Դավիթ Բլեյանը, Slim production-ն ու Մեդիալաբ—ը իրար շարունակում են ու ստեղծում իմ օրվա գիրը․․․ Ես քնել արթնացել եմ մի անգամ, կես գիշերվա մոտ է․ Պուտինի այս ծավալուն հարցազրույցն եմ լսում․․․ Արմինեն ու Դավիթը իբր փորփրում են իրենց այֆոնները՝ ականջները Պուտինին, իմ արձագանքին․․․
– Հայրիկ, Պուտինը ինչո՞ւ է Արցախի կարգավիճակից խոսում, ի՞նքն է որոշում, արդեն որոշե՞լ ա․․․ Արցախը Ռուսաստանի կազմո՞ւմ ա․․․ Հայաստա՞նն էլ․․․ Էդպես մենք հզոր կլինենք․ ինչքա՜ն ենք Թուրքիայի դեմ կռվելու․․․ 

Ինչքա՞ն ենք Թուրքիայի դեմ կռվելու․․․ Օրեր առաջ, երբ Դավիթը լսում է հեռուստացույցով, թե ինտերնետով ընդդիմության—իշխանության կողմից կորցրածը հետ բերելու վճռականության մասին, պայթում է․․․ Արմինեն սղագրել—փոխանցում է․
– Հույսը ո՞ւմ վրա են դրել․․․ մե՞ր․․․ Որ մե՞նք ենք կռվելու, ես իմ ընկերների հե՞տ․․․ Ես չե՛մ կռվելու, հույս չունենան․․․ Մա՛մ, ավելի լավ է ես գնամ Ռուսաստանում ապրեմ, ձեզ էլ հետս կտանեմ, քույրիկներին  էլ․․․
Հիշեցնում եմ, որ 2020թ. դեկտկեմբերի 12-ին է Դավիթ Բլեյանը դառնում ինը տարեկան։ 

– Արդարն էն կլինի, որ Արցախը անկախ լինի՝ ո՛չ Հայաստանինը, ո՛չ Ադրբեջանինը․․․ Ինքն իր համար ապրի․․․ Մինչև հիմա Հայաստանն ու Ադրբեջանը չհասկացա՞ն, որ ճիշտը Արցախի անկախությունն է․․․ Մնում է՝ Ռուսաստանը որոշի․․․ Բայց ես չեմ կռվելու․․․,- հայտարարում է իր որոշման մասին Դավիթը անկողին մտնելուց առաջ․․․ 

Ուղիղ կեսգիշեր է․․․ Զանգեց Գիորգի Մոմցելիձեն Թբիլիսիից, Արմինեի—Աստղիկի ծնունդների արանքում, միշտ ուշադիր, անկեղծ—անհանգիստ․․․ Զարմացավ, որ արթուն եմ։
– Ռազմական դրություն է մեզ մոտ,  Գիորգի ջան, ես էլ՝ արթուն պահակ…  

Իմ էկրանին Slim.am-ի նոյեմբերի 17-ի «Թուրքիայում հայտարարել են ՆԱՏՕ—ի կազմից դուրս գալու մասին» վերնագրով հրապարակումն է․․․ Տեսեք՝ ինչ են գրում։ Շուտով ՆԱՏՕ—ն կփլուզվի… Միացյալ Նահանգները ավելի են հեռանում Եվրոպայից․․․ Եվրոպան պիտի իր գլխի ճարը տեսնի․․․ Թուրքիան կմիանա Ռուսաստանի ստեղծելիք նոր ռազմավարական դաշնագրին․․․ Թուրքիայի կենսունակությունը նոր քննություն ունի. տեսեք՝ հրապարակավ Էրդողանը ժամանակ չգտավ ԱՄՆ պետքարտուղարի համար։ Անեծքը չի փրկի մեզ, նոր գործիքներ են պետք։ 

