Երբ դժվարանելանելի է, հայերիս փրկությունն է դառնումմեռնեմպրծնեմը․․․ Այստեղի՞ց են մեր պատմության մեջ շատացող հերոսամարտերը․․․ Իմ մտքիցչի ջնջվումՌուսաստաններից Շուշի եկած մեր հայրենակիցը հռչակավոր, ով օրեր առաջ չէր պատկերացնում Շուշին նվաճված ադրբեջանցիներովթուրքերով․․․ Իր եղբոր հետ, երկուսն էլզորեղզինավառ, այլ ելք չէր տեսնում՝ ավելի լավ է մեռնեմ, չտեսնեմ․․․ Ինչո՞ւ է մեզանում, ինչպես 2020-ի սեպտեմբերից, ավելի հեշտ մեռնելհեռանալը, քան ապրելը․․․ Մեռնողը մեռավպրծավ, իսկ մե՞նք, ապրողներս․․․ մեզանից ծնվո՞ղները 

Իմ գիրը ապրելու մասին է։ Մենք պիտի գերազանցեք ինքներս մեզ, դրսևորենք լավագույն որակներ՝ ապրելու, ոչ մեռնելու․․․ Մեդիա աշխարհում ես որոնումտարածում եմ ապրողապրեցնող մարդկանց, գործեր, նախաձեռնություններ․․․ հողի մեջ դրված սերմեր․․․ ծլարձակում․․․ ամենաաննշանը, անզեն աչքով չերևացողը։ Իսկ իմ հերոսը Ստեղծումի մարդն է, իր նախաձեռնող արարչագործությամբմեծագործությամբ․․․ Եվ բնական է, որ ինձ անծանոթՍիրանուշ Սարգսյանինգտա, հետըետևից անցա մինչև Արցախ աշխարհի իր ծննդավայրը․․․ Ու այս տողերը իր պատւմից, որպես կանչ մնացին իմ գրում…. Ինչքան էլ ցավոտ լինի, պիտի գանք ու նորից ապրենք, սկզբում թեկուզ այս կենդանիդիակ կարգավիճակով, բայց պիտի գանք, որ կենդանանանք նորից, ոչ մի տեղ մենք «ՄԵՆՔ» չենք լինելու, ոչ մի տեղ մեզ չեն սպասելու, միայն մեզնով այս վիրավոր, արյունոտ, տառապած հողը կարող է նորից ապրել ու ապրեցնել մեզ…  

Մենթորթոշակառուի իմ օրը գիշերվաառտու 3-4-5-ի միջակայքում սկսում եմ էլի որպես մենթոր.Աստղիկ աղջիկսգիտի՝ որ ժամին Աստղիկը, ումով ինձ սկսել են ճանաչել Արևմտյան դպրոցպարտեզի հինգ տարեկանները, քայլքայլ մեզ մոտեցնում է իր երկու տարեկանին, որքան էլ համառ ցույց է տալիս մեկ մատը ու պնդում, որ յոթ տարեկան է․․․ Աստղիկի հետ սկսում ենք օրը պատշգամբում՝ Նորքի բարձունքի աշտարակին, նրա լուսնին, լուսնի աստղին, լուսին ձգվող թռչուններին, լուսնի վրա հաչող շանը, եկեղեցու գմբեթին․․․ ողջունելով․․․ Ամեն մեկին իր позивнойով՝ կանչով ենք ողջունում. Աստղիկն այսպես իր արտահայտիչ լեզուն է ձևավորում․․․ Ինչ վերաբերում է Դավիթ Բլեյանին, նա արդեն այնքա՜ն մեծ է, հասունինքնուրույն, որ տեսեք՝ինչ հայացք ունի իր դպրոցին․․․ Քնած է 

Իսկ Արցախ աշխարհում այսօր տուն այրողին ի՞նչ ասեմ․․․ նորություն չէ․․․ 1992-ին մայիսին Շուշիի ազատամարտիկները կրակի տվեցին անգամ Շուշին։ Ազատագրում էին, իրենց հայտարարած հայրենին ու ավերում․․․Ավերակների մեծ մասը շարունակում է շշնջալ․․․ Բայց տեսնում եք՝ լսողը չկա․․․ 

#1898

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թե ինչ եղավ հետո, երբ…

Կամ՝ անհավատալի պատմություններ իմ գրում…  Թե ինչ եղավ հետո, երբ… շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց-ը կարող եք կարդալ Նար Դոսի նույն անունով պատմվածքում: Թե ինչ եղավ հետո, երբ… շաքարամաններից անհետացավ

Հոգեառ հրեշտակը մեր․․․ անթերի

Երբ բոլորը քնած են, Դավիթը, մայրիկը քնած են, Աստղիկն ու հայրիկն են արթուն․․․ 

Զար-զնգի, խնամքի մանկավարժության իմ Զանգի…

Իմ մանկության Զանգվին՝ քայլարշավին Զանգու-Երևանով, աջ ափից-ձախ անցումներով, հեռուն տանող փլուզված կամուրջներին ու փակվող Գետառին հանդիպմանը այսպիսին պիտի լիներ ինձ հարազատ մարդկանց մեդիարձագանքը նաև՝ հուզիչ-բուռն ու անմիջական, նոր-հին աշխարհ հայտնաբերածի