Կամ՝ անհավատալի պատմություններ իմ գրում… 

Թե ինչ եղավ հետո, երբ… շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց-ը կարող եք կարդալ Նար Դոսի նույն անունով պատմվածքում: Թե ինչ եղավ հետո, երբ… շաքարամաններից անհետացավ ամբողջ շաքարավազ-ն էլ Ջանի Ռոդարի է, իր երևակայության քերականությամբ, մշտահմա մի գիրք, և ուրախ եմ, որ Աստղիկ Բլեյանի 4-րդ ամսի ավարտին նորից հայտնվեց իմ  սեղանին…

Թե ինչ եղավ հետո, երբ Դավիթ Բլեյանը առավոտ գիշերով, լուսումութին, քնած-արթուն հայտնվեց Աստղիկ քույրիկի օրորոցում… Պատմում եմ, լսեք:
Աստղիկին կարելի է հասկանալ. նման բան չէր եղել… Ինքն է ու իր օրորոցը՝ իր փափուկ գազանիկներով, գառնուկով երգող, ձիուկով, արջուկով… Իսկ ահա 24 կգ, 121 սմ դարձող գազանը այնպես վախեցրեց Աստղիկին, որ ձայնը գցեց գլուխը, սենյակով, տնով, շենքով, քաղաքով… մեկ… Արմինեն՝ միշտ քնաթաթախ, քնահարամ մայրիկը բողոքեց.
— Ի՛նչ եղավ էս էրեխուն, նոր կերավ,- ու սովորույթի ուժով չանթեց երեխային, շուտ ծիծը դրեց բերանը, միայն թե էրեխեն ձենը կտրի, ինքն էլ իր քունը շարունակի…
Բայց Աստղիկի ղժժոցը չի կտրվում…
Միջամտում եմ ես՝ իմ աշխարհի անկյունից մտնելով ննջարան… Աստղիկը օրորոցում՝ ձենը գլուխը, Արմինեն կերակրող մայրիկի դիրքով… գրկում՝ Դավիթը… պտուկը բերնին, երանության մեջ…

Թե ինչ եղավ հետո, երբ Աստղիկը դարձավ չորս ամսական, ու Արմինեն որոշեց փորփրել Դավիթ Բլեյանի բլոգում գտնել չորս ամսական դարձած Դավթի լուսանկարները-տեսանյութերը, դնել իրար կողքի, ներկայացնել ինձ… Դուք կա՛մ արդեն գիտեք, կա՛մ իմացեք արդեն, այս ու հետայսու հրապարակումներով… Այսքա՜ն նման իրար ու այսպիսով իրենց հորը…

Չորս ամսական Դավիթ Բլեյանը:

[youtube https://www.youtube.com/watch?v=ZZ3dheECq2E]

Չորս ամսական Աստղիկ Բլեյանը:

[youtube https://www.youtube.com/watch?v=Yl5UIwLJ4fw]

Նախագիծ-մեդիանյութերը՝ Արմինե Աբրահայանի: 

Թե ինչ եղավ հետո, երբ Արևմուտքի դպրոց-պարտեզի ֆուտբոլով տարված 5-րդցի տղաները նեղացրին Սոնա Փափազյան կազմակերպչին… Կոմիտաս չերգելով… Կիմանաք հետևելով իմ այցին-քայլքին-ընթերցումին-տիտիկին քարափին…

Թե ինչ եղավ հետո, երբ ես պատասխանում էի լրագրող-սովորողների հարցերին, իսկ քարափին գլխին-բարձունքին հարմար դիրքավորված, Զառա Ոսկանյանն ու նկարիչ-տեխնոլոգները ճեպանկարով էին տարված… Ինչ եղավ հետո, երբ ես հաշտեցրի Սոնա Փափազյանին ու տղաներին, կիմանաք ծանոթանալով  հրապարակումներին…

