Մինչև կարդալը իմ կիրակնօրյա գիրը, մտքում որոշեք․․․ 

Երանելին մեր՝Երանուհի Խլղաթյանը, Դավիթ Բլեյանի մայրենիի ուսուցիչը կասի՞, թե ինչպես է առաջացել «Ամենից տաքուկ անկյունը» թեմայովվերնագրով տնային աշխատանք կատարելու առաջարկըհանձնարարությունը․․․ Այն հազվադեպ դեպքերից է, որ Դավիթը իր կատարած առաջադրանքը իր ուսումնական բլոգում տեղադրելուց բացի,հղումըուղարկում է ինձ․․․ Այֆոնի ծլնգոցն ինձ հասնում է հեծանվի վրա․․․ Դադար․․․ Ես աչքի եմ անցկացնում, ու հայրիկական խանդաղատանքը տարբեր երանգներովդրսևորումներով բաց չի թողնում ինձ, ահա, կիրակիի գիր է դառնում․․․ Նախ կարդացեք և՛հղումով,և՛ իմ գրի հատուկ առանձնացված տարածքում։ Չիմանա՞ք՝ ի՜նչ ժառանգ ունեմ։ 

Իմ առաջին արձագանքը, շարունակելով քթի տակ ժպտալ, նույնպես կարդացեք․․․ 

Կեցցես Դավիթ, մնաց մայրենիի վրիպումները շտկես, ուղարկես Շուշանին։ 

Շուշանի արձագանքը այսօր կիմանանք, երեկոյան, երբ Արմինեի, Դավիթ ու Աստղիկի հետ վերադարձած կլինենք «Այրուձի» հիմնադրամ, իմ լավ բարեկամ Գագիկ Փարադյանին պայմանավորված այցից․․․ Շուշանն էլ գիշերառավոտվա Վիեննա թռիչքից առաջ կգա մեզ հրաժեշտ տալու․․․ Ա՜խ․․․ Այսքա՛ն դժվարբարդմտածումներով լի երբեք չի եղել մեր բաժանումը․․․ Դավիթն իր գրով ահա սրան էր կպել․․․ 

Դավթի պատմությունառաջադրանքը կարդացի նաև Սուսան Մարկոսյան նրբանկատի համար․․․ Ա՛յ էստեղ է մեր պատմության մյուս մոմենտը․․․ Սուսանը հիշեցրեց, որ օրեր առաջ իրեն ուղարկել եմռուս գործչիայս տեսանյութը, որի սեղմագիրը նույնպես ներկայացնում եմ՝Եթե դպրոցում երեխաներին սովորեցնում են սիրել հայրենիքը, ուրեմն պետության մեջ ինչոր բան այն չէ։ Հայրենիքը սիրելու պարտադրանքը ցանկացած ժամանակում, ցանկացած պետության համար պետական սնանկացման ահազանգ է։Իմ գրի քաղաքական կշիռը, նշանակությունը այսպիսով նկատելի աճեց։ Հասարակագիտության ստուգատեսի շրջանակում, ստուգատես, որը իրական բաց՝ հանրային դպրոց է նաև տասնյակ ոչ սեբաստացի գործիչներիմասնագետների մասնակցությամբ, ահա այս դիլեման՝ անձնականանհատական ինքնուրույն ձևավորվող հայրենասիրություն, թե ծրագրված ուսուցման արդյունք, նորից կարող է մանկավարժական ակումբի, լաբորատոր քննարկումների նյութ դառնալ․․․ 

Առնոլդ Բլեյանն իր գեղեցկուհիներով՝ Աստղիկ նրբագեղով ու Անդրեա աննմանով, վերջապես այցելեց մեզ․․․ Ժամանակը որքան էլ երկար, աննկատ թռավ․․․ Խոսելու շատ նյութ կար՝ Բլեյաններով, ԱրմինեԱստղիկ գործընկերներով, ԴավիթԱստղիկԱնդրեա քույրեղբայրներով. բոլորս էլ՝ կարոտած․․․ Կիսատ մնաց հազիվ մեր սկսած քննարկումը՝«Սեբաստացի» կրթական հիմնադրամի, Սեբաստացի կրթական համայնքիզարգացումների մասին․․․ Իմ գրի առավելությունն օգտագործեմ, մի կարևոր դետալ փոխանցեմ իմ շաբաթ օրվա աշխատանքային օրվանից մնացած․․․ Արտասահմանում գեղարվեստի հանդիպեցի սիրելիՄարիամ Բալյանին՝ սեբաստացիԳագիկիուՌոզիկի մայրիկին, գլուխը կախ իր կավագործը ավարտելիս, գրառում էր թողնում կավե ժամացույցթասի հետնամասում․․․ Ի՜նչ հուզիչսեբաստացիական պատմություն է պատմումիր հայրիկի՝ վաստակաշատ մաթեմատիկոսԱշոտ Բալյանիմասին, որը սիրով է հիշել Աշոտ Բլեյան նախարարին, նրա վերաբերմունքը ուսուցչի նկատմամբ։ Ֆինալը լսեք՝ Մարիամն իր ավարտուն աշխատանքը հանգանակությամբ կգնի ու կնվիրի Արմավիրի միջնակարգ դպրոցում Աշոտ Բալյանիանունը կրող կաբինետին, որ բացվելու է օգոստոսին․․․ Այսպիսի կրկնակի հոգատարություն 

#2012

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչո՞ւ են լուսինները մի հատ, իսկ աստղերը շատ-շատ

Դավիթ Բլեյանն առաջարկում է անցնել ինքնավարության. Դպրոց-պարտեզի իրենց խմբում մնան ինքն ու իր կուկուները, իր ընկեր Ռազը, իսկ ընկեր Կարինեն ու Մելինեն գնան… — Ո՞ւր գնան,- հարցնում եմ: — Թող

Ա՜հ, այս կյանքն աղվոր, որքա՜ն դանդաղ է․․․

Է՜հ, քիչ մը արագացնենք․․․ Գարունի բերած ծաղիկը-տաքը-շարժումը՝ բոլորը մեկում, հեծանվային ընթացքի ձևով ինձ նոր  թարմություն փոխանցեցին։ Երեկվանից ես ամբողջական-ներառական եմ՝ ներդաշնակ իմ ֆիզիկական-հոգեկան-ինքնավար վիճակով։ Ես հեծանվի վրա եմ․․․ Շնորհակալ եմ

Մեր կյանքը՝ փաթեթավորման մշակույթի հաղթահարում…

— Ինչո՞ւ են բոլոր աղջիկները վարդագույն սիրում, հը՞․․․ — Իմ քույրիկ Աստղիկը բախտավոր է։ Ինքը բոլորիցս ուշ է ծնվել ու ամենաուշը կմահանա։ Ես ծիծաղում եմ. — Իսկ դու սո՜ւս, ձայն