Դավթին քնից արթնացնում եմ ամեն օր. հեշտ գործ չէ․․․ Քիչ առաջ էլ Արմինեին արթնացրինք. Աստղիկը լա՜վ լողաց ցնցուղի տակ, այնքա՜ն լավ, որ սիրտը ծիծիկ է ուզում, կաթիկ․․․ Արմինեն օգտվել էր հնարավորությունից՝ մի քանի րոպե, քառորդ ժամ ևս քնելու, ինչպես Դավիթը․․․ Պա՛պ, մի քիչ հետո․․․,- ասում է կիսախուփ, կիսաբաց աչքերով։ Շուրջը արկղերից Աստղիկի թափած գրքերն են։ Կարոտեցի ժառանգիս։ Գրքերը հավաքում, խոսում ենք
Դավի՛թ, դու, ախր, իմ ժառանգն ես, ինձ նման շուտ արթնանայիր, հավաքեիր, ցնցուղ ընդունեիր, ճամբարը գյոզալ քեզ է սպասում․․․ Իմ ժառանգն ես՝ մայրիկին ես քաշել․․․ Բա հայրիկից ի՞նչ ժառանգես․․․
Խե՜լքը․․․ Բոլորն ասում են, հայրիկի խելքն է․․․ Ես էլ եմ այդպես մտածում․․․
Քիչ չէ՞, ա՛յ ժառանգ, բա բնավորությո՞ւնը․․․
Շա՛տ կլիներ, հայրի՛կ, խելքը գլխավորն ա ժառանգի համար։ Բնավորությունդ Աստղիկն է վերցրել․․․
Խելքն էլ,- հասցնում եմ լրացնել ես․․․
Ձեր միջի անխելքն էլ ես եմ, հա, ա՛յ հարիֆներ․․․վճռական ոտի է կանգնում Արմինեն․․․Վե՛րջ, այսօր Աստղին կաթից կտրում եմ։
Արմինեն՝ մեր տան ամենա՜ն, քնած ավելի անվտանգ է, իհարկե։ 

Իսկ Աստղիկը, որի բոլոր որոշումներն ընդունվում են ընտանիքում՝ ի վերջո, կարծես անցում է կատարում կովի կաթիկին։ Աղջիկը մեր, որ երբեք ծծակ չի օգտագործել, երեկ, մյուս օրը կաթովծծակով շիշը բերանին էր ման գալիս․․․ Ինչպե՞ս կավարտվի մայրիկի հետ Աստղիկի հերթական ճակատամարտը․․․ Ես հրաժարվում եմ գուշակելուց։ Լավ կլինի։

Կեցցե՛ մեր մանկավարժության կենտրոնը, որ աշխատողների այսօրվաժողովէ բերել Գագարին պրոյեկտով մեր մինչև այս արածչարածը․․․ Արմինե Թոփչյանը, Զառա Առաքելյանը, մենթորտիարը, Սուսան Մարկոսյանի, Գևորգ Հակոբյանի ու նախագծային խմբերի գործուն աջակցությամբ տիարի բլոգումառանձնացրել ենպրոյեկտին առնչվողիմ գրառումները, պրոյեկտի Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր համայնքների, Գագարին ավանի մանկավարժական աշխատողների հետ կրթահամալիրի լաբորատորիաների, ակումբների, մասնագիտական խմբերի առցանց հանդիպման հնարավորությունն ապահովողօրացույցը, ապրիլի 12-ի «Տիեզերագնացի օրը Գագարին պրոեկտի հետ» նախագծի նախնական բովանդակությունը։Շարունակվում են սեբաստացի նախագծային խմբերով «Դար» հիմնադրամի կազմակերպած ճանաչողական հանդիպումները․․․ 

Երեկ մենք եղանք Զովաբերի, Դդմաշենի մանկապարտեզներում, Ծաղկունքի բաց դպրոցհիմնադրամում, Գագարին ավանի դպրոցում և մանկապարտեզում․․․ Ամբողջ օրն աշխատանքային եղավ Շամիրամ Պողոսյանի, Անուշ Ներսիսյանի, Մոնիկա Տոնոյանի ու «Դարի» աշխատող, մեր բարեկամը դարձած Արմենուհի Վանոյանի հետ, Գարիկ Հակոբյանի բանիմաց ուղեկցությամբ ծանոթացանք, ներկայացանքներկայացրինք․․․ Հեշտ է, սիրելի, օգտակար, երբ կան դրական սպասելիքներ, պրոյեկտի հեղինակ Արսեն Աղաջանյանի, կրթահամալիրի, մեր հեղինակած մանկավարժության նկատմամբ ընդգծված հարգանք, իսկ իմ ճանաչվածհանրահայտ լինելը հեշտացնում է շփումը, ավելացնում վստահությունը, լուծում տեղում ծագող կազմակերպական խնդիրները։ Շնորհակալ եմ իմ գործընկերներին Սևանի ենթաշրջանում ջերմ ընդունելության համար։ Հաջորդ մեր այցելությունը առաջիկա շաբաթում, սեբաստացիների նոր նախագծային խմբով կլինի պրոյեկտի Վարսեր, Գեղամավան գյուղերի դպրոցմանկապարտեզներ․․․ Կհանդիպենք։ 

Մինչ ես ավարտում էի իմ գիրը, հաղթական քայլվածքով հայտնվեց Աստղիկը՝ մի ձեռքին՝ խաղալիք մեծ ծծակը, մյուսին՝ շշովկաթով ծծակը․․․ Առավոտգիշերվա մարտը շահել է, որքան էլ Արմինեն դիմադրել է, հյուսքերից աղջկա քաշել. սուր ատամներից Աստղիկ գազանի ուրիշ ինչպե՞ս պաշտպանվեր․․․

Մենք սկսում ենք Աստղիկի հետ մեր օրը մրգայինկաթնային։ Մնացածը իմ լուսանկարներում ու տեսանյութում առավոտվա։ 

#2022

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ի՜նչ վերնագիր է՝ ապագան ալեկոծ մեր ժամանակներում…

«Ալեկոծությունը կարող է երբեմն կարող է անկայունացնել վիճակը, բայց երբեմն էլ կարող է իրավիճակը փոխել։ Արևելյան գործընկերությունը տարածաշրջանում խրախուսում է ճկուն քաղաքականությունը։ Պետք է մեր գործընկերներին՝ պատրաստ լինել անկանխատեսելի զարգացումների»,- հայտարարել

Փայտը երկու ծայր ունի, լսելը՝ երկո՞ւ իմաստ…

Արմինեն շարունակ-հետևողական նախատում է ինձ, որ ես Դավթի դաստիարակությամբ չեմ զբաղվում, ասել է թե՝ չեմ նախատում, դիտողություն չեմ անում, մենակ իր վրա է մնում այդ կարևոր-պատասխանատու գործը, դրա համար էլ

Հետևողականությունը ինքնահիացմունքի ճանապարհ

— Դավիթ, ձկան պոչ կուտե՞ս: — Մայրիկ, շան պոչ կուտե՞ս: — Դավիթ ջան, անջատիր էդ հիմար մուլտիկը, մայրիկը կբարկանա: — Չի կարա, ես մայրիկին կծեծեմ: Իմ էլեկտրոնային փոստը՝ տոնական, զատկական,