Գուրգեն Մահարի
Երկու գազել Երևանին

1
Այնքան կարոտ, այնքան կրակ պիտի թողնեմ քո փոշում.
Ու արնավառ այնքան երակ պիտի թողնեմ քո փոշում:
Թափառումներ հազարախոհ ու կարոտներ անորոշ,
Այնքան երգ ու այնքան դրոշ պիտի թողնեմ քո փոշում…
Այնքան պայծառ առավոտներ ու կեսօրներ արևոտ,
Իրիկնային այնքա՜ն կարոտ պիտի թողնեմ քո փոշում.
Այնքան կրակ, այնքան կարոտ, այնքան բոցեր դրոշի,
Ու անունս, որպես փոշի պիտի թողնեմ քո փոշում…

2
Ուր որ գնամ՝ հետս կգա սրնգահարըդ իրիկնային,
Աբովյանի պատին կռթնած սրնգահարըդ իրիկնային:
Բոլոր թողած կայաններում ես կլսեմ երգն այն անկամ,
Որ երգել է հազար անգամ սրնգահարըդ իրիկնային:
Կկորցնեմ հազար անուն, որպես չեղած մի վարդարան,
Բայց գիտեմ, որ չեմ մոռանա սրնգահարըդ իրիկնային:
Օ՜, երկի՛ր իմ, երեկիդ պես դառնակսկի՛ծ ու վշտալուր,
Ներկայիդ պես այրող ու հուր սրնգահա՜րըդ իրիկնային…
1924

Նվիրում եմ մեր 2019-ի շրջանավարտներին՝ Ավագի շրջանն ավարտածներին, որ այսօր Մարմարյա սրահում կենտրոնում էին, ավանդական, բաց, բոլորի հետ՝ սեբաստացի ոչ սեբաստացի, հարազատ-բարեկամների… Եվ, ինչպես իր շրջանավարտ դստերը ուղեկցող Լիլիթ Բլեյանն է գրառել. «….Վարուժանի խոսքերով, Խորենացու երաժշտությամբ, Արթուր Շահնազարյանի համադրմամբ՝ «Անդաստանը»՝ մեր կրթահամալիրի հիմնը, խաղաղություն մաղթեց մեր շրջանավարտներին իրենց նոր կյանքում, ու իմ սիրուն Արաքսին՝ նրանց թվում»։

Դիմում երևանցի շրջանավարտին։
Տեսանյութը՝ Արմինե Թոփչյանի

[youtube https://www.youtube.com/watch?v=RjoCEh3ZiFs]

Շրջանավարտի ալբոմը՝ Արմինե Թոփչյանի։

#1669

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Լայվ» է իմ գիրը…

Վրաստանի առաջին դեմոկրատական հանրապետության 100-ամյակին նվիրված՝ վրաց հայտնի դաշնակահարուհի Նինո Բաքրաձեի երեկվա մենահամերգը Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը այն էր, ինչ պետք էր… Ամերիկայից հատուկ այս համերգի համար Երևան ժամանած երաժիշտը

Ծննդյան օրվա նշումը, ինքնության հաստատումը, բարձունքի նվաճումը հայրենիքի հետ կապի նորոգում

Հայաստանի, Երևանի, Բանգլադեշի ամենա-հուշարձանն ինձ համար Արարատն է. Դեպի լյառը անհաս ու վեհանիստ Դեպի գագաթը բարձր, որ իր ժողովուրդը Համարել է հավետ իր գոյության խորհուրդը, — Որ ճաշակե այնտեղ հավերժական

Ավերակը կանչ ունի, կապ է, և խոնարհ եկեղեցին ավերակ չէ…

Դավիթ Բլեյանն ու Արմինեն լուրջ վերաբերվեցին իմ վնասված ցուցամատին. ես, գիտեք, նշանավոր անփույթ եմ, երբ անելիքը վերաբերվում է իմ տանը, իմ անձնականին։ Տարան կիրակի առավոտով հիվանդանոց, բերեցին… Դավիթն՝ իր նշանավոր