Յուրաքանչյուրին եմ դիմում։

Ազատարարության, խաղաղարարության, ստեղծարարության հաստատմամբ, ինքնուրույն-ինքնավար դառնանք Հայաստանի չորրորդ հանրապետության հիմնադիրներ, Արցախ-Հայաստան նոր համակեցությամբ հնարավոր դարձնենք արցախցիների՝ Լեռնային Ղարաբաղում ապահով ապրելը․․․

Ասել եմ․ մի առավելություն ունեմ, որ տիարի-մենթորի զորությամբ լիուլի շարունակում եմ օգտագործել։ Ես ձեզ հետ կարողանում եմ անծանոթին ծանոթ-հարազատ-գործընկեր դարձնելու ճանապարհով կյանքի խնդիր լուծել, այնպիսի միջավայր ստեղծել, որ և՛ ուղղակի ազդում է յուրաքանչյուրիս վրա, և՛ հետաքրքիր դարձնում մեր կյանքը, և՛  նորացնում մեր աշխարհը․․․ Եվ կարողանում եմ դա անել շարունակ, անդադրում-անհոգնել, բարեխիղճ տարածելով․․․

Միացե՛ք Նոր ուղի քաղաքացիական նախաձեռնությանը, որ ազատարարությունը, խաղաղարությունը, ստեղծարարությունը դառնան Նոր Հայաստանի լծկան եզները․․․ Դարձրեք ինձ Նոր Հայաստանի վարչապետի ձեր թեկնածուն․․․ Հատկապես, որ ես արդեն ինքնառաջադրվել եմ․ պատմել եմ՝ ինչպես։ Մեր նախաձեռնությունն ունի իր էջը, ես՝ իմ  բլոգը։

Դարձեք Նոր ուղի քաղաքացիական նախաձեռնության անդամներ, հաստատեք խաղաղարարությունը, ստեղծարարությունը, ազատարարությունը՝ երեքը մեկում, յուրաքանչյուրիս մեջ, որպես ժառանգականության ուխտ․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հասարակական ողբերգությունից ցնցվելու համար «ծայրահեղ պացիֆիստ» կամ Թումանյան լինել պետք չէ

16. 12. 1992 թ. Այս տարվա դեկտեմբերի 10-ին Հայաստանի պաշտպանության նախարարության ուժերը, նախօրոք մշակած պլանի համաձայն, մինչև 8-9 կմ խորացել են Ադրբեջանի Զանգելանի շրջանի տարածքում, գրավելով շրջանի Կապանին սահմանակից տասնյակի

Հայոց աշխարհի սահման-գյուղերը՝ անառիկ բերդեր

«Խորհրդային Հայաստան», 28 ապրիլի 1990թ. Հանրապետության Գերագույն խորհրդի երեսփոխան Աշոտ Մանուչարյանի հետ Վայքում հանդիպեցինք մեծաթիվ մարդկանց հետ: Ուշ էր արդեն: Ազնաբերդի (նախկին Գյուլիստան) մի քանի տղաներ մոտեցան մեզ և պնդեցին, որ անմիջապես մեկնենք գյուղ: