Երեկվա իրադարձություններից իմ կենդանի տեքստերին հասցրե՞ց ընթերցողը ծանոթանալ, ինչպե՞ս դրանք եթերում հայտնվեցին․․․ Իրադարձություն էր սեբաստացի մանկավարժական աշխատողների առավոտյան ժամերգությունը ուրբաթյա, Սուրբ Երրորդություն եկեղեցում, 15 րոպեանոց ժամերգությունից հետո մեր 15 րոպեանոց զրույցը եկեղեցու արևմտյան մուտքի աստիճանների վրա։ Եկեղեցու գոյությունը-գտնվելը մեր կրթական համայնք կրթահամալիրի Բանգլադեշում, տեսե՜ք, 2017-2018 ուստարում ինչպե՛ս փոխեց ուրբաթի առավոտը․․․ Սովորող-ուսուցիչ օրը սկսում են հոգևոր երգերով՝ շարականներով, կրկնակի աղոթքներով։ Ով երգում է-մրմնջում է, ով լսում կենտրոնացած, ով լսում և երգում է․․․ Ի՜նչ համերաշխ են ապրում-գործում երաժշտության ուսուցիչները․․․ Մարինե Ոսկանյանը Հասմիկ Մաթևոսյանի ուսումնական նախագծով սկսեց խմբավարել, Մարիամը Մնացականյան, Աննան Երիցյան, Մարինեն, իրար զգալով, սկսեցին առաջ գալ ու մեներգել․․․ Շարական երգող ուսուցիչը ժամերգության ժամանակ իսկական հրեշտակ է․․․
Ժամերգությունից-զրույցից հետո հյուսիս-հարավ առանցքով կրթահամալիրի Բանգլադեշի ամենքը գնացին իրենց գործերին․․․ Գրիգոր Խաչատրյանն այսպիսի գործին «ապրում» էր անվանում․ մենք միասին ապրում ենք․․․ Կրթահամալիրի դպրոց-պարտեզների առավոտը հունիսյան այս օրերին հոգեպարար գոյություն է՝ իր խաղաղ մուտքերով ճամբարական սովորողի-ուսուցչի-ծնողի… Բաց, յուրաքանչյուրինը, ամենքինը, ծիրանաթափով-հավաքով-չրանոցով, ավազանների-լողափերի-պուրակների մաքրությամբ, խնամքով, ողջագուրումով, երգեցողությամբ, շարժումով, օրվա անելիքի պարզումով։
Արևմտյան դպրոցի լողավազանի նոր մուտքի ձևավորման աշխատանքներ։ Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի։
Հավաքը կրթահամալիրի քոլեջում՝ ինքնուրույն համայնք-բնակավայր-խոշորացված համայնքում նախադպրոցականի դաստիարակի մասնագիտությամբ քոլեջի 2017-2018-ի 37 շրջանավարտների ավարտական նախագծերի ներկայացումը պետական որակավորման հանձնաժողովին, նրա հարգելի նախագահ, դոցենտ Քնարիկ Ասմարյանին, նախագծերի խորհրդատու, երաժշտագետ-ծիսագետ Մարիաննա Տիգրանյանին… Երեք ժամ միասին մեր միասնական ապրումի-իրագործումի ծիսական միջավայրում… Ուրախ-համերաշխ-արձագանքող-ինքնաբուխ… Փիրուզի ու Անահիտի մի քանի տասնյակ վեց տարեկանների լողի պատրաստության, ջուր մտնելու ամենօրյա ծիսական ընթացքով, Տաթև աղջկաս նոր աշխատանքի մկրտությամբ, Փիրուզ ուսուցչի ծննդյան օրվա շնորհավորանքով խորհուրդ դարձավ երեկվա դիպլոմային պաշտպանությունը Քոլեջում, ու ստացվեց։ Մնում է Ռոքսիի սևուկ Դանի ժառանգին իր նոր անկյուն-բնից հանել, բերել, միջավայրի խորհրդանիշ դարձնել․․․
«Տիկնի Պսակ» ծեսը Վահան Տերյանի այգում։
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի։
