Այսպես էլի է եղել արթնացա անձրևի ձայնի ուժից, ինձ համար, ավա՜ղ, սովորական դարձող ժամին՝ 3-4-ի արանքում․․․ Լա՛վ է ունենալ Սուսան Մարկոսյանի նման կյանքիաշխատանքի ընկեր․․․ Գեղարվեստում մեր դարբնոցի բացումն առիթ էր, որ Սուսանն ինձ համար կարդա, ականջներիս միջից դուրս բերի նիրհած տողերը իմդպրոցական շրջանիբանաստեղծի․․․ 

Զարկեցե՛ք դարբիննե՛ր կռանը սալին,
Զարկեցե՛ք կռանը շղթայքն ամրանան,
Անիծյալ արքայի կապանքն ամրանան,
Զարկեցե՛ք դարբիննե՛ր կռանը սալին: 

Լա՛վ է ունենալԼուսինե Սարգսյանինման քայլքի ընկեր՝ անաղմուկունակ, սպասումով նոր ուղու․․․ Երեկ ես երկար ընդմիջումից հետո իմ բերանն առա քարանձավի միջից բխող քո սուրբ ջուրը, Զանգի՛, ի՛մ Զանգի․․․ 

Լա՛վ է ունենալ Տաթևի նման աղջիկ․․․ դե, գոնե չորսը, ապրի՛ Սամվել Սերոբյան ընկերը նախաձեռնության համար, երեկ հանդիպեցինք․․․ Իսկ ես չեմ մոռանա, Դդմաշենիբաց դռնով տան հորաքրոջը, որ հինգ աղջիկ ունի․․․ հինգն էլ՝ երջանիկ հարս գնացածներ․․․

Գեղարվեստի դարբնոցում ես եղա արդեն օրվա երկրորդ կեսին. աշխատանքային մի հանդիպում ստացվեց, երբ ոսկերչականում աշխատող սեբաստացիները, պատիվն այսպիսին է լինում, խմբվեցին բաց դարբնոցի քուրայի շուրջ․․․ Տիարին ցուցադրում են красавец դարբնոցն իր գործիքներով․․․ նոր բառամթերքի գործածում, նաև մայրենին քուրայում կթրծվի․․․ Պարույր Սևակ բանաստեղծից մնացած տողը վերնագիր դարձավ, ծիծաղ բերող։ Լա՛վ է, որ մենք ունենք և՛ ոսկերչական արվեստանոց, և՛ դարբնոց, կողք կողքի․․․ Կուզես՝ ընտրի, չես ուզի՝ երկուսն էլ քեզ․․․ 

Կլինի՞ հաղթահարել անձրևով այս մաքրող, նորամուտների ուրախությամբ կրթահամալիրի երեկվա զայրույթն իմ, որ կրկին համակեց ինձ ու գազան դարձրեց, երբ ես հարկադրված էի մեքենայով անցնել Բաբաջանյան փողոցով վեր, վտանգավոր խորխորատներով․․․ Չկա քաղաքում իր կարևորությամբ երկրորդ այսպիսի շինարարություն հիմա՝ որպես շրջանցողբեռնափոխադրող, ՀյուսիսՀարավ մեքենահոսքը կարգավորող, հարմարավետություն բոլորիս փոխանցող․․․ Եվ որտեղի՞ց այս արհամարհանքը անհաղթահարելիկուտակվող, մենք մեզ համար առաջացնող․․․ Երբ բոլորը՝ շինարարության իրականացման գրասենյակով, ենթակապալառու կազմակերպության ղեկավարով, շինարարության վերահսկող կազմակերպության ներկայացուցիչով ո՛չ միայն անծանոթ չեն, այլև կապված են ինձ թելերով համատեղ կյանքի․․․ Հնարավո՞ր է իմ մենթորությամբ հաղթահարել այսպիսի անփութությունը․․․ Լավ կլիներ։ Փորձում եմ։ 

Տաթև աղջկաս հետ համատեղ աշխատանքի բնական, միակ խոչընդոտը, իհարկե, հաղթահարվեց տիար տնօրենից տիարմենթոր անցումով․․․ Երեկ, երբ դարբնոցից ես հասա Քոլեջ, Արտակ Ռշտունու հետ իմ սկսածը շարունակելու, Քոլեջում ինձ շրջապատեցին իմ չորսից անդին, աղջիկները սեբաստացի՝ Տաթևի աշխատանքային ընկերները, շնորհակալությամբ, երջանկությունից շողշողացող, անկեղծության, մարդկային հարաբերությունների․․․ Դու երեկվա նման մնա միշտ կրթահամալիրով մեկ, հոսի Բլեյան կրթական ցանցով, Հայաստանով մեկ․․․ 

Ես իհարկե չեմ մոռանա, որ դարբնոցում ծանոթացա մեր նորամուտի երեկվա գլխավոր գործող անձի՝ Դավիթ Պետրոսյանի 2020թ. պատերազմի հրետանավոր ընկերոջ հետ․․․ Խաղաղ, անձայն, ընկալող ներկայություն․․․ Հուսալիություն։ 

Ես, իհարկե, շնորհակալ եմ,մարտի 22-իմանկական երկաթուղու խաղահրապարակի ուրախությունն ինձ փոխանցելու, սեբաստացի «Ակների» հետ այսպիսի հանդիպման սպասումի համար․․․ Նախագիծ է այլևս՝ մուտքը մեր նազելի բնակարան Հրազդան գետի կիրճով մեր Ավագ դպրոցվարժարանի համար․․․ 

#2010

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վշտանալ, այո, բայց հանկարծ չհուսահատվեք. ստեղծագործական երևակայության ֆլեշմոբ մեր օրերի հասարակության համար

Ջանի Ռոդարին ունի ստեղծագործական երևակայության խթանիչ-առաջադրանքներ երեխաների համար, այսպիսին օրինակ՝ ի՞նչ կլիներ, եթե աշխարհից հանկարծ անհետանար շաքարը… Պատկերացրի՞ք անշաքար պաղպաղակը, շոկոլադը… Երեխաները, չգիտեմ, բայց մեծահասակները միանգամից կոգևորվեի՞ն, Սամվել Ալեքսանյանի բիզնեսը ճա՞ք

Ուրեմն ի՞նչ է ինձ համար օրագիրը, ասենք՝ այս մեկը

Մարիետ Սիմոնյանին թե լսես… Ինչո՞ւ չլսես, երբ Սուսան Մարկոսյանի թողարկած օրացույցով կա գրական ակումբը, ինչպես ամեն երեքշաբթի, այսօր էլ՝ ժամը 14։30, Գեղարվեստի հարթակում… Սրանից լավ առի՞թ այս անգամ էլ Ջոն Սթայնբեք կարդալու, նրա

Արի, այսպիսի օրից, շաբաթից հետո դեռ գրի, էլի գրի ու պատմի…

Էլ ի՜նչ պատմեմ, էլ ե՜րբ պատմեմ, ախր, ի՞նչը չեմ պատմել, բա՞ն է մնացել, որ չեմ պատմել, անուն-դեպք-միջադեպ-մտածում… Լավ, ինձ իմ գրում արձակուրդ չի հասնո՞ւմ, պիտի ասվածի նման վեց հարյուրիննսունինն օրվա