Հունիսի 18-ի օրագրի հավելվածը։

Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով «Կրտսեր դպրոց-պարտեզում 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության, նրանց ընդունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան պարտեզից դպրոց անցում» գիտափորձն իրականացվել է 2008-2012թթ։ Արդյունքում կրթահամալիրի դպրոց-պարտեզներում իրականացվող հեղինակային տարրական կրթության «Իմացումի հրճվանք» ծրագրում 2012թ-ից ներառված է 5 տարեկանների ուսուցումը՝ որպես ինքնուրույն կրթական ծրագիր՝ որպես մուտք դպրոց-պարտեզ՝ մեր հեղինակային կրթական ծրագրով ստեղծված նոր ուսումնական հաստատություն։

Ծրագրի համար հեղինակային կրթահամալիրում ստեղծված են անհրաժեշտ պայմանները՝ դպրոց-պարտեզի հարմարեցված ֆիզիկական միջավայրը, ծրագրային-մանկավարժական ապահովումը։ Ծրագրի սովորողները հեղինակային կրթական ծրագրի սահմանած կարգով «Իմացումի հրճվանք» ծրագրի փուլերն անցնում են իրենց ընդունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան։ 5 տարեկանների ուսուցումը հանրակրթական դպրոցներում՝ առանց իրենց համար միջավայրի-պայմանների, առանց կրթությունը՝ որպես ծրագրի շարունակություն կազմակերպելու հնարավորության ի՞նչ իմաստ ունի։

2019թ. հունիսի 12-ի կլոր սեղանով ամփոփվեցին 2018-2019-ի հինգ տարեկանների ուսուցման արդյունքները՝ ուսուցման մեդիամիջավայր մեդիագրադարանով, դասվարների-դաստիարակների ուսումնական բլոգներով, ուսումնական նախագծերով ու նյութերով։ Տեսեք՝ ինչ խնամքով ու բաց ընտրվում են ուսուցիչները, հետևողական շուրջտարյա մասնագիտական զարգացում անցնում։

Սովորողները ներառված են դպրոցի ամենօրյա ընդհանուր պարապմունքների, ուսումնական օրացույցով որոշված ծեսերի-տոների մեջ։ Սովորողների զարգացումը, ուսումնական ջանքը, արդյունքները հետևողական, ամեն ամիս ներկայացվում են ծրագրի պատվիրատու ծնողներին «Ամսիկ» կոչվող ստուգատեսներով՝ սեպտեմբերից հունիս։ Իսկ 2019-2020 ուստարում սովորողները շարունակում են իրենց գործունեությունը՝ ուսուցման երկրորդ տարին, կամ սովորողի, նրա ծնողի համաձայնեցված որոշմամբ կսովորեն վեց տարեկանների առաջին դասարանի ծրագրով՝ կրթահամալիրի դպրոցում, թե Երևանի մի այլ հանրակրթական հաստատությունում։ Մենք դեռ 2012-ին, ամփոփելով այս կենսունակ ծրագրի ներդրման նպատակով անցկացված 2008-2012 թթ գիտափորձի արդյունքները, նշել ենք, որ 5 տարեկանների ուսուցման ծրագրի սովորողների ուսումնական ցուցանիշները արդեն չորրորդ դասարանն ավարտելիս, միջին դպրոցում չեն տարբերվում իրենց այն դասընկերների ցուցանիշներից, որ հանրակրթական ծրագիրն սկսել են 6 տարեկանից։ Հիմա հաստատում ենք, որ այդպես է նաև ավագ դպրոցում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անհատական մակարդակում հետևողական լինենք մինչև վերջ…

Այն ժամանակ, երբ կրթահամալիրի արհեստագործական ավագ դպրոցի շրջանավարտներն ու ուսուցիչները  «Փարվանայում» էին իրենց հասակակիցների հետ, Մալաթիա-Սեբաստիայի վարչակազմի ղեկավարի նախաձեռնությամբ, Գեղարվեստի ավագ դպրոցը գտել էր պատշաճ-մեկուսի միջավայր՝ սովորողներով-ուսուցիչներով-ծնողներով միասին լինելու երեկոյան,

Երբ քո խոսքը` «ոչ»-ը կամ «այո»-ն, դու ասել ես…

Հինգ տարի առաջ Պակիստանում ոչնչացված «Ալ-Քաիդա»-ի ղեկավար Ուսամա բեն Լադենի կենդանի մնացած որդին՝ Համզան, պարաստ է գրավելու հոր տեղը՝ միավորելով ահաբեկչական ցանցի մնացորդները, ներառյալ հանրահայտ «Ջաբհաթ ան-Նուսրան» Սիրիայում: Համզան 2011-ին ԱՄՆ-ի

Հուրհուրա խանդո՛վ, իմաստո՛ւն, ու խնդա՛ խնդուն — դա կամուրջ է…

Աշխատի՛ր, տոկա՛ անդադար, ստեղծի՛ր անդուլ — դա կամուրջ է. Դրանո՛վ ես շինում դու աշխարքը, դրանո՛վ քանդում — դա կամուրջ է. Դրանով սերմանում ես կյանքեր, մեռնելով՝ հառնում դրանում. Հուրհուրա խանդո՛վ, իմաստո՛ւն,