Ուրբաթը ծիսական ավարտ ունեցավ Թումոյի այգում և Վ․Տերյանի ընդարձակ, ոչ պակաս խնամված պուրակում… հարսանյաց ուրախությունը, Շամիրամի ու Արա Գեղեցիկի հունիսի 29-ի հարսանյաց պատրաստությունը որպես աչքալուսանք փոխանցելը, միասին լինելը հիմա էլ իրիկնային-ծիսական շարունակության մեջ դնելը… Արդեն 10-րդ դասարանցի դարձած Նազենի Տեր-Պետրոսյանի մայրիկը պիտի երեք տարի առաջ որոշեր, առաջինը զգար, որ համայնքային-ծիսական կյանքով ապրող կրթահամալիրին խորհրդանիշներ են պետք՝ ցեղական շների տեսքով, որ Ռոքսի քոթոթին նվիրեր շարունակության համար, որ Ռոքսին մեծանար կրթահամալիրում ու ծներ, որ նրա քոթոթներից մեկը հայտնվեր Հյուսիսում՝ Գեղարվեստի կրթական համայնքում, խնամվեր-սիրվեր-մեծանար հայտնի Ատին դառնար, անբաժան յուրահատուկ ուսումնական հաստատության կյանքից․․․ Սովորել էինք, բոլորիս կյանքն էր դարձել․․․ Բայց որ Ատին էլ կմայրանա, էսօր-էգուց բազում ձագեր կունենա, որ նոր տուն է պետք, նոր լուծումով-նախագծով, շինարարության նոր հոգսով, ինչպիսի՞ն լինի, որ դառնա դպրոց-ագարակի խորհրդանիշը․․․ Հոգսը այսպիսի՝ հունիսյան, շփոթեցրեց-համախմբեց բոլորին՝ հայտնի կենդանասեր Քնարիկին, Տաթևին, վարպետ Յուրային ու Պետոյին, Վահրամին, ինձ․․․ Կհասցնենք ավարտել Ատիի նոր տունը մինչև նրա ծնելը, որ Ատին ծնի իր նոր տանը։
Ատիի նոր տունը՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից։
2017-2018 ուստարին մեր այսպիսի հոգսերով ավարտելը հո չի՞ ջղայնացնում ընթերցողին սեբաստացի-ոչ սեբաստացի… Խաղաղվե՛ք։ Շարունակ հղկվող-ամբողջացող, ներսով-դրսով ծիսական կյանքի համար հարմար միջավայր է կրթահամալիրով մեկ Հյուսիսում, Արևելքում, Արևմուտքում ու Հարավում… Պարտիզապուրակային ավարտական նախագծերի պաշտպանության օրն էլ մեր ուսումնական ագարակում մեր աղավնատան բացումը եղավ։ Տեսե՞լ եք Հարավի դպրոց-պարտեզի հարավարևմտյան մուտքի նոր լուծումը… Բա ո՜նց, այստեղից օրեր հետո աղջիկ են ծեսով-սայլով հանելու… Երբ Ստամբուլի Կարագյոզյան վարժարանի ճամբարական սովորող-ուսուցիչ-ծնողները կժամանեն-կտեղավորվեն, մեր համերաշխության կիզակետում կհայտնվի Հարավի ծիսական-նյութական միջավայրը․․․
Աղավնատան լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի։
Հարսանիքը իսկական, այո՛, խաղուպար է՝ ուրախություն, բոլորիդ ամեն առիթով հրավիրում եմ, մասնակից դարձեք, սովորեք հարսանիք խաղալ․․․ Ա՛յ, սրա համար է հատուկ ստեղծված ֆեյսբուքում նոր հարթակը, միայն խաղուպար չէ, լիքը սիրելի հոգսեր, որ թափվել են բարով․․․ Բա՜, միասին ապրելու պատվիրատուն հենց այս հոգսն է՝ մայրանալով-ծնունդով․․․ մինչև իսկական հարսանիք։ Բարով-սիրով․․․
Ապացուցվել է աղի մահացու վտանգը. պարզվել է, որ ուղիղ կապ կա աղի օգտագործման և մահվան ռիսկի միջև։
Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսումնառության ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել շուրջ 220 դիմորդ: Ու «որպես հանձնաժողովի անդամներ՝ ընտրվել են անբասիր կենսագրություն ունեցող մասնագետներ, հետևաբար վստահ ենք, որ մրցույթը սահուն է անցնելու: Ստուգվելու են ուսանողների մոտիվացիան կրթության շարունակականության և գիտության ասպարեզում, ինչպես նաև՝ գիտելիքները»։ Անգիրը դառնում է խտրության-ընտրության գործի՞ք…
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1414