Լիլիթ Բլեյանի հետ էի խոսում։ Առցանց շփում… Ի՜նչ հումոր-հստակ խոսք ունի իմ մեծ աղջիկը, հասունը միշտ չէ, որ ավագի հոմանիշ է կամ հայտանիշ: Իմ բախտը, իհարկե, բերել է… Մեր զրույցի թեման ընտրությունն էր. մենք կա՛մ ընտրական փուլում ենք, կա՛մ ետընտրական… ոչ մի կերպ չենք կարողանում իրացնել ազատ ընտրության մեր իրավունքը… Խոսակցության ժամանակ Դավիթը, որ կողքիս է ու սպասում է Լիլիթի աղջիկ, իր Սոնա քույրիկի վաղվա այցի հաստատմանը, դավիթավարի նետում է.
— Խի՞, պա՛պ, չեք կատարե՞լ… Ես մեծ եմ, ես կարող եմ…
Խոսակցությունն ավարտվեց.
— Սոնան կգա, Դավիթ… Դու քոնը ստացար…

Աշխատանքային հունվարի 13-ը Մեդիակենտրոնում։
Լուսանկարները՝ Անահիտ Հարությունյանի,  Յուրա Գանջալյանի, Լուսինե Ալեքսանյանի։

«Կա՛մ կյանքին ենք պատրաստում, կա՛մ քննություններին։ Մենք առաջինն ենք ընտրում»,- ասում են ֆինները: Ըստ Գրիշային բարեխիղճ մեծացնող Մարինե Ամիրջանյանի, ֆիննական հասարակությունը կատարել է ընտրությունը՝ կյանքի դպրոց: Ես սրան ասում եմ՝ կյանքով, ապրող դպրոց… Ե՛վ Մարինեի մեջբերումը, և՛ Սուսան Մարկոսյանի ուղարկած նյութը, և՛ երեկ Աիդա Պետոսյանի ուղարկածը, ցույց են տալիս, որ նրանք հիացումի արժանի նախագծերով առաջ են տանում իրենց ընտրությունը… Էլի՛ հասունության դրսևորում. գուցե հասունությունը հենց հասարակության հատկանիշ է, հասարակությունը պիտի հասունանա՞ ընտրության համար։ Եթե հասուն չէ ընտրություն կատարելու համար, ի՞նչ հասարակություն է… Լսեցի՞ք, ֆիննական հասարակությունը՝ իր բոլոր մակարդակների իշխանությամբ՝ համապետական թե համայնքային, ինքնավարություններով, հասարակության բոլոր ինստիտուտներով՝ դպրոցներով ու բուհերով, գիտակրթական այլ հիմնարկներով, ընտանիքով, Ֆինլանդիայում ապրող մարդով…

Մերն ուրիշ է. ես կյանքով հաստատել եմ իմ ընտրությունը, մեզնից, ձեզնից յուրաքանչյուրը, հարգելի սեբաստացի գործընկեր, պիտի կատարի իր ընտրությունը… Աշխատանքային պայմանագիրն ու զարգացման ծրագիրն ի՜նչ են որ… կյանքո՛վ պիտի հաստատվի այդ ընտրությունը, կարիերա դառնա, քո կյանքի գործը, ինչպես Մարինեն Ամիրջանյանի… Իսկ հայաստանյան հասարակությո՞ւնը… Ծնողի՝ մեր դպրոցն ընտրելը, ուսումնառության պայմանագիր կնքելն ու լրավճարները ժամանակին կատարելը վիճակը չեն փոխում. անհրաժեշտ է, բայց ոչ բավարար…

The European Chain Reaction-2016 e-Twinning-յան նախագծին նախապատրաստվելիս։
Լուսանկարները՝ Արփի Սահակյանի։

