Երգչախումբը ցրվել է, Ավագ Եփրեմյան։ Այսպես է երգացնում մեզ, հասնում ամեն մի սեբաստացի պատանու՝ կրտսեր և ավագ, ուսուցիչներին է հասնում… միջանցքից, ուսումնական առօրյայից հավաքում մի նախագծով երաժշտության կենտրոնի սրահներից մեկում, փորձում, հետո մեդիաուրբաթ համերգին ներկայանում ելույթով։ Տպավորում է, ծափեր նվիրում-վարձատրում երգչախմբին, որ ելույթից հետո ցրելու է… որ նորը հավաքի։ Այս «անլրջությունը»՝ իրականում երգչախմբային հանրակրթության ամբողջական ներառական կազմակերպումը, իմ Ավագ ընկեր, քո երեկվա ասածի մի նոր կիրառում չէ՞։ Ոչ մեկի երգչախմբային-հեղինակային երգ-ռեպերտուար չի պարտադրում, ինչպես դու ուզում ես՝ լինի դպրոցում գրականության-ընթերցանության մեջ, ահա ինչու՝ ամեն ինչից կարողանում է մեր Նելին ստեղծել երգչախումբ ու հընթացս-մարդու առօրյայից համերգ անել…
— Это еще цветочки…,- Նելին աջ ու ձախ խոստանում է, հրահրում, սպառնում այսպես։

Որքա՜ն հրամաններ կազմած-ստորագրած կլինեմ՝ բազմաքանակ ու բազմաբնույթ… Հիմա՝ գիշերվա 3-4-ի արանքում, համակարգչի էկրանին ակնապիշ դիտում եմ Ձմեռային մարզական խաղերի կազմակերպման մասին 24.02.2017թ.՝ թ.17-135 հրամանը, զմայլվում եմ Լուսինե Սարգսյանով ու իր վեց, այդ թվում՝ Մարկ Ջեք, դահուկորդներով, Վարդուհի Հայրյանով ու իր 7-րդ դասարանցիներով՝ Մանեից սկսած ու Մնջոյան Համբարձումով ավարտած, Հասմիկ Պողոսյանով, Գայանե Սարգսյանով, Սոնա Փափազյանով, Գևորգ Գրիգորյանով ու 4-5-րդ դասարանցի դահուկորդներով… Ինձ թողնես՝ բոլորի ազգանունները հիմա կդնեմ, կգրեմ իմ այս թիվ 960-րդ գրում… Միքայելի Ղազարյան, Բորիս Վարդանյան զինղեկի, գնդապետ Մինասյանի, յուրաքանչյուր սեբաստացի մարզչի, ուսուցչի, ով կայացրեց-իրական-հրաման դարձրեց Ձմեռային խաղերը Ջրվեժում… Միայն Ջրվեժում՝ շուրջ 50 մասնակից, գումարեք լողորդներին, վոլեյբոլիստներին, մարմնամարզիկներին, ֆուտբոմլիստներին, հրաձիգներին…

Մարզական ձմեռային խաղեր Ջրվեժի արգելոցում:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