Թե ինչ եղավ հետո, երբ ես ընդունեցի Կարինե Մամիկոնյանի, Մարի Միքայելյանի ու ընկերների հրավերը, ինչպես ես հայտնվեցի Հյուսիսի իրադարձությունների կենտրոնում, ինչպես դուրս եկա…

Թե ինչ եղավ հետո, երբ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը դարձավ յոթ տարեկան ու հայտնվեց Երևան պանդոկում, ինչպես հացի սեղանի շուրջ մաեստրո Հարություն Թոփիկյանն ու ես, հավատարիմ երիտասարդ ընկերների հետ, սպասարկող անձնակազմի շնորհակալ աջակցությամբ անցկացրինք երգչախմբի հերթական փորձը… Պատրաստ ենք Կոմիտասի ու հայտնի քեֆչի, սեղանի անզուգական թամադա Թումանյան Հովհաննեսի գրկախառնության այս հոբելյանական տարում այսպիսի կարգապահ փորձը, Երևանին այնքան պակասող ուրախության մշակույթը փոխանցելու Երևանի բոլոր պանդոկներով… Չեք կարող չիմանալ, եթե ձեր ձեռքին որևէ պլանշետ կա, ինտերնետին միացրած որևէ թվային միջոց…

Գարուն Նունե Խաչիկօղլյանի օբյեկտիվում:

Իսկ այս գիրը ծնվեց որպես անոնս-նախերգանք-հիշեցում Ռոդարի-աղայանական ստուգատեսի ապրիլյան, որ կանցկացնենք՝ կխաղանք, կբստրենք բազում մազալու պատմություններ, թե ինչ եղավ հետո-ի նման, իրական-ոչ իրական, կարևորը երևակայության խրախճանքն է, նրա պարգևած մտավոր աշխատանքի ուրախությունը… Ծառզարդար-ծաղկազարդին ընդառաջ մեր թարմացող-ծավալվող կանաչ աշխարհում…

Իսկ թե ինչ եղավ հետո, երբ «Հետք»-ի լրագրող Սեդան-Անին հայտնաբերեցին, որ Բլեյանի դպրոցը Բլեյանի սեփականությունը չէ, հերանց անել չի կարող ու Բլեյան կրթական ցանցի միջոցով որոշել է ամբողջությամբ մոտեցնել յուրաքանչյուրի բնակավայրին՝ Երևանով, Հայաստանով, Հայաստանից դուրս՝ դարձնելով մանկավարժություն ընտրող-հեղինակ յուրաքանչյուրի  սեփականությունը… շարունակեք կարդալ իմ օրագրում, բլոգում…

«Հետք»-ի լրագրողների հետ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1608

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ  դառնանք ազատների հայրենիք

Արթնացա պատմելու-գրելու պահանջով. Սուսան Մարկոսյանի «Դպիրը» գարնանային՝ Սուսան Հովհաննիսյան թարգմանիչով (թե չէ Նազենի Հովհաննիսյան ա՜ստղ), Էմանուել Ագջոյան հեղինակով ու իմ միշտ սիրելի Փոյայով, mskh.am-ի գլխավոր էջը՝ իր մանկավարժական ամենշաբաթյա սեմինարի ու

Գիրը՝ գաղտնազերծում, օ-ի նման լուսնի գիշերային լույսի ներքո

Դավիթն արթնացավ ժամը 4-ին. նրա ննջարանի պատուհանից ոնց որ հիմա դուք՝ իմ գրին, երկինքն ու լուսինն են պատուհանից պայծառ-անմիջական կախված, երկնագույն և մուգ կապույտ փուչիկների նման: Մենք սիրում ենք նայել

Բարի լույս, ու սկսվում է օրը, պատումը նրա, գիրը 1496-րդ

Դավիթ Բլեյանին առավոտ 8-ից 20 պակաս ինչպե՞ս արթնացնես, երբ «Թողեք քնեմ, ուզում եմ քնել, քունս տանում է․․․»-ն է արձագանքը, իսկ 08։25 պիտի լինի իր Բանգլադեշ-դպրոց տանող թիվ 39 ուսումնական երթուղայինում…