Փառքդ շատ լինի, մեդիա հնարող, Անահիտ Գրիգորյանի ու Էմանուել Ագջոյանի հետ մենք լողացրինք մեր ուտելիք տղային, ու խաղաղվեցինք, իստակվեցինք… Սիրելի Էմանուել, Անահիտ, մեզ սիրելի երջանիկ ընտանիք, ինչո՞ւ զրկեցիք մեր արջուկ-տղուկին բնական՝ մորեմերկ տեսնելու իրավունքից… Մեր Դավիթը հիմա է սկսել ամաչել, երբ լրացել է իր չորս տարի մեկ ամիսը… մերկ էլ չի պառկում, վարտիքն արագ ինքնուրույն հագնում է, բաղնիքում ցնցուղի տակ ինձ մեջքով է կանգնում… Այն Դավիթը, որ… Հասունությունն ամոթի իր զգացումով, իր արդուզարդով հասարակական, կգա… Տեսե՛ք, եկել է… Այսօր իր անկողնում է քնել ու արթնացել…
— Պա՛պ, ես էլի մեծացել եմ… քանի՞ տարեկան եմ հիմա…

Նորալուսինն ու վերջալույսը։
Լուսանկարները՝  Նունե Խաչիկօղլյանի:

Փառքդ շատ լինի, մեդիա հնարող, մենք երջանկացած տեսանք 2016-ի առաջին նորածին աղջիկների մայրիկներ Կարինե Թևոսյանին և Վիկտորիա Հովսեփյանին… Մայրություն ասվածն աշխարհի ամենապատասխանատու ու ամենալուրջ աշխատանքն է, «կնոջ լավագույն կարիերան»… Իմ այսօրվա հղումները Մարինե Ամիրջանյանից են…

Դավիթ Բլեյանը տարված է հիմա հանելուկներով. լուծում է ու լուծում, չենք հասցնում իր քիմքին հարմար խնդիր գտնել… Ինքն էլ սպասող չէ՝ հրեշ է, վերցնում է… Չկա՝ անցնում է հորինելուն… Գիտեք, լավագույն ստեղծարանը բաղնիք-զուգարանն է… Ափսո՜ս, եթերային չեն ստեղծագործական առաջին արդյունքները, բայց Արմինեի հետ կուշտ ծիծաղեցինք: Դե, ո՜նց զսպես, երբ բաղնիքի կիսաբաց դռնից լսում ես.
— Տռռիկ է, բայց ճռռիկ չէ…
Դավիթը հանելուկներ է լուծում-հորինում:

Կրթահամալիրի լավ բարեկամը՝ Մխիթարյան միաբանության հայր Համազասպը, պատվել է իմ բլոգն իր լուսանկարներով։ Նրա ջանքերով նաև ես այսօր իրավասու եմ, որպես ամանորյա նվեր, ավետել՝ կրթահամալիրի «Մխիթար Սեբաստացի» մրցանակակիրների առաջին եռյակը Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ ստեղծագործական շրջագայության կմեկնի հունիսի վերջին շաբաթը։

Վենետիկյան վերջալույս։ Ֆոտոշարք հատուկ կրթահամալիրի տնօրենի բլոգի համար։ 

Ընթերցարան

Ֆոտոխմբագիր՝ Անահիտ Հարությունյան
# 451

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչպես գնում են գործի, որ կարևոր է հույժ…

«Ամեն մեկն ունի քնից արթնանալու իր պատճառը: Իմը՝ արթնանալն ու քեզ սպասելը»,- ազատության իր «Շողակն» — ում գրում է սեբաստացի Թամին՝ Միջին դպրոցի 8-րդ դասարանցի Թամար Աճեմյանը: Իմը՝ արթնանալն ու

Ա՜, դե լա՜վ, հասկացա՜…

Դավիթ Բլեյանի՝ հասուն ու հասունության արագությամբ ամեն անգամ զարմացնող մարդու օրվա պատումի՝ հայրիկի մանկավարժություն օրագրի հանրային կարիքը, վստահ եմ, կա… Օրեր առաջ գեղարվեստի հարթակում Դիանա Գևորգյանի հինգ տարեկանների մայրիկները՝ երիտասարդ-բարեկիրթ, հենց

Ոչինչ ժողովրդին այնպես չի փչացնում, ինչպես ատելության նկատմամբ սովորույթը

11 նոյեմբերի 1999 թ. «Նոր ուղի. նամակներ կալանատնից» ժողովածուից Հայաստանի Երրորդ Հանրապետությունում ժողովրդավարության պայքարի խորհրդանիշ դարձած Էդիկ Եգորյանին ու հայոց ռազմական հաղթանակի, նրա բանակի խորհրդանիշը ընկալվող Վազգեն Սարգսյանին՝ ինձ սիրելի