Երբ բոլորը քնած են, Դավիթը, մայրիկը քնած են, Աստղիկն ու հայրիկն են արթուն․․․ 

Աստղիկը ծննդյան օրվա նվեր ստացած կոշիկներն ու շորերը այնքան է սիրում, որ քնելուց չի էլ հանում․․․ Այդպես շորերով—կոշիկներով մայրիկից կովի կաթ է ուզում—ուտում ու մեծանում է․․․ Ես ու Դավիթն էլ զարմանում—հիանում ենք մեր գազանիկով, Արևիկ Տատինցյանը իր մորաքրոջը անգելոչիկ է համարում իսկական․․․ Քնած աշխարհում հայրիկի ու անգելոչիկ—գազանի կյանքը մի առանձնահատկություն ունի․ Աստղիկը ամենաազատ արարածն է, ու ես երբեք չեմ նյարդայնանում․․․ ոչ մի լարում․․․ ոչ մի ճիգ․․․ 

Էս ի՜նչ խասիաթ է, չհիանալ հնարավոր չէ․․․ Հանկարծ բռնում է ձեռքս ու տանում․ չի էլ հարցնում․․․ Գիշեր է թվում, ժամը 6-ն է, ու խանումը մեր լողանում է․․․ ամեն ինչ ինքնուրույն․․․ մեկ ժամ տևողությամբ․․․ Մի՛ շտապիր. Սարոյանի հերոսի ձայնն է ականջիս․․․ 

Դավիթ Բլեյանը սիրում է մայրիկ մայրենիի ուսուցչից իր հավեսը հանել։
– Մա՛մ, քո առաջին դասը ե՞րբ ա սկսվում։ Այսօր բարի եղի, տնային աշխատանք մի՛ տուր․․․
Թող սովորողները վայելեն Արևմուտքի աշունը․․․
– Մայրի՛կ, դու ես լավ ուսուցիչ, թե՞ մեր Երանուհին…
– Մայրի՛կ, դու հայերեն ավելի լավ գեիտե՞ս, թե՞ ես…
– Թե՞ հայրիկը,- ավելացնում եմ ես։
Աստղիկի համար իր առաջին ժամը սկսվում է որպես տոնի պատրաստություն, հագուստով նոր, տրամադրությամբ․․․ Դավիթն ու ես՝ բազմոցին, Արմինեն՝ վազվզոցի մեջ, մեր խանումին պատրաստում ենք ողջ արդուզարդով մանկապարտեզի․․․ 

Քաղաքական օրագիրը կսպասի․․․ Աստղիկն էլ, կրթահամալիրն էլ ավելի կարևոր են, այսօր՝ ավելի քաղաքական․․․ Չի կարելի էլի մտնել կիսատ—պռատության մի նոր շրջան․․․ Երեկվա մեր շրջայցը Հյուսիսով, նրա պարտեզով, կանգառներով, երբ դպրոց—պարտեզը՝ ուսուցիչներով—սովորողներով—Քնարիկ Ներսիսյանով ու․․․ Հյուսիսի խորհրդանիշը Աննա Ֆրանգյանից փոխառած Ռիմա Քեքեջյանով, ստեղծել էին մանկությունից սիրելի մի խճանկար․․․ Հյուսիսիում, թե այսօր Հարավում ցուցադրությունն էլ՝ խնամքի—հոգատարության մանկավարժության մի—մի հաջողված նախագիծ․․․ սեբաստացի համայնքային կյանք՝ իրական խնդիրներով ու լուծումներով․․․ 

Գիրը Աստղիկը շեղեց—ստեղծեց, թույլ չի տա իրեն չվերադառնալ, որպես բազմակետ․․․ Այսպես մեր մեծ տանը իմ մայրն էր իշխում, տիրում, թելադրում․․․ Մի փոքր տարբերությամբ, որ… Արևիկ Տատինցյանը կկարդա իմ գիրը. ես լսում եմ Արևիկի առարկությունը.
– Աշո՛տ պապիկ, Աստղիկը, ախր, անթերի՜ է․․․ 

#1911

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Առաջ հաշվելու մասին է հենց իմ գիրը, անգամ ապրիլի 24-ից հետո, իմ քաղցր եղբայրք…

Ուշադրություն. հենց նոր ես ու Դավիթ Բլեյանը միասին հաշվեցինք-շարեցինք Դավթի մեքենաները՝ մեծ, միջին ու փոքր, բազմոցի ու պահարանի տակից մեքենաները հանեցինք, ու տունը մաքրվեց, ցուցադրությունը դարձավ ամբողջական, լիքը-լեցուն մեքենաներով՝ ընդամենը՝

Վաղուց հանրաքվե չենք արել. ինչո՞ւ։ Սրա մասին է իմ գիրը

Իմ օրագրի հարգելի ընթերցողը հարցնում է՝ ի՞նչ գործողություն է հետևելու ՀՀ քաղաքացի Աշոտ Բլեյանի նոյեմբերի 28-իհայտարարությանը։ Նախ՝ շնորհակալ եմ բոլոր նրանց, որ կարդացին-տարածեցին, այդ թվում՝ «Լրագիր.ամ»-ին։ Ես, գիտեք, գործում-չեմ գործում

Միացում՝ ասում եմ հանրապետությունով մեկ ազատության հրապարակների ցանցային եղբայրությանը…

Սա գիր է՝ ուղղված նաև այն մարդկանց, ում Հայաստանով մեկ առաջացող Հանրապետության հրապարակները, ժողովրդի ուղղակի իրականացվող իշխանության հարթակները, շարունակում են խրտնեցնել։ Իգոր Ստրավինսկու «Զինվորի պատմությունը» օպերայի նոր՝ թատերական ներկայացման միակ դերասանն է ասում