Երգում է Լիլիթ ԲլեյանըՏրամադրություն է, որ ծնվել էր 2016թ ապրիլյան պարերազմում, որ թվում էր՝ վերջինն էր լինելու․․․ այնուամենայնիվ երգում է այսօր, Սուրբ Աննա եկեղեցու բակում, 2020թ չվերջացող պարտերազմի դրամահավաքհամերգինԼիլիթ ավագ դուստրս, ու նորից ցանկությամբ՝ թող վերջինը լինի․․․ 

Ես, որ գիշերառտուի մենակությունը իմ օրվա սկիզբն ու աշխատաժամանակն եմ դարձրել, հիմա որպես ահաբեկչություն եմ ընդունում խորացող պատերազմի բերած մղձավանջը գիշերվա։ Ի՞նչ անես կեսգիշերվա պատերազմական լուրերի հետ․․․ 

Ցերեկը լա՜վ է այնքան, ցերեկը խինդ է բերում
Փողոցների խրախճան, անմխիթար դեգերում 

Չարենցովշարունակեմ Լիլիթով սկսված իմ գիրը։ Այս կիրակիով Աստղիկին պատկանող ու իր սփռած ցերեկվա աշխույժը, խինդը բոլորիս կհերիքեն, հատկապես, որցերեկներն չունեն մղկտուքը գիշերվա։ Ես այնքա՜ն բան ունեմ պատմելուասելուգործելու․․․ հենց քաղաքական կյանքում․․․ Թվում է՝ ո՞ւր էլի, էն էլ հիմա, երբ մենթոր Տիարի ծով անելիքը կա, ու աջ ու ձախ քո աջակցության համարմենթիկների՝ դեպի քեզ ձգտող երիտասարդ, եռանդուն, ընդունակ մանկավարժհեղինակների ծավալվող հոսքը․․․ Այնուամենայնիվ իմ սեղանին նորից Լևոն Չորմիսյանի «Կուսակցությունները» աշխատությունն է, որի վերատպումը «Նաիրի» հրատարակչությունը կատարեց 1995-ին, երբ նրա տնօրենը երախտահիշատակ Հրաչյա Թամրազյանն էր, կատարեց Լևոն ՏերՊետրոսյանի խմբագրմամբ, ուսանելի առաջաբանը ևս Հայաստանի առաջին, հիմնադիր նախագահինն է։ Մի մեջբերում անեմ «ըստ հեղինակի՝ հեղափոխոխական գործունեության համար անհրաժեշտ մյուս բոլոր պայմանների՝ հայրենասիրության, անձնվիրության, խիզախության, համառության առկայությամբ, իրավապաշտության վրա հիմնված քաղաքական միտքն է, ահա, որ 1878թից հետո համարյա իսպառ բացակայել է հայ իրականության մեջ՝ դառնալով ազգային դժբախտությունների հիմնական պատճառներից մեկը»։ 

Հանկարծ չվնասես, թևաթափ չանես, դու էլ,- սաստում են ինձ, հիմա էլ Շուշվա բերդի պարիսպովբարձունքով մեկ շղթա կազմած հայ մարտիկները երիտասարդ․․․ Հիմա արա այն, ինչ հաստատ գումարում է բերում մեր ջանքերին․․․ Տես, մենք քեզ ենք վստահել Երևանի Բանգլադեշում մեր երեխաներին, ընտանիքները նաև Արցախից։ Գրավել ես քո կրթահամալիրով մեր թիկունքի առաջնագիծը ու ողջ թափով շարունակիր գործել, հատկապես, որնոյեմբերի 9ից բոլոր կրթական ծրագրերովվերսկսվում ենբլեյանի՝ ուրախության մանկավարժության դպրոցում պարապմունքները․․․ 

Մնաց թերթենք այս կիրակին երկուշաբթիից բաժանող գիշերը ևս սպասումով, որերգում է Լիլիթ Բլեյանը 

Գիշերը խաղա՜ղ թող լինի,
Մեր մտքերը գրկեն թող իրար․․․ 

#1894

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Փինաչիությունն արմատախիլ անելու մասին է 274-րդ գիրը

Արմինեն շաբաթվա ընթացքում իմ խաթեր ոտքի վրա էր մնում, դրանից իր հիվանդությունը, ավաղ, խորացավ… Առանց հարազատական դեսանտի գլուխ չես հանի. ի՜նչ լավ է, որ մարդ այսպիսի հարազատներ ունի… Իմ օրագրի

Նոր երկրագործություն հանրակրթությունում

Աստղիկ Բլեյանի նռան հատիկներն էլ՝ իր մատիկախաղով հավաքած, թափանցիկ տուփի մեջ հայտնվեցին 304 պալատի մեր սեղանին հենց հիմա, ոնց որ Փարաջանովյան նռան հայտնի բյուրեղներ։   

Թող հայրիկն էլ մնա տանը, երեքով մեր համար ապրենք…

Դավիթը վայելում է իր մեկուսացումը Դպրոց-պարտեզից, Արմինեն օրինական հնարավորություն ունեցավ երկարատև առերեսվելու իր տղուկի հետ… Դավիթն ինձ սպասում է դռանը կպած՝ հավատարիմ շան պես, այնպես, որ դուռը զգույշ պիտի բացես՝