Այս օրով՝ 2017-ի ապրիլի 4-ով, մեր աշխարհում ուսումնական նախագծերը՝ գործերը կենսական-բազմազան, իրադարձությունները-դեպքերը, նոր ռիթմ պիտի ստանան՝ ապրիլյան… Շո՛ւտ արեք, սեբաստացիներ, ապրիլն անցնում է… Կկարողանա՞ մեր 8-րդցի Վաչեն՝ իր գերմաներենով-երկրագործությամբ-պարով ոգևորել Գերմանիայի միջազգային համագործակցության արդյունաբերական հիմնադրամի հետ համագործակցության, մեր «Կրթական պարտեզ» ծրագրով ապրիլի 2-23-ը կրթահամալիրում գտնվող՝ այգեպանության, ոռոգման համակարգի, լանդշաֆտային դիզայնի և ջերմոցների ավագ փորձագետ գերմանացի Գերալդ Քյոլլերին։ Չի կարողանա՜… Երեկ Արևմուտքի դպրոց-պարտեզի կացարանում կրթական փոխանակումների, որ այս օրերին մեր միջոցներով արդիականում է, ես հանդիպեցի նաև թարգմանիչ դարձած դիզայներ Արեն Շահնազարյանի և Էդմոնդ Փաշինյանի հետ մեր գերմանացի գործընկերոջը, հետո միասին քայլեցինք Ագարակ. «դաս իս ֆանտաստիշեն»,- գնահատեց մեր գործընկերը Արարատի ստորոտում ու վաղ առավոտի ծիրանեգույն ֆոնին զարգացող իրադարձությունները…
Իսկ կրթական փոխանակումների կացարանում 2017-ի հուլիսին կտեղավորվեն ուսանող երիտասարդների կամավորական ջոկատների հետ մեր առաջին համատեղ միջազգային ճամբարի սովորողները-պատանիները… Կկարողանա՞նք այն ամրագրել մեր օրացույցում, դարձնել «Ուսումնական ամառ» նախագծով սեբաստացիական տարատեսակ ուսումնական ճամբարների գրավիչ ընտրություն… Ապրիլի 11-ին մենք ավանդաբար, թվով 7-րդ անգամ «Վրացերենի օրեր» հանրակրթական փոխանակումների ծրագրով կդիմավորենք 50-ի չափ տարատարիք վրաց ընկերների՝ «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի ամենամյա անմոռուկ տոնախմբությամբ, թափառումով երևանյան… «Վրաստանը, Հայաստանը իմ կյանքում» տարատարիք սովորողների պատումները՝ անհատական-ընտանեկան-խմբային, ինչպիսի՜ խթան կստանան այս օրերով… «Ազատություն» ռադիոկայանի, դրանկից առաջ «Շանթ» TV-ի վերջին ուղիղ եթերներից առաջ և հետո, պատմել եմ-նայե՞լ եք, առավել հետաքրքիր-կարևոր ինքնաբուխ էին տիարի ու լրագրող-ծնողական ներկայացուցիչների կլոր սեղան-հանդիպումները… Այսքա՜ն ոգևորված-շահառու… երևանցիները մի օրինական պահանջ ունեն՝ հեղինակային կրթական ծրագրերով մեր նախակրթարանները, կրտսեր դպրոց-պարտեզները մոտեցնել իրենց բնակավայրին… բացել նոր սեբաստացի պարտեզներ Դավթաշենում, Ավանում, Կենտրոնում, Էրեբունիում… Եթե չենք կարողանալու այս հանրային պահանջը կազմակերպել 2017-ին, ինչո՜ւ եմ ես ստանձնում կրթահամալիրի տնօրենի պարտականությունն այսօր…
