Փրկությանդ արև Վահագնին տեսար․․․ 

Ձեզ համար պատրաստվում եմ կարդալ Չարենցի 1915-1916-ի շարքը, որը հատուկ ինձ համար ընտրել է Հրանտ Մաթևոսյանը։ Մինչ այդ դուք այս հղումով բերանացի արեք, պատրաստվեք ինձ լսելու։ 

Ուսումնական նոյեմբերը՝ իր արձակուրդային «Շեմին ուսումնական նոյեմբերն է» ուղեցույցով, այսօր սկսվող «Ուսումնական նոյեմբեր» շարունակությամբ, ընդունեք որպես անհրաժեշտ զինանոց—հանդերձանք յուրաքանչյուրի՝ ողջ ուժով—թափով հանդես գալու, դրսևորվելու, որ յուրաքանչյուրս հաղթենք, սկսած սեբաստացի երկու տարեկանից։ Հիմա, երբ պատերազմի առաջնագծում քո ուսուցիչներն են՝ Դավիթը Պետրոսյան, Նարեկը Կարապետյան, Ռոբերտը Խաչատրյան, Արմանը Սահակյան, քո հայրերը—մայրերը—եղբայրները, հարազատները, ծանոթ—անծանոթ, Տիարի իրավունքով, ասում եմ՝ առաջնագծում՝ ինչպես առաջնագծում, էլ մեծ ու պստիկ չկա, ամենքն իր բանին պիտի լինի։ Լիարժեք գործի՛ր քո անհատական ուսումնական կյանքով—պլանով՝ իրավիճակին համապատասխան եղիր։ 2019-ի նոյեմբերի ուսումնական շաբաթը՝ սեբաստացու տոնը—օրերը, 2020-ին ընդարձակվել է, դարձել ողջ նոյեմբերը՝ որպես երկրագործություն ու ստեղծումի՝ կարողության ստուգատես ուսումնական։ Այսպիսին է մեր հեղինակային մանկավարժությունը՝ մեր այսօրվա կյանքով հաստատված։ 

Նոյեմբերյան ուսումնական օրացույցն իր ուղեցույցով չվերապատմեմ, ավարտեմ Տիարի իմ գիրը Չարենցի այսպիսի մի շրջանի՝ 1915-1916-ի դիմումով. 

Ողջո՜ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
Խաղաղությո՜ւն քեզ, հեռավոր եղբայր.
– Ողջո՜ւյն ձեզ վաղվա չծնված կյանքեր:
– Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի … 

#1895

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այս քաղաքում այսպես որքա՞ն ապրել կլինի…

Միապաղաղ գործողություններն ու զգացմունքները բացասաբար են ազդում մանկական ուղեղի գործունեության վրա, իսկ հումորի զգացում ունեցող կանայք ամենից երկար են ապրում․ նորվեգացի գիտնականների պնդումներն են, չնայած սրանք բաներ են, որ մարդ

Ինքներս մեզ համար գործատու-գործաստեղծ

Մեքենայով, երկար ճանապարհ… Ի՛նչ արած, աշխատանք է, ու այնպիսին պիտի դարձնես, որ դառնա Տոն, Տոն-ական… Միքայել Ղազարյանի ու Տաթև Համբարյան խորամանկների (խորը-մանուկներ), իմ ու Գևորգ Հակոբյանի մայիսի 28-ի ճամփորդությունը մտածված

Ուռա՜… ընտրություններ են

Սեբաստացիներ կրթական բաց համայնքի սահմանված կարգով առաջադրում և էլեկտրոնային քվեարկությամբ ընտրում է կրթահամալիրի խորհրդի նոր անդամների. մանկավարժական աշխատողների խորհուրդը՝ իր, սովորողների-սաների ծնողական ընկերակցությունը՝ իր թեկնածուին: