Մի ժամ է՝ գիշերվա երեքը, երբ ես ոչ միայն արթուն եմ…ննջասենյակում, Աստղիկ Բլեյանի թույլ լուսավորված օրորոցի մոտ, հայացքով կենտրոնացած փոքրիկ սամուրային քնած… Երկու ամսական դարձող, կնունքին պատրաստվող իսկակա՜ն սամուրայ… Երկար կարելի է նայել, լուսանկարել-տեսանկարել Աստղիկին՝ մի ամբողջ իրիկուն՝ ինձ ու Արմինեին, իսկ ողջ ցերեկը՝ Ռուզան-Արմինե քույրերին, մայրս կասեր՝ շշի վրա պահած փոքրիկ գիշատչին մեր, որ անընդհատ ծիծ է ուզում, հարձակվում-խոշտանգում-գոռոցով մորից կաթը քաշում… Հիմա Արմինեն ուժ է հավաքում… հանգած է…

Դավիթը հասցրել է աննկատ գրավել իմ մահճակալը… Երեք Բլեյան մի քանի քառակուսի մետրում՝ Դավիթն ու Աստղիկը՝ քնած, ես՝ հերթով մեկ Աստղիկին, մերթ Դավթին նայելով անցած իրիկվա կարոտով, իրենք՝ իրենց խաղաղ քնով, ես՝ իմ նշանավոր ժպիտով… Ու մեր եռանկյունում՝ մի Արմինե՝ չբլեյան, բայց սեբաստացի։ Դավթին կտեսնեք դպրոցում լույսով կտրած մազերով, ոնց որ իսկական Աշոտիկ, ասում է Արմինեն. շնորհակալ ենք կրկին Ռուզան մորաքրոջը, իսկ իրիկունը եղբոր կոկիկ վիճակը կվայելեն Դավթի քույրիկները՝ Լիլիթ Բլեյանի-Վահե Հովհաննիսյանի ընտանիքում. Արաքսիկը մեր դարձավ 17 տարեկան՝ այսօրվա մեր հավաքի առիթը… Մի հրաշքով Շուշանը Վիեննայից գար… 

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի, Աշոտ Բլեյանի:

Կարմիր խնձոր, լալ ու մարջան…

Քեզի մեռնիմ, անուշ յար ջան,
Քեզի մեռնիմ, անուշ յար ջան,
Կարմիր խնձոր, լալ ու մարջան,
Նանի, նանի, նանի, նանի ջան,
Նանի դարդեր սարերով էր,
Նանի, նանի, նանի, նանի ջան։

Ես միշտ այսպես եմ տեսնում Հռիփսիմե տաճարը՝ Էջմիածնի մուտքին երևանյան (շշմելու է, ինչպես Կարմրավորը Աշտարակի), առանց բարձր-խուլ պատերի, անվտանգության ցածր պարսպով, որ չի խանգարում բարձունքի վրա տեղավորված գեղեցկուհուն վայելես, թափանցիկ-տեսանելի է դարձնում որպես խորոտիկ հարս, որ եկեղեցու բարձունքից տեսնես քո դեմ փռված նշանավոր,  իր պաշտպանած, իրենց սրբացնող քաղաքը… Դադար առեք, սկսեք ընթերցումը իմ երեկվա գրից՝ «Քեզի մեռնեմ Էջմիածին» շարքի մուտքից…

Ես կխիզախեի, կազատագրեի Հռիփսիմե կույսին պարսպե շղթաներից՝ արևելքից, հյուսիսից, հարավից ամբողջությամբ, թողնելով միայն արևմուտքի հուշարձան-հողաշենը… Գո՜րծ է՝ միջնադարից եկող… Որ նայեք այսպես քաղաքից, փողոցներից շուրջ բոլոր Հռիփսիմեին՝ առանց խուլ, բարձր պատերի, կտեսնեք կգնահատեք այն հնարավորությունը, որ որպես հարստություն-առավելություն պահպանում է Հռիփսիմեն իր արևելյան, հարավային, արևմտյան ուղղություններով… անմշակ… Ես տեսնում եմ խաղողի կոլեկցիոն այգիներ իրենց՝ հնձաններով, Էջմիածնի բարիքների՝ գինիների, խաղողների… բացօթյա համտեսարանով, ձիթենիներ… մի բացօթյա այգեգործական ցուցադրություն, որով սկսվի, որպես Հռիփսիմեի հետ մի ամբողջություն, քայլքը Վաղարշապատով… Երբ դու կենդանի կատարմամբ որևէ երգչախմբի կարգավորված ժամերգություն-երգեցողություններ կլսես, գրաբարյան ընթերցումներ Կտակարանի, քարոզներ, աղոթք… Ի՜նչ պատվիրատու կարող է լինել ազգագրական-հոգևոր ամենատարբեր մատուցումների համար Հռիփսիմեն՝ իր շրջակայքով, մուտքով Էջմիածնի…

Ձյան վայելումը Արևմտյան դպրոցի  բակերում:
Լուսանկարները՝ Լուսինե Փաշայանի:

Հա, ես կուզեմ մենթոր-օգնական աշխատել Էջմիածին քաղաքի համար. վարձեք-հրավիրեք ինձ էջմիածինցիներ, քաղաքապետ-ավագանի, ես սիրով տարբեր խմբերի հետ՝ էջմիածինցիների ու Էջմիածնով, իմ պատումով-զարգացումով հետաքրքրվածների, քանի անգամ կուզեք՝ ուղեկցեմ ձեզ իմ Էջմիածնով… Պայմանով, որ ողջ քաղաքով, հայաստանյան՝ հայոց մտավոր-նյութական աջակցությամբ, սկսում ենք որպես ստեղծարար-համախմբող աշխատանք, Էջմիածնի որպես իրական ուխտավայր հայոց, ներկայացումը՝ որպես մի ամբողջական, տևական-շարունակական նախագիծ, որի համակարգման համար ես ինձ պատրաստ եմ զգում։

Ինչպես եմ անցնո՜ւմ… Այսպես՝ ծիսական-բաց հարսանիքների, կնունքների, ազգագրական փառատոների, հավաքների, ոտքի, հեծանվի փողոցների, թառմաներով մայթերի, այգեգործական ցուցադրական հյուրասիրության, ժողովրդական տների ու բակերի, մառանների, տնայագործների, Հռիփսիմե-Շողակաթ-Մայր տաճար-Ճեմարանի եկեղեցի-Աստվածածին-Գայանե տաճարների՝ որպես հոգևոր-եկեղեցական միասնական համալիր՝ իր թանգարաններով-բաց-բացօթյա հոգևոր ուսուցման միջավայրով, Գևորգյան ճեմարանի, «Էօռնեկյան» դպրոցի սաների, վանքերի կամավորների անընդհատ խաղաղություն և օրհնություն պարգևող Աստվածատուր քաղաքամայրս…

Եկանք հասանք հանրային ուրախության կազմակերպմանը, ուրախության հանրայնացմանը… ծեսին, հայոց հանրային կյանքում սրա անտեսմանը։ Պահո՜, խնդիրը մեր բարդացավ, թե պարզունակացավ՝ սկսած մի հացի-սեղանի իրավունքից, այդ թվում՝ նաև խաշի, քաբաբ-խորովածի, կոնծելու, վերջացրած մնացածով՝ ազատ ընտրած աղմուկի տակ պարելը… ձեռքերը թափահարել-մարմինը կարեցած ձևով շարժելը… քծնելը… իրար մոտիկ լինելը՝ պաշտոնակցի, առաջնորդի հետ… առաջնորդի կողքին հավասար լինելու զգացումը… բաժակ-բաժակին զարնելը… Հարսանիք, կնունք-ծնունդ, քեֆ-ուրախություն՝ ողջը անծես-հակաճաշակ

Արևմտյան դպրոցի ճամբարականները Ջրվեժ անտառապարկում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Ու այստեղ ես դադար վերցրի… Բանն ասելը չէ, բանն ապացուցելն է, այս դեպքում ցուցանելը՝ անբովանդակ-հոգնեցնող ուտուշ-խմուշի, նյութական ու ժամանակի առումով ծախսատար քեֆից կյանքի ծիսականացմանն անցնելը… Ծիսական հարսանիք, այո՛, մկրտություն՝ իր ծիսական ուրախությամբ-հյուրասիրությամբ հենց եկեղեցու բակում, ծիսական-աշխարհիկ ուրախություն՝ բաց-մատչելի, որպես մատաղ հյուրասիրությամբ… Շնորհակալ եմ, սեբաստացիներ, բոլոր կարգերի ու տարիքների, երաժիշտ սեբաստացի ուսուցիչներ, որ հունվարի քսանվեցի մկրտության ծեսը Աստղիկ Բլեյանի դարձնում եք այսպիսին՝ իր խորհրդով-նշանակությամբ ուսումնական

Շուշա՜ն, զգո՞ւմ ես Վիեննայում… մեր պատրաստության ոգևորվածությունը հասնո՞ւմ է քեզ…

Մեր պարով էլ սեբաստացի Հովհաննիսյան-Բլեյան ընտանիքին ասենք շնորհավո՜ր…
[youtube https://www.youtube.com/watch?v=Y9V1SHP7pzo]

Ֆոտոխմբագիր՝  Սոնա Փափազյան
#1553

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որքան մոտ ու կպած, այնքան այդ անդունդը-չիմացումը-թյուրիմացումը՝ մեծ-անհաղթահարելի՞…

Դեռ որքա՜ն կա մինչև Շուշան Բլեյանին հանդիպելը… Մեր արանքում մի ամբողջ Երուսաղեմ կա, իսկ ես այսօր երեկվանից շատ ավելի կարոտել եմ։ Այս «վայբրը» միայն բորբոքեց աղջկաս կարոտը. միայն տեսնեի՜ք Շուշոյին…

Մենք իրար արդեն ամեն ինչ ասել ենք․․․

«Մենք իրար արդեն ամեն ինչ ասել ենք․․․», -երգում է Լիլիթ Բլեյանը, որը և թող դառնա իմ գրի առաջին տողը․․․ Եթե չենք ասել, գիր է, անընդհատ նոր գրերով, մենք դեռ այնքա՜ն

Խխունջը միջա՞տ է, թե՞ կենդանի

Բլեյան Դավիթն ու ես փնթի Սեթին էլ, մանրէ դարձած սեթիկներին էլ բոլոր միջոցներով հետապնդում ենք ամենուր, նրանց հետևից մտնում լողարան, տկլորացնում Դավթին, ցնցուղով, ավելի ուժեղ ջրի շիթով գտնում նրանց, հանում բոլոր