Վերնագիրը միքս ստացվեց։ Թերթում էի արատեսյան ճամբարի բարեխիղճ-ծավալուն ամփոփումը Տաթև Աբրահամյանի, մեկ էլ Հասմիկ Գրիգորյանին հանդիպեցի՝ իր փափուկ ձյան տեսանյութով, վերնագրով․․․ Վերցրի։ Հետո Մարթայի հերթական փախուստը իր ընկեր-պատանիների հետ, Չարենցով, դեպի վեր․․․ մինուս 46-ի աշխարհ․․․ Արփի լիճ․․․ Էստեղ տարիներ առաջ ամառ օրով էնպե՜ս եմ մրսել, որ հիշեցի․․․ 

«Ցտեսություն» ուսումնական նախագծով հանդիպումները մեր ավագ դպրոցի շրջանավարտների հետ նաև իմ՝ նրանց հետ չապրածին անդրադարձի հնարավորություն են տալիս։ Կրթահամալիրի բաց հարթակները կայանում են, ինչպես Գեղարվեստը Հյուսիսի, որպես սովորողների խմբի հեղինակային-անհատական կրթության շարունակ զարգացող միջավայրեր․․․ Երեկվա մեր զրույց-հանդիպումը ծնեց նաև նոր պայմանավորվածություններ՝ մայիսյան ստեղծագործական հավաքին շրջանավարտների արտ-միջավայր նախագծերով աշխատանքի, անհատական-խմբային ցուցադրությունների․․․ Անհամբեր սպասում եմ իրենց առաջին անհատական ցուցադրությանը իմ նվեր բուկլետին։ Բա ի՜նչ ոգևորիչ զարգացումներով է հղի ընտանեկան դպրոցներում ծնված «Սովորողի անկյուն» նախագիծը՝ որպես սովորողի անհատական լաբորատորիա․․․ Ուռա՜, կերպարվեստը սովորողի հետ մտել-մտնում է ընտանիք ու փոխում, արտիստիկ դարձնում բնակարանը.․․ Մեզանից ո՞ւր փախչեք։ 

Ինձ ամենաշատը դիմում են, ինչպես երեկ, երեխային մանկապարտեզ ընդունելու-աջակցելու խնդրով․․․ Կրթահամալիրով հարգանքի ենք արժանի այս հանրային մեծացող պահանջին պատշաճ արձագանքի, կրթահամալիրի հնարավորությունների առավելագույնով գործելու համար․․․ Մոբիլությունը ստեղծականության ու խնայողության հետ, տեսեք, Արևմտյան դպրոց-պարտեզում և Քոլեջում հնարավոր դարձրին տարածքներ գտնելը Արցախից տեղահանված մեր հայրենակիցների ժամանակավոր կացարանների ստեղծման համար, հիմա էլ այդ ազատված տարածքները մեր միջոցներով դառնում են 2-5 տարեկանների սրահներ, սրան գումարած՝ առավելագույն խտությամբ են գործում սեբաստացի բոլոր հինգ նախակրթարանների խմբերը։ Օրակարգում, իհարկե, Բլեյան ցանցով նախակրթարանների ծավալումն է Երևանով մեկ, հանրապետության մյուս քաղաքներում․․․ 

Նորից մեզ գայթակղում են Պետերբուրգում հեղինակային մանկավարժության նախակրթարան ունենալու գաղափարով․․․ Օրակարգում, իհարկե, Բլեյան կրթական ցանցով ներկայացուցչություններ ունենալու հարցը կա՝ ամենուր փնտրելով-գտնելով-վերապատրաստելով այսպիսի գործի մասնագետ մեր հայրենակիցների․․․ Սևան քաղաքում նախաձեռնության դրական զարգացումներն անհրաժեշտ վստահություն կփոխանցեն մեզ։ Ես սեբաստացի կրթական համայնքի հետ հարաբերություններում, կապերում առօրյա փնտրում եմ-գտնում եմ համայնքի զորակցությունը՝ կրթահամալիրի, նրանում իրականացվող հեղինակային մանկավարժության զարգացման առկա խնդիրները Բլեյան ցանցով լուծելու պատրաստություն-գործընկերություն․․․ Կրթական համայնքի հետ մեր այսօրվա՝ պարբերական-հերթական հանդիպումը առցանց, որին հրավիրված է նախ և առաջ ընտանիքը, նրա ներկայացուցիչը, քայլ է կրթահամալիրի խնդիրները, զարգացումները սեբաստացի ընտանիքին ներկայացնելու ու լսելու նրան, նրան այսպիսով ճանաչելու․․․ Առանց իրար ճանաչելու՝ ի՞նչ գործընկերություն։ 

#1980

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչպես մի լուսնահար, մի խենթ լուսնոտ…

Լա՞վ եմ քշում հեծանիվ․ ես քշում եմ խաղալով, հավեսով… արկածով։ Հեծանվով սպորտային հետաքրքրություն չեմ բավարարում, արդյունքներ չեմ հետապնդում, հեծանվով ճամփորդում եմ… Ինձ հաճախ են հարցնում, ավելի ու ավելի հաճախ՝ չե՞մ վախենում…

Հայտնի ագահը, անհագը… Ես և դո՞ւ…

Վիդեոխաղերը երեխաներին ստիպում են ուտել ավելի շատ բանջարեղեն ու միրգ. ամերիկացի գիտնականների այս պնդումը ես հաստատում եմ Դավիթ Բլեյանի օրինակով… Ելակասեր է մեր հերոսը. Արմինե մայրիկը պատմում է, որ երեկ

Թավալգլոր զարգացումների շաբաթվա գիր

Մարտի 26-28-ին՝ Գյումրիի հավաք, այնտեղից Վրաստան՝ Քութաիսիում սուսերամարտի միջազգային մրցաշարին մասնակցելու․․․ Մեր մարզադպրոցի-հնգամարտի ղեկավար, սուսերամարտի մարզիչ Միքայել Ղազարյանի հայտն է,  որը սիրով բավարարում եմ։ Սեբաստացի սուսերամարտիկները, լողորդները, նետաձիգ-կրակողները, ձիավարներն ու