Իրական, Ավագ Եփրեմյանից երեկ լսեցի՝ շահագետ դարձան սեբաստացիներիս, բոլորի՞ս, չէ՞, կյանքում մեդիա-ուրբաթ համերգները… իմ Ավագ անունով բանաստեղծ ընկերն ասաց, ում ծննդյան օրն է այսօր, ու իր օրը մեզ հետ, երեկվա առօրյան՝ իր համերգով, մեր նվերն է… Իսկ ես արդեն սպասում եմ մարտի 3-ին, Մարմարյա սրահում բոլորիս բաց՝ ամբողջական-ներառական համերգ-հանդիպմանը 15։15-ի… Ի՞նչ է համերգը՝ առանց այսպիսի սպասման-ընթացքի… երբ բանաստեղծությունը-երգը-խոսքը-գործը ինքներս ենք ընտրում՝ անպարտադրել… Իրականում սովորողի-ուսուցչի ուսումնական բլոգները, մեդիաուրբաթ համերգը՝ իր ցրվող-հավաքվող երգչախմբերով Նելիի, պարի խմբերով Ստեփանի-Ալեքսանդրի, հիմա նաև՝ Վաչեի, Արսենի, Արենի, մեր ութերորդցիների այս ասերգով, ասենք, Փարվանա դստեր մասին, թե Հիմնական դպրոցի Թումանյան-խաղերգով, ակումբային հարթակները կրթահամալիրով մեկ, այս օրերին՝ երևելի Գեղարվեստում, խաղերը՝ մարզական-ձմեռային թե կրթահամալիրի Բանգլադեշով մեկ այս օրերին լսելի Բարեկենդանով, կրթահամալիրի օրացույցով որոշված ուսումնական-ստուգատեսներով, այս օրերին ընթացքի մեջ մտնող տեխնոլոգիականով ու հասարակագիտականով, իրականում այս անպարտադրել՝ ինչ ուզում եմ, անում եմ, անհատից եկող ու անհատին ուղղված ամբողջական-ներառական սեբաստացիական մանկավարժության… հաղթարշավն է… Նելի Փիլոյանը կասեր՝ ծաղիկներն են դեռ…

ԿԳՆ կազմակերպած հեռավար ուսուցման ծրագրի մասնակից դպրոցների ներկայացուցիչների հավաքը կրթահամալիրում:
Լուսանկարները՝ Լուսինե Բուշի:

— Գիժը դու ես, — էլի հակադարձեց Դավիթ Բլեյանը,- թե չէ՝… քո ընկերը չեմ լինի, ա՛յ կատակների գրադարան…
— Միլիարդ անգան քեզ ասել եմ, ո՞նց չես հասկանում, այ…(ոչ եթերային արտահայտություն)…
— Հա, Դավիթ, միլիարդ մեկ անգամ հակադարձում եմ, ա՛յ…
— Միլիարդ 101 հազար….- ու այս հաշվախաղ դարձող սիրալիրությունների փոխանակումը հայր ու որդի Բլեյանների այն անպարտադրանք ուսուցումն է, որը շարունակվում է մեքենայի մեջ՝ դեպի կրթահամալիր մեր ընտանեկան ճանապարհին… Մենք միասին կարդում ենք մեր ճամփի բոլոր ցուցանակները՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն…
— Չգիտեմ ինչերե՞ն է, պապ…
— Այո, չգիտեմ՝ ինչերեն…
Արմինե վարորդն անջատված-կենտրոնացած է. ո՛չ ինքն է մեզ լսում, ո՛չ էլ մենք իր վարորդական ինքնաբուխ ոչ եթերային արտահայտությունները…

Հասարակագիտական ուսումնական նախագծերի քննարկում «Հարթակ» ակումբում
Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#960

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մարի ջան, լսիր ինձ, պատմում եմ…

Մահն այս ի՜նչ եղավ, զոռբա այսքան, որ գտավ Մարիին կյանքով-գործով լեցուն մի շրջանում, բաց չթողեց, տանջեց՝ քիչ է, ու տոկուն, զարմանք առաջացնելու աստիճանի տոկուն մեր սիրելիին փորձեց՝ քիչ է, հաղթեց…

Ժխորից հեռու ու ակունքին մոտ. Նոր ուղի

Մի խումբ հին, շա՜տ հին ընկերներով, որտեղ ամենաերիտասարդը ես եմ, 1970-1980-ականներին սկիզբ առած ընկերությամբ, անանց հարազատությամբ, ահա, շարժվում ենք Իջևան՝ Վովա Փաշինյանի շիրիմին խոնարհվելու, 1995-ից մեզ մտերիմ սիրելի ընտանիքին մեր ցավակցությունը

Լուծումներով արդարացված գոյություն տուր մեզ այսօր․․․

Այսօր երկու պատարագների արանքում, մեկը՝ առավոտ 09։30, Երուսաղեմի ղպտիների եկեղեցում, մյուսը՝ 15։00, որպես հայոց Երուսաղեմի հոգևոր դասի շքերթ-հրավառություն Սուրբ Հարության տաճարում,  Արմինեի ու Դավթի հետ հասցրեցինք Սիոնում Դավիթ Մարգարեի քաղաքային