Արատեսում իմ օրը լիարժեք աշխատանքային է, ինչպես մեր Գեղարվեստի աղջիկների խմբինը, Սմբատինը, Տարոնինը, Եղեգիսի շինարարական բրիգադինը, սեբաստացի նախագծային խմբերինը։ 

Նկարիչ-տեխնոլոգների խմբի հետ անցնում ենք տուն առ տուն, սենյակ առ սենյակ, անկյուն առ անկյուն… Գործ, սիրելի աշխատանք, յուրաքանչյուրիս համար, շատ կա՝ մինչև 2021-ի հունիսի 1-ը Արատեսն իր ողջ հմայքով համար մեկ պատրաստության վիճակի բերելու, հանրությանը ներկայացնելու համար, ինչպես որոշել ենք։ 

Կան աջ ու ձախ, ահա, այսպիսի տեսարաններ, խենթանալի՜ք… Ահա ինչու՝ վստահ ենք, որ փառատոնային Հազարանը հատուկ կանցնի Արատեսով։ 

Աշոտ Բլեյանի ուղիղ հաղորդումն Արատեսից: 

#2062

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մախաթը պարկում չես պահի

Գրասեղանն իմ նորից կարգի բերելու անհրաժեշտություն կա․ իմ անընդհատ գրին-պատումին, որպես տեխնոլոգիական մի շղթա, ուղեկցող պրոցեդուրա է սա, տարբեր թղթերի վրա վռազ-վռազ արած իմ գրառումները ինչպե՞ս գործածել, ինչպես գրասեղանը մաքրել-ազատվել․․․

Կտրվեք գետնից, կտրվեք առօրյայից, թև առեք, ճախրեք, տեսեք երկիրը անհունի…

Օրը մնաց կրթահամալիրի Մեդիակենտրոնում շախմատի որակավորման խաղերի այս կադրերով: Սիրում եմ լուրջ հայացքով տղաներին. միայն թե ձեր ուժերն ուղղեք մեր այսօրվա Հայաստանին: Օրը սկսեցի կրթահամալիրի Մայր դպրոցի խեցեգործարանի (բրուտանոցի) նորացման

Տարածման ենթակա չէ՞…

Գիրն իմ, պատումն օրվա որոշակիություն-ձև ստացավ աշխարհի ամենաթանկ դպրոցի մասին նյութը դիտելիս: Իմ երեկվա աշխատանքային շրջայցը կրթահամալիրի Բանգլադեշով, գումարած mskh.am-ի առաջին էջի նյութերը միասին ի՞նչ են փաստում, ի՞նչ անուն տաս մե՛ր