Ուղղակի անկեղծ 

Վերադարձեք, օ, վերադարձեք․․․ Արցախ։ Բարի լինի ձեր վերադարձը։ Սպասեք մեզ, մենք չենք ուշանա։ Շարունակ կապի մեջ։ Դուք եք որոշում ձեր մեկնումը, դրա ժամանակը։ 

«ՀայաստանԱրցախ նոր համակեցություն» ուսումնական նախագծովմիասին ապրելը, օր առաջ արցախցի սովորողներին, ընտանիքներին ծննդավայր Արցախ ճանապարհելը նախատեսում էին այս հուզումնառատ բաժանումը։ Նույն հուզումով, երբ սեպտեմբերի 27-ից սկսեցինք ընդունել ձեզ կրթահամալիրում՝ ձեր կեցությամբ, երբ դուք այնքան վստահ արձագանքեցիքիմ հրավերին՝ պարզապես սովորելու հեղինակային մանկավարժության ծրագրերով՝ նախակրթարանից սկսած, 1-12-րդ դասարաններում կրթահամալիրի դպրոցների, մասնագիտական ուսուցման քոլեջում, լրացուցիչ կրթության մեր ծրագրերով, համատեղ կյանքով, այս օրերին, ահա ձեզ ճանապարհում ենք։ Բարի վերադարձ Արցախ։ Ուրախություն՝ այս դաժան, բայց համատեղ անսովոր ցավի միջով անցած ողջառողջներիս։ Երեկ կրթահամալիրի Արևմոտքի դպրոցպարտեզում ես աննկատ միացա կազմակերպիչ Սոնա Փափազյանի՝ Արցախի Մարտունու Հերհեր մեր սեբաստացի դարձած արցախցիների ճանապարհումին։ 

Ջինջ արցունքների, լեցուն օր էր։ Իսկ երբ Հադրութի մեր տան անդամ դարձած Միհրանը՝ մեր Էդմոնդի հեծանվով ուղեկցեց ինձ մինչև Մայր դպրոց, մենք կարևոր պայմանավորվածություն ունեցանք եթե Արցախը Հայաստան է, ու վերջ, մենք կհանդիպենք շատ շուտով Արցախում, ձեր գյուղում, քաղաքում, ձեր դպրոցում, ձեր տանը, ձեր եկեղեցում, ձեր սարերում․․․ Որ Արցախը շարունակի լինել Հայաստան ու վերջ։ Մեր ապրելը թևակոխում է իր դրամատիզմով հարուստ շրջան։ Բայց մեր համակեցությանը, մեր ընկերությանը դավաճանող չենք ավելին՝ մենք մեր բաց, ներառող համակեցության մանկավարժությանը մասնակից կդարձնենք նաև ձեր, մեր հարևան ադրբեջանցիներին։ Մենք ձեզ, Արցախի շուրջ ապրող հարևաններ, բոլոր կարգի սեբաստացիներով հանգիստ չենք տա։ Հայաստանում կա այսպիսի ուրախլեն տուն՝ սեբաստացիական աշխարհ, յուրաքանչյուրինը։ Ուղղակի անկեղծ, ընկերներ, ուժ առեք մեզանով։ 

Իսկ այս օրերին մենք վճռական պատրաստվում ենք ուսումնական համատեղ նոյեմբերով ստեղծվածհոգատարության շաբաթին։ Նոյեմբերի 22-ի ընտանեկան կիրակին բացառիկ ուսումնական կլինի՝ սեբաստացի կրթական համայնքի հազարավոր տարատարիք անդամներ կներկայացնեն անհատական, խմբային, ուսումնական, ընտանիքում թե կրթահամալիրում ստեղծված երկրագործական, տեխնոլոգիական՝ ձեռքի, մտքի, սրտի աշխատանքների ցուցադրությունը, կկազմակերպեն դրանց նվիրատվությունը, հանգանակությունը։ 

Հետևեք մեզ, եղեք մեզ հետ, բոլոր կարգի շահառուներ։ Շռա՛յլ եղեք յոթ օր անընդհատ՝ ճաշակի ընտրության ամենալայն հնարավորություններով։ Այսպիսով կհանդիպենք որևէ ձևով, առանց լեզվական, ազգային, աշխարհագական ծանոթանծանոթ խոչընդոտների։ Նոյեմբերի 22-ից 28-ը։ Այնպես կանենք, որ այս շաբաթում դառնաք ԱրցախՀայաստան մեր ընկերության նոր համակեցության մասնակիցներ։ 

#1905

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դեպի նոր աշխարհակարգ марш-бросок-ով

Քաղաքական օրագիր Տեսե՛ք, մեկ-երկու օրով ուշացրի իմ քաղաքական օրագրի համար ընտրած ընթերցանության նյութերի հրապարակումը՝ հրամցումը քեզ, մեծարգո ընթերցող օրագրի, և… ուշացա՞. պատմական նշանակությո՞ւն ունեն դրանք… Իսրայելը և Թուրքիան հասել են

Մեռելոց, որ ջնջում է, մեռելոց, որ կտրում է, մեռելոց, որ դառնում է մեկնարկ

Մեռելոցը ջնջում է օրվա գրերի սահմանները բոլոր, դառնում մեկնարկ «Սա Բջնիին է, հայրիկ» ուղևորության` օգոստոսի 19-ի, 20-ի գրերի. ես վերադարձել եմ Բջնի իմ գործուղումից: Իսկ մինչ այդ եկեք մեր հայտնի

Ես կհորինեմ քեզ․․․ Դու կլինես իմ ստեղծածը, թվով 1498-րդ գի՛ր, պատում․․․

Հետո հասկացա Մելինե Մարտիրոսյանի նման, որ ես հորինել չգիտեմ․․․ ինքնագլոր է, ինքնախոս-ինքնահոս. սկսում ես, ու մի սահմանափակում կա՝ ծավալը, որ երկարատև մի ժամանակի, չորս և ավելի տարվա պայմանավորվածություն է․․․ Բանջարաբոստանայինով