Դավաճանության եզրույթը, թե թեման, դավաճանի որոնումը, հայոց պարտությունը որպես դավաճանության արդյունք, տեսեք, Ազատության հրապարակից—Ազգային ժողովից—մեր տներից հասավ Մոսկով՝ Պուտինին․․․ Ավելի խճճվեց․․․ Ո՞ւր է ընդդիմությունը՝ որպես այլընտրանք։ Շնորհակալ եմ. Լուսինե Հովհաննիսյանը Մեդիալաբ—ի իր հրապարակման վերնագրով պարզություն բերեց, այն է, ինչ եփում էի սեպտեմբերի 27-ից․ «Պատերազմն էր դավաճանությունը»։ Այո, պատերազմն էր դավաճանությունը՝ ուրիշ բան մի՛ փնտրեք․․․ «Ի՞նչը չենք ներում՝ պատերազմի հնարավոր դառնա՞լը, թե՞ պարտությունն ու հայտարարությունը…. Մեր բոլորիս անջրպետը ամսաթիվն է՝ սեպտեմբերի 27, թե նոյեմբերի 10։ Ինչից եք ցասման մեջ՝ պատերազմի՞ց, թե՞ հայտարարությունից»․․․ Իմ գիրը սրանո՞վ ավարտենք։ 

Մի բան պարզ է, փաստ է՝ մենք Պուտինին ենք լսում Հայաստանում․․․ Բա Արցախո՜ւմ․․․ Ռուսաստանը ինչ է ստացել մեր ու մեր հարևան Ադրբեջանի անկախ պետականության շրջանից՝ 1991-ից սկսվող հակամարտություն—պատերազմից՝ ամենալավը Պուտինը գիտի․․․ Այսքան թանկ գնով, արյունով մեր երեխաների, չապրած—չծնված մեր կյանքերով․․․ մատուցվեց․․․ Ռուսաստանն խաղաղապահի իր կարգավիճակով, ի տես աշխարհի, ունի հումանիտար չտեսնված առաքելություն իրականացնելու, Արցախյան հակամարտության մեջ ներքաշված մասնակիցներին ընդունելի մի համակեցություն հաստատելու հնարավորություն․․․ Ունի՞ Ռուսաստանը այսպիսի առաքելության համար անհրաժեշտ որակներ․․․ Ցանկանանք։ Միայն ցանկանալը քիչ չէ՞։ Նոր գործիքներ են անհրաժեշտ։ 

#1904

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ գիրը՝  հակակոռուպցիային աջակցություն

«Թրանսփերանսի Ինթերնեշնլ» ՀԿ-ից ինձ ուղղված հարցերին բաց եմ պատասխանում, որ  այսպիսով լինի հակակոռուպցիոն… Ընթերցողն այսպես և՛ ինձ կհսկի, և՛ իր պատասխանով իր աջակցությունը կբերի։ Իրավիճակ փոխենք։ Ի՞նչ փոփոխություններ կուզենայիք տեսնել

Հավաքանի հասարակության մեծագործությունների ժամանակը եկավ․ ասենք՝ շնորհավո՜ր

Հեռացումի խոսքն այս, որ փողոցի, նրան առաջ տանող Նիկոլ Փաշինյանի ուժի, փողոցի լեզվով ասենք, ճշտի ընդունումն էր․հավանեցի․․․ Հա՛մ Նիկոլ, հա՛մ՝ փաշ․․․ Տեսեք, որ մի անվան-ազգանվան մեջ երկու նշա՞ն է դրել

Ինչքան բան կարելի է այսօ՛ր փոխել մեր աշխարհում, եթե…

Ավագ դպրոցում “Teach Surfing” նախագծի մեկնարկին հետևեցի ընթերցարանի այս կողմից՝ վայելելով բաց-թափանցիկ միջավայրի առավելությունները. Մարթա Ասատրյանի մեկնաբանություններն ինձ լիուլի բավարար էին, ինչո՞ւ խանգարել… Ես հաճախ եմ օգտվում դիտորդի այս կարգավիճակից,