Ու ես կարդամ ձեզ համար իմ «Գանգրահեր տղան» Չարենցի։ Գրանցեք պարտքերիս ցուցակում։ 

Երեկվա օրը Տիգրան Հայրապետյանի պայծառ հիշատակին, որ մատուցեցիք դուք, կրթահամալիր, այնքա՛ն տեղին ու պատշաճ․․․ Ես նման բաները չեմ մոռանում․․․ Շնորհակալ եմ, ընկե՛ր սեբաստացի։ 

Փակում եմ հոգնած աչքերըս մի պահ
Եվ տեսնում եմ ես — այնքա՛ն, այնքա՛ն պարզ
Գալիք մի գարուն, վառ մի օր ահա,
Երկինքը կապույտ, օրը հրավարս: 

Արևը արդեն բարձրացել է քիչ,
Զնգում է օրը, ինչպես երգեհոն —
Ու կապո՛ւյտ, կապո՛ւյտ, կապո՛ւյտ երկնքից
Թափում է կարծես երգ ու խնդություն… 

Ահա, ինչ ենք կորցրել, Գանգրահե՛ր տղա, իմ հեռո՜ւ ընկեր, Օ՜, Տիգրան Հայրապետյան, զնգացող օրվա մեջ թափվող երգ ու խնդությունը… Ու մենթորությունն իմ խարիսխ է այսօր ապրելու։ Բա՜։ 

Ո՞ւր հասանք։ Երեկ կարևոր էր «Դար» հիմնադրամի, «Գագարին» պրոեկտի մեր ընկերների մի եռյակի հետ՝ Ալվարդ Ավետիսյանի, Հայկ Բիանջյանի, Անժելիկա Թամարյանի հետ Բ-1 թաղամասի կրթական մեր ձևավորած պարտեզով քայլելու։ Սիրելի—ոգևորվող—տեսած մարդիկ տպավորված էին այնքան, իսկ Զառա Առաքելյան օգնականի սեբաստացի գործակալությամբ հեշտ է դառնում նման աշխատատար տուրերի կազմակերպումը. մի տեսակ՝ ոտի վրա։ Կեցցենք մենք։ 

Շամիրամը Հարավի կրթական համայնքով կանչում է իրենց աշխարհ՝ ոգևորված դպրոց—պարտեզի բացված նկուղային տարածքով իմ, Սուսանի ու Գևորգի անցած շաբաթ օրվա հանկարծակի տուրից․․․ Մի ամբողջ ոգևորող աշխարհ կառուցումի—ստեղծումի․․․ Քանի՜ մարդու շնորհքի անելիք կգտնես։ Մենք, իհարկե, կգանք, մեր աջակցությունն ունեք հուսալի, դուք միայն ինքնավար շարունակեք նոր հարկի կառուցումը՝ ընդառաջ 2021-2022 ուսումնական տարվան․․․ 

Նման կազմակերպմամբ աշխատանք ունենք Արևմուտքում՝ մե՜ծ նկուղը՝ արևելք—արևմուտք ճակատներով, Հյուսիսում՝ բարձր տանիքները, վերնատուն ներկայացող արևմուտք—արևելք՝ ճակատ—ճակատի բաժիններ, Արևելքում՝ հյուսիս—հարավ ճակատներով մեծ նկուղը, Մայր դպրոցում՝ մարմարյա սրահի ներքևում կորցրած նկուղային տարածքը, որտեղ մեր Փոքր Մհերն է պահված։

Այսպիսի գործերը հանրային—պետական այս շփոթ ներկայում ո՞նց կարվեն․․․ Բայց հիշեցնեմ, որպես մենթորական աջակցություն, որ մարմարյա սրահի ողջ կառուցումը (որ Բլեյան դպրոցի ի՞նչն է, կասե՞ք) 1989-1990-ի այսպիսի մի շրջանում արվեց․․․ 

Դե, խոսեք, սեբաստացի՛ դպրոցներ, ձեր ինքնավարության—ինքնուրույնության, նախաձեռնողականության համայնքային ուժով․․․ Արձագանքե՛ք, Ագարակի, Խաղողի և գինու, Արատեսի ուսումնական կենտրոններ, գործեք վճռական, 2021-ի մեծագործությունների կենտրոն եկեք։ 

Կրթահամալիրի դպրոց—պարտեզների՝ ոչ միայն հայտարարած, այլև գործնականում սկսած 2021-2022 ուստարվա ընդունելությունն իմ ուշադրության կենտրոնում է։ Սեբաստացի սովորողների գարնանային արձակուրդի՝ մարտի 22-26-ի օրերին ոչ միայն Հարավարևմտյան զանգվածին, մայրաքաղաք Երևանին մարդկային—կյանքի աշխույժ կբերեն մեր մուտքի ճամբարները՝ 2015թ․ ծնված վեց տարեկան առաջին դասարանցիների․․․ Կյանքը շարունակվում է, սիրելի—կանչող է իր այսպիսի ծլարձակումներով, ու կա մեր մանկավարժության, Բլեյան դպրոցի հանրային պահանջը՝ ցանցով, Բանգլադեշից դուրս, ու կրթահամալիրի Բանգլադեշում․․․ Ճամբարները նոր առաջին դասարանցիների, ինչպես նաև աշխատանքի—կանաչի ջոկատները, որպես նաև երկարօրյա ուսուցման ու մուտքի ճամբարներ 2-ից 11-րդ դասարանցիների համար, ստեղծագործական հավաքների, մեր կյանքում գարնան թագավորության մունետիկներ են մի—մի․․․ 

#2017

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կիրակիի օրով հորդառատ անձրևը իմացումի հավես ու թափ պարգևե՞ց…

Շաբաթ օրը՝ երեկ, օգոստոսի 29-ին, լուսինը՝ սպասված-հայտարարված, մոտ էր ու վառ: Ես, Արմինեն ու Դավիթը Երկրի 7 մլրդ բնակիչների հետ կարողացանք հետևել այսպես կոչված «սուպերլուսնին»… Հորդառատ անձրևը շատ էր ուզում,

Սա Մադինան է, Դավի´թ՝ իր գետով ու սարով արմաղան

Արմաղան՝ ասել է թե, նայենք բառարանում՝ չնաշխարհիկ, հրաշալի, զարմանալի բան՝ որպես նվեր… — Ես կարողա՞լավ տղա եմ,- հարցնում-հաստատում-բացականչում է Դավիթ Բլեյանը, ով առաջին անգամ մասնակցեց «Բարձունքի նվաճում» նախագծին. շնորհակալ եմ էկո-հայագետների

Քո անցած ամեն մի ճամփին, ասա` սա ուրիշ է արդեն…

Ես օրվա իմ գիրը անխախտ ավարտում եմ մինչև տանից դուրս գալը՝ առավոտյան 7-8-ի միջև, ու անկախ օրվա իրադարձություններից, չեմ միջամտում, չնայած այն թողարկվում է օրվա վերջում՝ ժամը 4-5-ի արանքում, դառնում