Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ երեկ Օպերային թատրոնի լեփ-լեցուն դահլիճում ներկայացրին «Լույս ի լուսոյ» յուրօրինակ նախագիծը՝ դաշնամուրի և երգչախմբի համար: Սուսան Հովհաննիսյանը, ում առաջ մեղքի զգացում ունեմ (երեկ զուգահեռ այս բացառիկ համերգին Նոր Նորքի VI զանգվածի իմ քույրիկի տանը Նազենի կրտսեր Հովհաննիսյանի ծննդյան օրվա խորհուրդն էր տոնվում), կջանա, որ օրագրի ընթերցողը սեղմի հղումն ու կարողանա այս բացառիկ նախագծի մասին կարդալ ավելին… Իսկ ես ու Արմինեն պարտական ենք Տիգրանին, Հարություն Թոփիկյանին ու Նառա Նիկողոսյանին, ով այնքա՜ն պատրաստակամ զիջեց համերգի իր հրավիրատոմսը… Քրոջ վերաբերմունք… Ես ակնածանք ունեմ այս տաղանդավոր երիտասարդ աստղի ու հալալ հանապազօրյա քրտինքով արվեստում-կյանքում իր վաստակը բազմապատկող երգչախմբի նկատմամբ: Կանգնել քեզ նման երախտագետ ծով մարդկանց հետ ու սրտից եկող ծափերով արտահայտել քո ապրումն օրվա. շնորհակալ եմ, որ կաք, որ այսպիսի օր եղավ իմ-մեր կյանքում… Առիթ կլինի, ստեղծենք, բաց չթողնենք՝ Օպերայի դահլիճում այս նախագիծը վայելելու…

[youtube https://www.youtube.com/watch?v=J97wwgt1x28?rel=0&controls=0&showinfo=0]

Յուրա Գանջալյանը ճշգրիտ է, անկեղծ՝ իր այս հրապարակման մեջ… Այո, միայն միջազգային-մեկ չափում կարող է լինել այսօր մեր հեղինակած մանկավարժության համար. այս չափումով-պահանջով այսօր պիտի հանդես գա յուրաքանչյուր սեբաստացի, ինչպես Հռիփսիմե Առաքելյանն  է իր երրորդ դասարանով ջանում Երևանում ու Թբիլիսիում, ինչպես Մարթա Ասատրյանն է իր դեռահաս պատանեկան-ակումբային նոր միաձուլմամբ հանրակրթական-բնապահպանական ճակատի առաջին գծերը նվաճում… ամենուր՝ Հայաստանով մեկ, հիմա էլ՝ Վրաստանում: Իհարկե: Մեզ ինքնավստահության պակասը, ագահության` խիզախության չհասնելը կարող են խանգարել ու… բարեխղճությունը՝ քո ու քո ընկերների 25 և ավելի տարիների ստեղծական աշխատանքի ներկայացման համար… Ես չգիտեմ՝ կրթական փոխանակումների 2015-ի աշխարհագրությունն ու «TripAdvisor-ի տարբերակով տուրիստական 25 ուղղությունները», Նառա Նիկողոսյան ջան, ինչպես կխաչվեն, բայց գիտեմ, որ էժան ճամփորդելուն կօգնի մեր մանկավարժության տարածումը…

Թբիլիսիում էկոլոգ-վրացախոսների նախագծի երկրորդ օրը:
Ներկայացնում են Միջին դպրոցի Նարեկ Գևորգյանը և Միքայել Կամենդատրյանը: 

«Մթնոլորտ, որը ձևավորում է պատվեր». ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի՝ Լիլիթ Բլեյանի ամուսնու այս հոդվածը սպասված էր: Ես այն կարդացի ծայրեծայր ու, իմ օրագրի ավանդույթի ուժով, առաջարկում եմ կարդալ: Հեղինակային կրթական ծրագրի ուսուցչի օտարման բացառումը` որպես հումանիտար աղետ, կոնկրետ ջանքեր են պահանջում նաև իր գործընկերներից. նաև այսպիսի հոդվածներ կարդալու միջոցով քաղաքական ճաշակի պահպանումն այդ ջանքերից մեկն է: Եվ սրան իր նպաստն է բերում «Տիգրան Հայրապետյան օրեր» հասարակագիտական ստուգատեսի կարևորումը կրթահամալիրի օրացույցով, կրթահամալիրի մանկավարժական աշխատողի քաղաքական ակտիվ դիրքորոշման արտահայտմանը որևէ ձևով չխոչընդոտելը, նրան՝ իշխող քաղաքական հանձնարարություններից հեռու պահելը:

