․․․ Եվ ուղղորդումհուշում տիար մենթորի 

Գրառում 1 

Արևմտյան դպրոցպարտեզի Թալիննախագծային խմբիերթուղին՝ ԱշնակԴաշտադեմի բերդԹալինի կաթողիկե, այսպիսի պատրաստությամբբովանդակությամբուղղություններով, մասնագիտական առաջնորդությամբ՝ Աշոտ Տիգրանյան, Սոնա Փափազյան, Սեդա Թևանյան, ճանապարհող ծնողների լրջությունը, սովորողների ոգևորվածությունը, խոսում են ոչ միայն կրթահամալիրի 4-5-րդ դասարանցիների համար հեղինակային մանկավարժությամբ ստեղծված ուսումնական մոդուլի մասին, այլև նախագծային ուսուցման նոր մակարդակի հաստատման․․․ Բարով։
Ես տեղում համոզվեցի։ 

Գրառում 2 

Երեկ1in.am-ի հաղորդումիցվերադարձի ճանապարհին ինձ գտան Երասխում կամուկացի մեջ հայտնված Կարինե Պետրոսյանը, Անահիտ Մելքոնյանը, Ռոզա Գսպոյանը, 7-րդ դասարանցիներինախագծային խումբը․․․ Ուժեղառատ ձյունը, ՀերմոնԱրատեսի գոտում էլեկտրասնուցման վթարը առաջացրել էին փակ ճանապարհներ․․․ Առաջ գնալը վտանգավոր է, ե՞տ վերադառնան․․․ Ձյունձմեռը, միասին արատեսյան հեքիաթի հեռանկարը սեբաստացիներին դարձրել էին հաստատակամ, դժվարությունների առաջ աննահանջ․․․ Ինձ հուզեց, որ ուսուցիչները բռնեցին սովորողների կողմը։ Ի՞նչ ասեմ, կեցցե՛ք, ես էլ այդպես կանեի․․․ Մենթորտիարի շտապ օգնությամբ լուծումը գտնվեց․․․ Նախանձեցիք, չէ՞,երեկվա իրիկունը, լուսաբացըվայելումով Եղեգիսի նորաբաց Hotel Arevi կացարանում անցկացրած խմբին․․․ Արատեսի ճանապարհն անցանելի է այսօր, էլեկտրասնուցումը՝ վերականգնված, սեբաստացիները՝ Արատեսի հարմար գրկում․․․ 

Բարի վերադարձ, ընկերներ, Արատեսի թարմ տպավորություններով, առաջարկներով։ Մեզ մնաց առաջիկա օրերին ԹալինԱրատեսի մասնակիցների բլոգներով անցնել հատհատ։ 

Գրառում 3 

Բլեյան կրթական ցանցով կրթահամալիրի մանկավարժական ակումբիերեկվա աշխույժ քննարկումըի՞նչ է ասում ձեզմեզ․․․ Սեփական գործի հեղինակը դառնալուն պատրաստ մանկավարժական աշխատողներ հանրապետությունով մեկ կան, որ ուզում են փոխել իներցիայով եկող անպտուղ գործունեությունը, հաղթահարել անգիրի դպրոցի փակ շրջանը, տեսնել սովորողի շահը կրթական ծրագրի յուրաքանչյուր փուլում։ Մեր «Դպիրը», Արմինե Թոփչյանի խնամքով կազմակերպած հավաքով նոր շահառուներ ու հեղինակներ ձեռք բերեց, մնացածը կերևա մեր համատեղ աշխատանքով։ Հետևեք մենթոր տիարի իմ գրին։ 

Գրառում 4 

Հյուսիսային դպրոցգեղարվեստումծնողական խմբերի հետևողական անցումը կերպարվեստի՝ խեցեգործության, քանդակագործության, գրաֆիկայի, կերպարվեստի բաժիններով, զարդակիրառական նմուշների ստեղծումը, դրանցով հանգանակության կազմակերպումը,հոգատարությանշարունակական նախագծի սնուցման՝ հեղինակային մանկավարժությամբ կառուցված աղբյուր է, արտադրությամբ ուսուցման մեջ սեբաստացի ծնողներինուսուցիչներին ներգրավում կրթահամալիրով մեկ, «Ձոն» ստուգատեսով․․․ Նաև այսպես է գործուն դառնում սեբաստացի կրթական համայնքը։ Հետևեք կրթահամալիրի գեղարվեստով «Հոգատարություն» ուսումնական նախագծի զարգացումներին։ 

Կեցցեք, Քնարիկ Ներսիսյան, Ալիս Գևորգյան և ընկերներ։ 

Գրառում 5 

Շաբաթը նշանակալի եղավ մեր հեղինակային մանկավարժության զարգացմանտարածման հուսալի գործընկերության դրսևորումներով․․․ Իմ ներգրավումը «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի«Գագարին» պրոյեկտում, որպես հանրակրթության ծրագրերի մենթոր, կրթահամալիրն իր նորարարական փորձով մասնակից դարձրեց պրոյեկտի աշխատանքներին․․․ «Դար» հինադրամը, կրթահամալիրը, պրոյեկտի գործընկերությունը խոսքերիցցանկություններից անդին են, հեռանկարը՝ ոգևորող։ Առաջիկա շաբաթը աշխատանքային տարբեր խմբերով սկսում ենք գյուղ առ գյուղ ծանոթացումը։ 

Այսպիսի նշանակություն ստացավ նաև կրթահամալիրի ևԵվրասիական համագործակցության հիմնադրամի՝ պատմություն ունեցող գործընկերությունը․․․«Մարդամեջ» ծրագրումկրթահամալիրի «Կրթական պարտեզի» գրասենյակի ներգրավումը առաջացրեց հիմնադրամի ու կրթահամալիրի աշխատանքային խմբի երեկվա հանդիպումը։ Սեբաստացի ծնող Միքայել Հովհաննիսյանի նախաձեռնությամբ երեկվա համատեղ քննարկումը կրթահամալիրում հաստատեց. միասին ճամփա ենք անցնում։ 

#2011

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որն է մեր ճանապարհը

Թոշակը, այն էլ պետական պաշտոնյայի, հեշտ մարսվող բան չէ․․․ Շաբաթ օրվա վերջում, տան ճանապարհին ինքնազգացողությունս նկատելի վատացավ, կտրուկ բարձրացավ ջերմությունս, և այսպես․․․ Նման դեպքերում Լիլիթ Բլեյանի խելամիտ ճանապարհային քարտեզով ու հոգատար

Նոր շարք․․․

Նոր կացարան, նոր հնարավորություններ, նոր շրջան կրթական փոխանակումների․․․ 

Իմ ընտրած խորհրդանիշով օր՝ իր պատումով գիշերային…

Դավիթ Բլեյանը տեղում, տանը գրառում արեց լուսանկարի տակ, որ իր ուսուցիչ Լուսինե Փաշայանն ուղարկել էր Արմինեին՝ իր «պոզիտիվչիկի» քաշած պատկերը․․․ Առավոտյան, սուրճի սեղանի մոտ Արմինեն, որպես ծնող, ուրախանում է. —