Նոր կացարան, նոր հնարավորություններ, նոր շրջան կրթական փոխանակումների․․․ 

«Ձոն» ստուգատեսը մի նոր հնարավորություն է անդրադառնալու կրթահամալիրում ծնված հրաշալիքներին․․․ Սկզբում դրանք տեղավորվում էին մի բռաչափում, որպես մատների վրա հաշվվողյոթ հրաշագործություն․․․ Հիմա պարզապես իմ նոր գրաշարում տեղ ունեն, ու վե՞րջ Չէ, չէ շարքը թող անվերջ լինի։ 

Հիմա, երբ պատրաստվում ենք 2021-ի ապրիլի 12-ին՝ Գագարին Յուրիի կողմից դեպի տիեզերք՝ աշխարհում մարդու առաջին թռիչքի օրը (1961թ ապրիլի 12)Տիեզերքի նվաճման օրը կրթահամալիրումնախագծով մեր հիմնած կրթահամալիրհանրային դպրոցը Գագարին պրոյեկտի մարդկանց ներկայացնելու, ունենք հնարավորություն՝ մեր ջանքերով ստեղծվածհրաշալիքներիննորից անդրադառնալու, կարևորելու․․․ Ունե՞նք հավես․․․ Ինչի՞ վրա կենտրոնանանք՝ արդեն ստեղծվածգործածվողի՞, թե՞2021-ի աշխատանքներովորոշվածի, կառուցմանընթացքի մեջ գտնվողների, թե՞2022-2024-ի միջնաժամկետզարգացումների, նյութակա՞ն միջավայրի, թե՞ ոչ նյութական արժեքների․․․ Այո՛, այո՛, ես խոսում եմ մեր ստեղծած ուսուցողական միջավայրը իր նյութական ու ոչ նյութական բաղադրիչներով, անհատական, թե հանրային մակարդակով կարևորելու մասին՝ ընդառաջ ապրիլի 12-ին, երբ հարյուրից ավելի մեզանով հետաքրքրվածներ «Դար» հիմնադրամի աջակցությամբ մեկ օր կանցկացնեն կրթահամալիրում, երբ կրթահամալիրը գարնանային արձակուրդի այս օրերին ապրում է ճամբարային կյանքով՝ սեբաստացի մանկավարժական աշխատողների, 2021-2022 ուստարվա մուտքի ճամբարների սովորողների՝ 2016թ ծնված հինգ տարեկանների, 2015թ ծնված վեց տարեկանների, 2-11-րդ դասարանցիների, աշխատանքային, կրթահամալիր աշխատանքի համար դիմածների, հեղինակային մանկավարժությունըԲլեյան ցանցովյուրացրածների․․․ 

Երեկ աշխատանքային օրվա իմ տիարմենթորի շրջայցից առանձնացնեմ այն հիմա, ինչ ինքնիրեն, ինքնագլոր այս օրերին սոցիալական ցանցեր է գալիս՝ինքնագլորներով սեբաստացի սանսովորողաշխատողներինկրթահամալիրի միջանցքներում․․․ Քոլեջում, աջիցձախից վզվզացող ինքնագլորների արանքում ինձ ժպիտ ժպիտի ընդառաջ է գալիս թարմ, հետաքրքիր, խնամված երիտասարդ կանանց մի տասնյակ․․․ Գյումրու«Աստեր»զարգացման կենտրոնի մանկավարժական աշխատողներն են, ճամբարային առաջին օրվա մի քանի ժամվա մեջ այնքա՜ն յուրային, հարազատ, մի մասը տեղավորված գեղարվեստի կացարանում գիշերելու․․․ Բլեյան են տեսել, կենդանի շփումով, իրական, ես եմ, ու իմ տանն ընդունել եմ իմ աղջիկներին ծիծաղում ենք, որպես հավանություն. հարս գնացած իմ աղջիկները հայրական տուն դարձ են եկել, հայրական տան բոլոր իրավունքներով․․․ 

Գեղարվեստի Արտասահմանում Կարինե Խառատյանի 2021-ի վեց տարեկան ճամբարականներին չես ջոկի քանդակագործության ստեղծական աշխատանքներ կատարող մի քանի տասնյակ սեբաստացիներից․․․ յուրային են իրենց հարմար միջավայրում, իրենց ընտրության ազատությամբ։ Իսկ վեց տարեկանների ծնողները, որ առաջին անգամ են մեր ֆիզիկական միջավայրում, ինձ տեսնելով, որպես վաղուց իրար չտեսած բարեկամներ՝ խմբվեցին իմ շուրջ․․․ Պայծառ, վստահող հայացքներ, լիարժեք հաղորդակցություն․․․ 

Արևելյան դպրոց պարտեզում Նառա Նիկողոսյանը, Քոչունց Դավիթը, Իվետա Ջանազյանը, Անահիտ Գևորգյանը կրթական պարտեզի նոր զարգացումներն են քննարկում, ինչպես պարզվեց «Ծառզարդար կրթական պարտեզում» ծրագրով ՀՀ ԳԱ բուսաբանական այգու գիտաշխատող Նելլի Մուրադյանը աշխատանքային խմբի հետ էր հրավերով․․․ Մեզ միացավ հարևան շղթայված հողակտորի տեր Սամվելը, ու այնքան ջերմ հանդիպում ստացվեց, որ պայմանավորվեցինք կրթական պարտեզի ապրիլյան աշխատանքները քննարկել իր գցած բացօթյա սեղանի շուրջ, սեբաստացի գինով, Դավիթ Քոչունցի ու մասնագետի մշակած՝ հողակտորի նոր դիզայնով կանաչ․․․ 

Արևմուտք ես գնացել էի Ագարակում երկարօրյա կազմակերպիչների ձիավարժությանխնամքի պարապմունքներին մասնակցելու․․․ Պարզվեց, որ Սարալանջի պարտիզպան Ազատ Ղազարյանը ստանձնել է մարզչի պարտականություններ, որպես կամավորական աշխատանք՝ Էդմոնին հնարավորություն տալով զբաղվելու Խզբզի, Մաշայի, պոնիի նոր ծնունդի հետ կապված, մեր զույգ իշուկների փալանի, սայլակների ստեղծման հայրական հոգսերով․․․ 

Գյոզալ արձակուրդս հարամ եք անում․․․
Այսպես սկսեց իր գարնանային արձակուրդի առաջին օրը Դավիթ Բլեյանը, երբ Աստղիկն ու ես փորձում էինք բոլոր մարդկային միջոցներով ոտի հանել՝ մեր ճամբարային առաջին օրով չուշանալու․․․ Արմինեն մայրիկմանկավարժի երկատության պայմաններում․․․ 

#2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչպե՞ս խեղճության-թշվառության այս մի դրսևորման դեմն առնենք…

Ինչի՞ համար են Դավիթ Բլեյանի ոտքի եղունգները, որ էլի երկար է թողնում, չանչեր։ Սովորական փնթի՞ է մեր տան, իմ օրագրի հերոսը… Մաքրասեր է, ամեն օր լողանում-լվացվում է, մազերը սանրում, մաքուր շորեր հագնում,

Ինչպիսի՜ երջանիկ գոյություն՝ լավ դպրոցը, մարդու, նրա համար…

Բլեյան կրթական բաց ցանցի հանրային-պաշտոնական հրապարակային մեկնարկի օրվանից Բլեյանի դպրոցի՝ հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական հետազոտական միավորման, նրա ամեն մի մանկավարժական աշխատողի, օղակի վարքը, աշխատողի-սովորողի անհատական պլանը,

Հայտարարում եմ․ ընդունեք ի գիտություն

Ես հայաստանահպատակ եմ, որքան ինձ հիշում եմ.  ծնվել, ապրում եմ Երևանում, անընդհատ։ Իմ վեցերորդ, յոթերորդ երեխայի մասին չեմ մոռանում։