Սեբաստացիական օրացույցով վաղը՝ փետրվարի 9-ին, սեբաստացի կրթական համայնքի հետ առցանց հանդիպման օրն է՝ ժամը 19։00, թվային միջոցի առաջ․․․ Պատրաստվում ենք հանդիպմանը, սեբաստացի սովորող, ընտանիք, շրջանավարտ, մանկավարժական աշխատող, բարեկամ։ Մի շրջանում ենք, երբ ավելի ու ավելի կարևոր ու ազդեցիկ են մեր կրթական համայնքի, ողջ հանրապետության համար անհատական-խմբային նախաձեռնությունները․․․ Միշտ անշնորհակալ գործ է առանձնացնելը, բայց հիմա մտապահածից մի փունջ բերեմ գիր․․․ 

Ավագ դպրոցի ֆրանսերենի լաբորատորիայի գործունեությունը՝ որպես նախագիծ ուղղված ֆրանկոֆոնիայի օրվան․․․ Ողջունում եմ Կարինե Թևոսյան․․․ 

Բոլորիս մենթոր Գևորգ Հակոբյանի ամենշաբաթյա հանդիպումները կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, «Իմացումի հրճվանք» ծրագրով, սակավախոս Գևորգ Հակոբյանին դարձրել է գոհունակության աղբյուր․․․ Բլեյան ցանցի, մեր մանկավարժության զարգացման համար կարևոր-հասունացած մենթորական նախաձեռնություն է։ Ստացված, իհարկե։ 

Ո՞նց անարձագանք կթողնենք Քնարիկ Ներսիսյանի անխոնջ-նվիրական գործունեությունից ծնված նախաձեռնությունը, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամով յուրաքանչյուրիս 1000 դրամով Արցախի Ասկերանում Համբարձումյանների տան կառուցմանը մասնակցելու հնարավորությունը․․․ Այսպես, իրական կոնկրետ-տեղին քայլերով է կայանում, ուժ ստանում սեբաստացի կրթական համայնքը․․․ 

Ուրբաթ-համերգին սեբաստացի համայնքային համույթի բերած ուրախությունը՝ որպես ընտանիք-դպրոց փոխանակումների հանրային արդյունք, ո՞նց ոգևորի ու ծավալվի․․․ Բլեյան դպրոցի ու ընտանիքի փոխադարձ ճանաչման-հարստացման-հավեսի ճանապարհը բաց է․․․ բոլոր ուղղություններով կրթահամալիրի․․․ 

Սմբատ Պետրոսյանի՝ ընկերների հետ փոքր խմբով, կարևոր եռօրյա տնտեսվարական միջամտությունը Արատեսում՝ խոսուն-տեղին-ստացված, բերեմ իր գրով-լուսանկարային շարքերով․․․ Հարություն Հովսեփյանը միջին դպրոցի ու Գեղարվեստի նախագծային խմբերի գործուն աջակցությամբ ո՞նց ցույց չի տա, որ ձմեռն Արատեսում իր իրավունքների մեջ է, ու արտմիջավայրով փոփոխությունները՝ շարունակական, շուրջտարյա․․․ 

Քեշիշյանների մշտական ու սիրուն անհանգստությունների շարքից է․․․ այս պատմությունը. ո՞նց անարձագանք թողնես․․․ Արեգ տղան, Աշխեն մոր կողքին․․․ Զորեղ դուետ է։ 

Երեկ, վերջապես, Բլեյան Վեներայի աղջիկ Լուսինե Սահակյանն ու ես ընտանիքներով հանդիպեցինք․․․ Սիրուն, հարազատության կիրակի․․․ Ավագյան Մանանի ընտանիքը ողջ կազմով տոն դարձրեց մեր հանդիպումը․․․ Դավիթ քչախոսը Աստղիկի հոպարիկ Գևորգի նման արձագանքեց, երբ իրիկունը ուշ մտանք տուն․․․
– Հը, Դավի՛թ, գո՞հ ես։
– Շա՜տ։ 

#1979

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մանկավարժության գյուտարարի տղան՝ գյուտարար…

Ամանորյա ուսումնական նախագծերը՝ հանդես-ցուցադրություն-ներկայացում-ընդհանուր պարապմունքները սեբաստացիական աշխարհում՝ ներսում-դրսում, զարգացումների նոր փուլ են մտնում՝ Մարմարյա սրահով, «Սեբաստացիներ» համերգային դահլիճով, կրթահամալիրի դպրոցներով-նախակրթարաններով, «Հայաստան» կինոթատրոնի բացօթյայով-պուրակով, «Բոհեմ» համերգասրահով... Ծաղկունքի բաց դպրոցով, ամանորի-Սուրբ Ծննդյան

Միաստվածության 2015-ը

Դավիթ Բլեյանը մերժեց և՛ վարսավիրանոց գնալը, և՛ մեր ընկեր-բարեկամ, Դավթի հին վարսավիր Արտակի՝ մեր տանը մազերը կտրելու սիրալիր ծառայությունը, բայց առաջարկեց բոլորիս ուրախություն պարգևող լուծում՝ Ռուզան մորաքույրը կտրի… Սիրում է

Բլեյան կրթական ցանցը Վանաձորում

Մայիսի 26-ին Վանաձորի բնակիչ Արմեն Փոթինյանի նախաձեռնությամբ Բլեյան կրթական բաց ցանցով Վանաձորի հանրային դպրոց ստեղծելու նպատակով Վանաձորում էինք: