Իմ մանկության Զանգվին՝ քայլարշավին Զանգու-Երևանով, աջ ափից-ձախ անցումներով, հեռուն տանող փլուզված կամուրջներին ու փակվող Գետառին հանդիպմանը այսպիսին պիտի լիներ ինձ հարազատ մարդկանց մեդիարձագանքը նաև՝ հուզիչ-բուռն ու անմիջական, նոր-հին աշխարհ հայտնաբերածի ոգևորությամբ… Մարիետ Սիմոնյանի ու Ելենա Խոդիկյանի, ֆոտոպատումները, Քրիստինե Շահբազյանի ու «Հյուսիսափայլի» ռադիո անդրադարձը Քնարիկ Ներսիսյանի ռեժիսուրայի-օպերատրության-սցենարական աշխատանքի արդյունք ֆիլմը… այնքա՜ն տեղի էին, եթե անգամ միայն ինձ հասան… Այսպիսին է լինում փոխանակումը հայտնի հասցեներով՝ տվածի ու ստացածի: Շնորհակալ եմ: Կնոջ հմայքի բաղկացուցիչ աստվածատուր գեղեցկությունից բացի, հմայքը բազմապատկող ինքնավստահությունն ու խնամքը լիուլի գործածվում են «Զանգի-Աբովյանի հետ» նախագծում… Եվ Քարաշամբ-Զանգի, Բջնի-Զանգի, Գետամեջ-Զանգի, Քանաքեռ-Զանգի, Փարաքյար-Զանգի, Երևան-Զանգի… ամեն մի ուսումնական արշավ-այցելություն հայրենագիտական պարապմունք նորանոր ուսուցիչների՝ կանանց-աղջիկներին սեբաստացի, այդպիսի լայն հնարավորություններ է բացում:
Հարավային դպրոցի նախակրթարանը:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի:
Շնորհակալ եմ մեր մեդիագրադարանին, Հասմիկ Թոփչյանին և Սիրանուշ Ասատրյանին. իմ էկրանին Աբովյանի Անին է, «Ուղևորություն դեպի Անիի ավերակները» ուսումնասիրությունը։ Անի, Անի, ա՜խ Անի,- ընկնում է իմ սրտից… Կանդրադառնամ, իհարկե. Արփաչայ-Ախուրյանն ինձ հանգիստ չի տալիս… Ի՜նչ գետ է, է՜, իր երեկվա-այսօրվա վճռական նշանակությամբ Գյումրի-Շիրակի կյանքում… «Գետը քաղաքում» նախագիծն ինձ բանալի է թվում հայաստանյան այսօրվա՝ ապրող մարդու խնդիրները հասկանալու, դրանք սեփական կյանքի փոփոխումով լուծելի դարձնելու համար… Նշանակությամբ, իր վճռական ազդեցությամբ Ախուրյանը երկրո՞րդն է… Իսկ երրորդ, չորրորդ չկա. կա որպես նախաձեռնություն՝ որտեղ որ կծնվի… Ահա ինչու՝ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի՝ Արփա գետին ուսումնական հայացքը այդպիսի անմիջական արձագանքի արժանացավ սեբաստացի հանրության՝ Անահիտ Եղյանի, Բաբկեն Փաշինյանի, Շամիրամի, …, իմ կողմից. սա էլ սեբաստացիական համայնքի խնամքի մի դրսևորում էր… Եվ շաբաթ առտու, երբ հեծանվով ես այցելեցի հարավի մեր կացարան՝ Արփան որպես ուսումնական ծրագիր հայտնագործածների հետ օրը սկսելու համար, կարևոր էր գնահատել սովորող-ուսուցիչների նախագծային հզորությունը… Հետո՝ քայլքը մեծ խմբով, մեզ միացած ավագ դպրոցով, կրթահամալիրի արհմիութենական կազմակերպության ջոկատով… Երևանյան ծովի ափով… ի՞նչ տվեց եղեգնաձորցիներին…
