմա, գործեք: Մի՛ ծերացեք, միանգամից մեռեք պրծեք, ազատե՛ք կյանքը չթաղված մեռելներից: Ասված է, չէ՞, «թաղել է պետք բոլոր մեռելներին»… Ինքնաթաղվենք, որ զերծ պահենք մեր իրականությունը վերջնականապես ծերանոց դառնալուց: Ես պնդում եմ՝ կրթահամալիրում, սեբաստացիական աշխարհում դա թույլ չեմ տա. առաջին գնացողը կլինեմ:
Ի՜նչ անձրև է, ի՜նչ ապրիլ է: Մեր հոգսերի 90%-ը վերաբերում է նրան, ինչ երբեք չի պատահի… Ես, դուք տնօրինում ենք 10 տոկո՞սը… Համեցե՛ք: Յասամանների թփուտներով նշանավոր դարձրեք մեր բակ-պարտեզները… Սկսեցինք իրականացնել Արտեմ Խաչատրյանի, համոզված եմ, բաց աչքով տեսած երազը՝ մեր կրթական բակերում նորաստեղծ մրգատու ծառերի շարքեր դնելը… Տեսեք՝ ի՜նչ լավ են ծաղկում բալենիները մեր բակերում… Բալի համար էլ ուշքս գնում է. Արշիլ Խաչատրյան՝ Դպրոց-պարտեզի 4-րդ դասարանից, ինչո՞ւ նոր բալանոցներ չունենանք՝ մեր կրթական պարտեզների ճամփեքին… Որտե՞ղ, որոշիր, ու սկսեք, խնդրում եմ, աշխարհի բոլոր 4-րդ դասարանցիներով այնպես արեք, որ նաև բալենիների ու տեսակ-տեսակ յասամանների հայրենիք դառնա Բանգլադեշը. քիչ են բարձրանում՝ Մասիսը չեն ծածկի…
Հայ-վրացական զատկական տոնախմբություն-պլեներ Գեղարվեստի դպրոցում։
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի։
Ես ապրում եմ «Բանգլադեշն անիվների վրա» Թոփչիկի նախագծի հոգսերով, իսկ դո՞ւք… Ի՞նչ են լինում մեր գնացած սեբաստացի սովորողների և ուսուցիչների բլոգները… Անխնամ գերեզմանոցների նման տխուր տեսարան հո չե՞ն ստեղծում, Զառա Առաքելյան ջան… Ինչո՞վ են զբաղված մեր երեկ չէ մեկէլ օրվա շրջանավարտները… Չե՞ն շարունակում իրենց ուսումնական բլոգները, որ կապ է, հոգս է… Կտրեն պրծնեն ու կորչեն… Կիմաստնանան-կվերադառնա՞ն… «Միշտ վերջումը», ասում էր Հովհաննես Թումանյանը, «միշտ վերջումը»… Ո՞ւր է մեր սեբաստացի շրջանավարտի mskh.am-ի տիրույթը… Որքան քիչ են երևում, թռուցիկ… Հարգանքը մայրենիի նկատմամբ հարգանք է հայրական տան, mskh.am-ի նկատմամբ… Մեր մեդիան, ազատ աշխարհ է, ինչպես ջուրը, երկինքը, հասկացե՛ք:
Հայ-վրացական պարատոն Մարմարյա սրահում։
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։
Բայց իմ պատուհանից դուրս ուրիշ անձրև է՝ հարազատ, ընտելացրած, պատասխանատու… Ես խոսում եմ սեբաստացիական աշխարհի, նրա այսօրվա հոգսերի, ուրախությունների, կյանքի, մեդիայի նկատմամբ անհատական պատասխանատվության մասին… Չի կարելի երկար ժամանակ ապրել ու մնալ չընտելացված: Հետո հանդիպում եք ու շփոթվում, ինչպես այսօր Տիրուհի Հակոբյանը, Էլեն Պողոսյանը…
Հայ-վրացական համագործակցության-ընկերության՝ այսօր ստեղծված պաստառ։
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի
Օրվա ֆոտոխմբագիր՝ Տաթև Բլեյան։