Mskh-am-ի 1-ին էջում ամեն օր եթեր տրվող զույգ-նոր տեսադասերը ամենալավն են խոսում-ցուցադրում մեր կրթահամալիրի ներուժի մասին… Հաշվենք. այս նախագծի պահանջներով, այս անընդհատությունը պահելու համար եթե 100 սեբաստացի մանկավարժական աշխատող-սովորող-ընտանիք ներգրավվի՝ որպես տեսադաս-ֆիլմի պրոդյուսեր (ստեղծագործական խմբի ղեկավար), քանի՞ օրը մեկ պիտի ֆիլմ անի։ Սա լուծված խնդիր չէ՞ մեզանում։ Հեղինակային մանկավարժության նախագծերով ուսուցումը՝ իր արդյունքների հանրայնացման-բաց գնահատման-տարածման ստուգատեսային ուսումնական միջավայրով, ուսումնական պարապմունքների բազմազանությամբ-մոբիլությամբ-թվային միջոցների հասանելիությամբ, շարունակական արդիականացմամբ կրթահամալիրը՝ իր շրջակա միջավայրով-քաղաքով-կյանքով՝ անձնականով-ընտանիքով, ամենուր, որտեղ է սեբաստացին, դարձնում է TV տաղավար… Արձակուրդը, որևէ ձևով, շաբաթ-կիրակին, խոչընդոտ չեն անընդհատության առումով, մեզ խափանում չի սպառնում… Համեցեք Անտոնյանների ընտանեկան TV տաղավար… Իսկ Մարինե Ամիրջանյանի «Խոշորացույցի» ստեղծագործական կազմը նոր ուսումնական հեռուստասերիալի սցենարական հայտ է ներկայացնում… Բարի եթեր: Ես երկու օր ժամանակ ունեմ, այսօր իմ 998-րդ գիրն է մեդիայում, հո աշխարհն ապրիլյան՝ 2-ի թե 4-ի ընտրություններով չավարտվե՞ց, ապրիլի 6-ին սկսվեց… Ու 1001-րդը… շարունակում ենք մտածել. ես՝ ձեր սցենարիստ-պրոդյուսեր տիարը, հասանելի եմ… Այսպիսի մի փորձ է այսօր «Գեղարվեստի հարթակում» իմ հանդիպումը-պատումը-ընթերցումը «Զանգի» նախագծով, սեբաստացի լրագրական խմբերի հետ…
Ինչո՞ւ ֆիլմ չդարձավ (դառնու՞մ է) Քնարիկի-Ռիմայի-Տաթևի նախաձեռնությամբ իմ ուղեկցումը նրանց երեկ Բանգլադեշի նշանավոր աղբավայր-մեքենաների գերեզմանոց… Իսկական TV տաղավար, ռոդարիական օրերի, բնապահպանական ուսումնական նախագծերի հարթակ լավագույն, արմանք-զարմանքի, զանգի-զրանգիի… անվերջանալի աշխա՞րհ: Եղե՞լ եք. Մայր դպրոցի դեմ-դիմաց է, մի Բաբաջանյան փողոց է բաժանում, երկաթգծի ու փողոցի արանքում, Արևմուտք-Հարավ մետաքսի նոր ճանապարհների խաչմերուկում… «Տասն և իններորդ դարի երկրորդ կիսաշրջանը մի ընդհանրական չտեսնված հեղափոխություն կատարեց ռուսահայոց կյանքի մեջ, մի վերափոխական տակնուվրայնության, որ դժվար թե աշխարհի ստեղծագործությունից մինչև օրս որևէ դար սորա մի հարյուրերորդական մասն կատարած լինի»,- Պերճ Պռոշյանն է գրել, 1880-ականներին՝ Աբովյանի ու իրենց մասին՝ Միքայել Նալբանդյանի, Ստ. Նալբանդյանի… Ի՞նչ հեղափոխություն արեցին մեր հայտնի-մեծահարուստ ռուսահայերը օրերս՝ ապրիլի 2-ի քվերարկությամբ ամրագրված… Նոր-նոր սկսում ենք տեղը բերել: Շարունակում ենք մտածե՞լ… Ի՞նչ «վերափոխական տակնուվրայնություն» են սկսում, խոստացած: Որտե՞ղ կարդանք: Թե՞ մենք դա կստանանք մեր իրական կյանքում ամենօրյա տեսադասերի միջոցով…