Հարավային դպրոցի 6 տարեկանները «Զանգակ» հրատարակչությունում:
Ֆոտոշարը՝ Արաքս Հովհաննիսյանի:
Արցախի բնապահպանների խմբին մխրճումը մեր բնապահպանական ուսումնական նախագծերի 2017-ի ծրագիր-աշխարհագրություն, մայիսի 1-ով դեպքերի բուռն զարգացումը Զանգի-Շադրլու Փարաքարում (Սենսեյ-Քնարիկ-Վարդ եռյակին,… ինչ էլ հակադրեն՝ անհաղթահարելի է թվում)… այս ամենը բարի-կենսական-ինքնաբուխ մարդու հայտնագործումներով լի ընթացք է ավետում մեր թվով 12-րդ ստուգատեսի համար… Նախագծային աշխատանքային հավաքանիների հաջորդ խմբումը հունիսի 5-ին է՝ ամենասեբաստացիական ուսումնական ճամբարի օրերին, կրթահամալիրի Բանգլադեշում, «Ժայռ»-Սևանում…
Դավիթ Բլեյանը դիտում է «Մայրիկների ակումբը» հաղորդաշարը, որ այն քիչ բաներից է, որ TV-ում հետևողական նրան զբաղեցնում են, ինչպես մուլտերը, ֆիզիկան-երկրաչափությունը… մանուկների համար ինտերնետային սերիալների շարքը… Կտրվել է իրականությունից, չես խանգարի, ինքն է ու իրեն ուղղված խոսքերը՝ մայրիկների ակումբի հաղորդավար-հեղինակի…
— Մասուրը, մասուրի հյութը օգտակար են, հայրիկ-մայրիկ, շատ օգտագործեք… բերեք հիմա…
— Ե՞րբ կգնանք մասուր հավաքելու, ես անպայման քեզ հետ գալու եմ, հայրի՛կ…
— Ոնց որ հեռուստատեսություն լինես, անընդհատ մաքրում ես, հայրիկ…
— Մանրադիտակ մի ասա, մայրիկ մի ասա, իսկական մայրադիտակ…
— Զանգվի ափին մասրենիներ շատ կա՞ն…
— Դու փշերի մասին մտածի, հայրիկ. ո՞նց անենք, որ հավաքելիս մատներս չծակեն…
Ու մի ամբողջ պատրաստի տեքստ է արտաբերում մասրենու մասին…
— Պապա՛, օրը ունի 24 ժամ…
Ցնցուղի տակից ժամանակավոր դուրս եկած Դավթի առաջին նախադասությունն է…
Դավթապատումը՝ Աշոտ Բլեյանի:
Իմ կյանքի առաջին կոտրվածքը-ճաքը… հնարավոր է, որ ռենտգենը ինչ-որ բան ցույց չի տվել։ Ցավ է, խնամք է հավելյալ, գուցե և պակասող, կանցնի: Խնամքի մանկավարժություն։ Վերնագիրը զրնգուն Զանգվի հետ եկավ, զար-զնգը, թող զնգա հայրենիով մեկ: Այսօրվա մեր գետը, մայր Զանգուն, 141 կմ-ը՝ իր վտակներով-ջրանցքներով, ավազաններում, Ախուրյանի-Արփայի աղբակույտերի շեներում ծվարած, պանդխտության պատրաստ, անեծքով ապրող մարդիկ, մեր կյանքը անխնամության-խնամքի պակաս, բացակայության արդյունք չէ, ինչ է: Ու խնամքով է լինելու սրա ապաքինումը: Լսեցեք «Հյուսիսափայլ» ռադիոյի զրույցը Զանգի-Թաիրովի ջրանցքի աղբակույտից…
Զար-զնգը որքա՞ն զնգա, որ աղբը նահանջի:
— Ես գիտեմ, որ օրն ունի 24 ժամ,- հիշեցնում է Դավիթ Բլեյանը… Մեքենայում Շուշանի նվիրած դինոզավր-գրիչով գրված տողով, որ վերնագիր դարձավ, սկսվում է իմ նոր մանկավարժական՝ քաղաքական ծրագրի շարադրանքը՝ 1026-րդը…
Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1026