Արհեստագործական և Նոր դպրոցները միացնող նոր այգու ստեղծումը Էկոտուր 2015-ի լուրջ նախագծերից է: Լուսանկարները` Անի Հարությունյանի:

Թեյի, երիցուկի թուրմերը և բուսայուղերն աչքերի հոգնածությունը նվազեցնող հնարքներ են և հարթեցնում են կնճիռները: Մեկը հարցնող լինի՝ էլ ի՞նչ եք ուզում, ինչի՞ եք սպասում: Կարդացեք այս նյութն ու սկսեք կիրառել: Ինձ մի նայեք. ես ե՞րբ եմ տեսողությունից բողոքել…

Դավթի ֆոտոսեսիան հատուկ հայրիկի բլոգի համար:
Շարքը` Մելինե Մարտիրոսյանի:

Շարունակելով իմ օրագրի ընթերցողին քաղաքական հետաքրքրությունների դաշտում պահելու կարևոր գործը, իմացել եմ-հայտնում եմ` Թուրքիան Ռուսաստանի հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրում… Այսպիսի մի համաձայնագիրը Հայաստանի հետ ավելին կարժենար բոլոր չափումներում, քան Ցեղասպանության 100-ամյակին նվիրված պլանավորված շատ ու շատ ակցիաներ, կներեք, բոլորը միասին… Ես չգիտեմ, թե դրանք ինչ կապ ունեն, ինչ են տալիս, մոտեցնում, թե հեռացնում են այսօրվա դրկիցներին, նպաստում իր հայրենիք-պետությունում հայաստանցու բնավորվելուն, թե՞… Իսկ մարդկանց, ապրանքների, ծառայությունների, գաղափարների ազատ տեղաշարժը՝ հայ-թուրքական բոլոր հաղորդակցություններով միայն ու միայն կոնկրետ նպաստներ կբերեր. մնացածը՝ իր ժամանակին… Եթե ցեղասպանության 100-ամյակը չպիտի նոր մեկնարկ ազդարարի ժամանակակից Թուրքիա-Հայաստան փոխհարաբերություններում, ապա էլ ե՞րբ, ինչի՞ վրա են մսխվելու մեր ժամանակն ու միջոցները… Թույնի, օտարման նոր պաշարներ արտադրելո՞ւ…

Դավիթ Բլեյանի առաջին ինքնուրույն լուսանկարը կոչվում է «Իմ ավտոները»:

IMG7

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր տան հերոսը, իհարկե․․․

Երկնքում աստղերն են, իմ գրկում՝ Աստղիկը, մենք քայլում ենք․ – Ձկները սոված են, Դավի՛թ, վեր կաց․․․- պարբերաբար լսվող կանչերից է մեր տան․․․ – Ես եմ կերակրելու ձկներին էսօր․․․

Թող գեթ մի օր ապրեի… Ջրի նման…

Ապրեի ջրի նման: Սողայի, թափվեի, գոլորշիանայի, բայց ծնունդս չմեռներ: Ինձ խմեին, անցնեի, գնայի, գոլորշիանայի, կուտակվեի մի տեղ ու մնայի այնտեղ, բայց չմեռնեի ու չանհետանայի այս կյանքից: Ջրի նման… Ամեն անգամ

Բաց, անվախ, բացճակատ, ժպտերես… 

Այսպիսին է ինձ երևում ու բոլոր սեբաստացի ճամբարականների հունվարի կյանքով դառնում մեր կրթահամալիրը. այսպիսի՝ բաց, անվախ, բացճակատ, ժպտերես համակարգի կողմնակից ու շինարար է ճանաչում մեզ կրթահամալիրի խորհրդի նախագահ, Լևոն-Հրաչյա զույգերի,