Անունն այս դուրս կբերեք, հենց կարդաք կրթահամալիրի Արևմտյան դպրոցպարտեզի 4-րդ դասարանցիԷվելին Սաֆարյանի ուսումնական բլոգումիր «Ինչպես դարձա սեբաստացի» հրապարակումը, որ տրամադրել է իմ կինը՝ հայտնի դարձող սովորողի մայրենիի ուսուցիչԱրմինե Աբրահամյանը։

Բլոգ ունեն ամեն մի սեբաստացի՝ սկսած երրորդ դասարանից, ու ամեն մի մանկավարժական աշխատող՝ իր գործի հեղինակը։ Արմինեին երեկ Դավիթ Բլեյանի ներկայությամբ մանկավարժության կենտրոնում առաջարկում էինք սկսել ուսմուցման առկահեռավարընտանեկանինքնակրթության համակցված կազմակերպման մանկավարժական փորձի հրապարակումների շարքը՝օրացույցովնախատեսված կարանտինիռազմական շրջանի սեպտեմբերնոյեմբերի արդյունքներով։ Կենտրոնի ղեկավար մի ուրիշ Արմինե՝ Թոփչյանը, կրթահամալիրի տնօրենի պարտականությունները կատարող Սուսանը Մարկոսյան չեն մոռացել Արմինե Աբրահամյան ուսուցչի 2020թ. մայիսիՄեր դպրոցն աշխարհի ամենաուրախ դպրոցն էհրապարակումհոդվածը։ Շաբաթ օրվա իմ գրով մենթորտիարի ես էլ ահա խորհուրդ եմ տալիս, կարևորում այդպիսի նոյեմբերյան ձեռնարկը 

Մեր հեղինակած ուրախության մանկավարժության նոյեմբերյան խաղաղ անօդաչուներով մեր առաջնագծից՝ մեր հուսալի զբաղեցրած դիրքից, ռմբակոծման միտքը ծնվեց իմ մենթորական աշխատանքից երեկվա՝ հեծանվով, ոտքով, կանգառներով Հարավում, Մայր դպրոցի փառատոնային պուրակում, քոլեջում, Հյուսիսում Կամեցանք մեր մանկավարժության ստեղծած բազում ԱԹՍներով ռմբակոծել պարապությունից (պարտադրվա՞ծ, ումի՞ց) վերանվաճած, նոյեմբերի 13-ից դռները բացած՝ հանրապետության, մայրաքաղաքի մանկավարժական տարածքները՝ ֆիզիկական միջավայրով՝ առկա (1-4-րդ դասարանցիներ), թե 5-12-րդ դասարանցիների առցանց որպես հումանիտար օգնություն հրադադարի փուլի՝ խաղաղապահների պարտադրած թիկունքի և ճակատի հանդիպման շրջանում։ Հա, մենք էլ այսպիսով վերադիրքավորվում ենք, փոխում ենք մեր տարբերանշանները, գործում Բլեյանի դպրոցի խաղաղապահների մանդատով Չենք կարող օգտակար չլինել 

Հիշեցի իմ «Ապագա ունենալու համար ապրել է պետք» 1992-ի ժողովածուի առաջաբանը։ 

Օգտակար չլինել չեմ կարող։Չեմ կարող հանդիաստես լինել, երբ աչքիս առաջ փլուզվում են տասնամյակներ գուրգուրած երազ ու ծրագիր, երբ վտանգված է Երկիր Նաիրին։
Ինչպե՞ս օգնել։Այս ժողովածուով ուզում եմ հասկացված լինել ու ապացուցելի դարձնել իմ առաջարկները։ 

Չեմ կարող շնորհակալ չլինել Շամիրամին ու իր ընկերներին ինձ ցուցադրաբարխոցումի համար, Ավագ դպրոցին՝ Փառատոնային պուրակում բացբացօթյածիսական հուժկու հրավառությանհամար, Հյուսիսի 5 տարեկաններին՝ «Ողջույն, տիա՜ր» խանդավառության համար
 

Այսպես հանդիպում ու չենք բաժանվում, որպես խաղաղապահ առաքելության «բանդաներ», կրթահամալիրի դպրոցներում, դպրոցից դպրոց անցումներում, Սարալանջին, Կրթական պարտեզում, ուսումնական ագարակում, թե մեր երթուղայինների կանգառում Աշխարհ եմ ասել 

#1899

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հիացմունքս՝ լուսավո՜ր, լուսավո՜ր…

Ուղիղ եթեր «Սեբաստիա» սրահում «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի փորձից, երգչախմբի բլոգից երգչախմբի Նորեկ Մարիամ Մնացականյանի 1-ին խոստովանությունը-տպավորությունը, որ վերնագիր է դառնում իմ օրվա գրի ու շարունակության… Կրթահամալիրը իմ կյանքում մեծ բացահայտում էր: Երբեմն այնպիսի

Հունիսը երկրագործի ամենաամիսն է…

Զարմացա-հիացա-ն ես հիմա հաճախ եմ միասին գործածում. այ, mskh.am-ում Նոր դպրոցի երկրորդ դասարանի, ղեկավար Աշխեն Գրիգորյան, «Աշխատանքային երգեր» նախագծի մեդիաամփոփում-ներկայացումը նորից առաջացրեց այդ զարմանք-հիացմունքը… Իհարկե, այսպիսի սեբաստացիական միջավայր է անհրաժեշտ

Ամառը բոլորիս  հասունանալու շրջանն է…

Ճամփորդությամբ, լողով, ճամբարով, ընթերցանությամբ… զրույցով… ծիրանով… — Դավի՛թ Բլեյան, ի՞նչ տվեց քեզ ճամփորդությունը, չես պատմում, չես գրում (ծիծաղում է), ի՞նչ եղավ, ի՞նչ տեսար, ի՞նչ փոփոխություն կատարվեց,- հարցնում եմ ես… Հայր