Կուզեի տեսնեիք՝  այսօր, ճիշտ ժամը 10։50, Արևելյան դպրոցի Տաթև Սահակյանի 6 տարեկան առաջին դասարանցիներին մեր ծածկած լողավազանում, յուրաքանչյուրը՝ խնամված, լողորդի արդուզարդի մեջ, շողշողուն, երջանիկ ջրի չլմփոցով… Անուշի նման հմայիչ մարզիչով, Տաթևի նման հոգատար ուսուցչով․․․ Իմ դիրքից ամեն ինչ երևում է. քիչ հետո ականատես եղա Արևմուտքի հինգ տարեկան աղջիկների, իսկական խանումներ, լողավազանից դուրս գալուն, հանդերձարանում հայելիների առաջ մազերը ֆենել—չորացնելուն․․․ Տեսեք՝ ոնց են ճեմելով անցնում նորաստեղծ քարուղով. օր առ օր մեծացող օրիորդիկներ: 

Իսկ մանկական այգում իմ հեծանվի զանգով ողջունեցի լողավազան շտապող Լիլիթ Սահակյանի 6 տարեկաններին․․․ Արևելյան դպրոց—պարտեզի հարթակում լողավազանի ճանապարհին էր Հասմիկ Ղազարյանը՝ իր դասարանով․․․ Շքերթ, այսպիսի․․․ Ես հասցրեցի աննկատ անցել և՛ տղաների, և՛ աղջիկների հանդերձարաններով. ամենաբծախնդիրն էի, ու… միայն հիացում․․․ 

Իմ օրացույցում մենթոր—տիարի այսօրը կար, ես կարգապահ եմ, պարգևատրվեցի, տեսա․․․ 

#1903

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բուտաֆորիկ գյուղի դպրոցի՞ օպտիմալացում… առանց երկրագործությա՞ն…

Այո, գյուղն առանց երկրագործի բուտաֆորիա է՝ աչքներիս առաջ դատարկվող, ու ոչ մի այլ օպտիմալացում չի փրկի: Նկատե՞լ եք՝ ֆրանսիական նոր դպրոցի հիմնադիր Սելեստեն Ֆրենեի (1896-1966) անունը հաճախ եմ տալիս. ճիշտ

Ես Դավիթն եմ: Էքսկուրս…

Բլեյանի դպրոց կամ Բլեյանի անվան դպրոց կամ անգամ Բլեյանի անվան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր կամ ու կամ, անգամ ու անգամ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ասելով՝ հաճախ նույն՝ Երևանի թիվ 183 դպրոցը նկատի

Ի՞նչ կլինի, եթե… Ինչո՞ւ չի լինում…

Դավիթ Բլեյանն է խոսում, միջամտում… — Ջավախքի սարի անունն ի՞նչ էր… — Աբուլ: — Ես որ Աբուլ հուլիսի 22-ին չբարձրանամ, սարի գլխից շուրջս նայեմ, Փարվանա գետում չլողամ, շատ վատ կլինի,