Ամառային դպրոցները կրթահամալիրի հուլիսի մեջ, տեսեք, իրենց որքա՜ն լավ են զգում, անգամ, համաբանգլադեշյան-համաքաղաքային այնպիսի իրադարձություն, ինչպիսին կրթահամալիրի ավագ դպրոցների շրջանավարտների վկայականների հանձնման հանդիսությունը և Աննա Բլեյանի՝ իմ եղբայր Ստեփանի սքանչելի դստեր հոբելյանական արարողությունը, չխանգարեցին Հասմիկ Ղազարյանին, որ իր դպրոցի հայտարարության ո՛չ օրը, ո՛չ ժամը փոխեց… Տպավորված եմ:

Այսօր սկսում է Ավագ դպրոցի աշխատանքային ջոկատի արտագնա ճամբարը Աղավնավանք-Լաստիվերում… Ջոկատն աշխատանքային վերջին օրը երկար աշխատեց, որ նաև տիկին Էլյայի սրտով լինի իրենց մեկնումը… Հուլիսի 9-ին՝ Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբար մեկնումից մեկ օր առաջ վերջին հավաքն է անցկացնում կրթահամալիրի Ավագ դպրոցի մյուս խումբը…

Վահրամ Թոքմաջյանը ոչ միայն նախաձեռնել է հասարակագետների ուսումնական դպրոցը, այլև «Երկիր մեդիայի» ներկայացուցչի հետ այցելել էր կրթահամալիր՝ դպրոցի պայմաններին ծանոթանալու… Երեքով մենք ավելի ոգևորվեցինք… Հուլիսի 26-28-ը կդառնա ամենամյա ճամբարի մեկնարկ…

Անահիտ Հարությունյանը, որպես համակարգող, իրական է դարձնում դասվարների ճամբարի մեկնարկը, ինչպես մաթեմատիկական ընտանեկան ֆլեշմոբը՝ «Մաթեմատիկա-լող-շախմատ» ճամբարի… Որքան էլ ուզենամ, չեմ սպառի ամառային դպրոցի հուլիսյան օրակարգը…

Դավիթ Բլեյանը մեծ տղա է. ինչքա՜ն շուտ են մեծանում մեր երեխաները… թվում է՝ երեկ էր՝ ծնվեցին…Մեդիայում իր այցով անակնկալի բերեց-հիացրեց պաղպաղակի պես անուշ կամ պաղ ջրի պես հուլիսյան՝ Սրբուհի Աղաբաբյանն իր Միլենայով… Թվում էր՝ գրկի երեխա պիտի լինի, ա՜յ քեզ մարդ, հասուն-ուրախ, բոլորիս խառնեց – իրենով արեց՝ իր հմայքով-ժպիտով… իսկը մոր նման… հազիվ մեկ տարեկան դարձած: Այսպիսի գործը՝ մարդու ստեղծումը, արարչագործություն է հաստատ… Երբ հազիվ պոկվեցի Միլենայից ու հեծանվով անցա դպրոցական իմ այցերին՝ սկսելով Գեղարվեստից, չգիտեի, որ աստիճանների մոտ էլ հանդիպելու եմ Լուսինե Մանուկյանին՝ իր հրաշալի եռյակով՝ Աստղիկ, Էվա, Արեգ… Արեգը՝ Լուսինեի, թե Աստղիկի գրկում, մեկ տարուն մոտեցող, տղամարդու ուժով, ինքնուրույն առինքնող տղուկ… Ես պատմեցի ընտանիքին Միլենա-Սրբուհու մասին, ու Լուսինեն որոշեց չկորցնել ընկերուհուն հանդիպելու պահը: Շնորհակալ եմ Աստղիկին՝ իմ խնդրանքն իրեն բնորոշ շնորհքով կազմակերպելու համար… Իմ օրագիրը հենց այսպիսի հանդիպումների արձանագրման համար է…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Քո նվաճած բարձունքից աշխարհն ուղղակի հիանալի է…

Մեր գո՞րծն է՝ սովորել ու սովորել… Պարզվում է՝ սա ոչ թե Լենին պապիկն է ասել, այլ ռուս գրող Անտոն Չեխովը, ում պատմվածքները ժամանակին, հայերեն-ռուսերեն, հաճույքով եմ կարդացել և խորին հարգանք

Դժվար է դառնալ անդիմադրելի հմայիչ, եթե դու ծույլ ես

«Դժվար է դառնալ անդիմադրելի հմայիչ, եթե դու ծույլ ես»… Իմ կիրակնօրյա գիրը սկսում եմ միայն կնոջ ասված-ասվելիք արտահայտությամբ: Էն էլ ի˜նչ կնոջ` Սոֆի Լորենի, ումով մշտապես հիացել եմ: Սիրեցի Կարապի

Մենք սեբաստացի պարտիզպան ենք՝ մեր այգեգործական նախագծերով

Աշխարհի ամենամահացու թույնն ինֆորմացիոն թույնն է: Ես չգիտեի, որ Մասարու Էմոտոյիգրքերն աշխարհում ամենամասայականություն վայելողներից են: Ինչպե՞ս է «Դպիր»-ն այս փաստի հետ ապրելու, ի՞նչ կթարգմանի.«Մտքերը սերմեր են, որոնցից աճում են ինչպես՝հիվանդությունները,