Որ յայսմ աւուր յայտնեցաւ․․․ 

Մեր սեբաստացի ուրբաթների մեջ արդարացի սպասում կա, որ չի թուլանում, ուժեղանում է։ Ուսումնական ամեն ուրբաթօրյա առավոտյան ժամերգությանը,երեկ՝կազմակերպիչ Հարավային դպրոցով, երաժիշտուսուցիչ, խմբվածկարգված Մարիամ Մնացականյանով, Սուրբ Երրորդություն եկեղեցու բարձունքից նոր շարականներ երգող ուսուցչական վոկալ նոր կազմով, հոգևոր գրաբար նոր տեքստերի խմբասացությամբ, ո՞նց չես սպասի։ Ու բոլորն էլ,որպես շարունակական ամենուրբաթյա նախագծեր՝ զարգացման ընթացքի մեջ․․․ Իմ կարևորանհետաձգելի գործն է, որ այս զարգացումների արագացման ամբողջացման հարցերը քննարկեմ յուրաքանչյուր պատասխանատուի հետ ու գիր բերեմ քեզ փոխանցման համար, ընթերցողմասնակիցհետաքրքրված սեբաստացի։ 

Ուրբաթ համերգըմարմարյա սրահի, որի ժամը փոխվել էր որպես արտակարգ իրավիճակին արձագանքում, Հյուսիսի դպրոցպարտեզի պատրաստած խաղհարսանիք էր՝ իր երաժշտականպարային խաղերով, ԱնգեղիՀայկանուշի հարսանիքխաղով․․․ Իսկական դպրոցը մեկ՝ համայնք դարձող, համայնքային կյանքիկազմակերպման որակներ զարգացնողուսումնական նախագիծէր՝ մարմարյա սրահն ու նրա ուրբաթ համերգի հանրային նշանակությանը հաղորդող, մեր հեղինակած մանկավարժության հնարավորությունները բացահայտող․․․ Այստեղ էլ առարկայական գործ կա՝ ծնող, թե սեբաստացի սովորողուսուցիչ հանդիսատեսին հարսանիքհամերգի կազմակերպիչ դարձնելու առումով։ Ուսումնական նախագիծ, որ չի ավարտվում սա է երեկվա մեր տեսած զարմանալիի մեխը․․․ Կեցցեք, Հյուսիսի համայնք, որպես ծիսական լաբորատորիա մի,Քնարիկ Ներսիսյանղեկավարով,Հասմիկ Մաթևոսյաներաժիշտով,Քրիստինե Շահբազյանմայրենիով, յուրաքանչյուրով՝ դասվարուսուցչովօգնականով, կազմակերպչով, սովորողով․․․ 

Իսկ մենք՝ սեբաստացի ուսուցչական երգչախմբով, շտապում էինք մեր հերթական դարձողհարսանեկան արարողությանը՝ մեր կարևորհեղինակային մասնակցությունը բերելու Ագարակից Մարիամ Միրզոյան մանկավարժի ու իր իր ընտրյալ Ռուբեն Ղազարյան համագյուղացու պսակին։ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում, որի ծիսական սրահն այսպիսի հանդիսությունների համար հարմարմարդաշատ էր, սեբաստացիների դերը հասարակայնորեն գնահատվեց Հանրային դպրոցը պոզովպոչով չի լինում, այսպես շուրջ տարին կենդանի մասնակցումազդում է հանրային կյանքի բոլոր ձևերով Մնացածը քննարկելու հարց է, որ մենք անում ենք նաև Աշտարակ գնալգալու ճանապարհին։ 

Օրը ինձ համար բացահայտում էր Տիգրան Հայրապետյան միջազգայնագետհրապարակախոսին նվիրված հասարակագիտական՝ Միջին դպրոցի, Ավագ դպրոցվարժարանի, Քոլեջի սովորողների, հասարակագիտական լաբորատորիայի կազմակերպածկլոր սեղանով, որ նախորդ օրվա փայլուն շարունակությունն էր, տպավորիչ ավարտը։ Երբ սովորողը մեր Տիգրան Հայրապետյանի դասականի համարում ունեցող «Անապատի հազար տարին» ժողովածուից հենց իր առանձնացրածը քննարկման բերելով խոսում է մեր օրերից, Տիգրան մտածողին հայտնաբերում ոչ թե մեռյալների, այլ կենդանիների մեջ Տիգրանի ու իմ սրտով է։ 

Ինձ համար անակնկալ էր Տիգրանի «Ինքնասպանի հայտնությունը» գործի առանձնացումը։ Հեռավար ուսուցմամբ, բայց միշտ այսպիսի կլոր սեղաններին ներկաԲալայան Սոնայիմոտեցումը միակը չէր, քոլեջի՝ Էլյա Սահակյանի նախագծային խմբի կիզակետում էրՀրաչուհի Մանվելյանի, Անահիտ Աբգարյանի՝ մեկը մյուսից հետաքրքիր ներկայացումները հիմք ստեղծեցին իմ առաջարկի համար՝ Տիգրանի այս և այլ հրապարակումներից ստեղծել գրական սցենարներ ու Տիգրան ժամանակակցին մեր միշտ պահել կենտրոնի սեբաստացի աշխարհում, Երևանում, Հայաստանում․․․ Ինչպես «44 աստիճանի վրա»Տիգրանի սցենարով բեմականացումը, սկսել Տիգրանի գործերի բեմականացումը․․․ Հա, ես տպավորված եմ «Տիգրան Հայրապետյան» կլոր սեղանի մարտի 19-ի հարթակով, ու իմ ափսոսանքը, որ բաց եմ թողել առաջին օրը, ինձ չի լքում։ Ինչքա՜ն տանջվեցի, մինչև գտա հաշտեցումը։ Կլոր սեղանի մասնակիցներով, որպես հասարակագիտական այսպիսի ամենամյաշարունակական գործունեություն, առագաստանավորդ Վարդան Կարապետյանի, Աշոտ Տիգրանյանի հետ, ստեղծենք մեր այս կլոր սեղանի մեդիափաթեթը Իսկ կրթահամալիրի խորհրդում ուսանողներին ներկայացնող Դիանա Բարսեղյանիանդրադարձը «Հայաստանում հեղաշրջման իրականացման տարբերակներ» հոդվածին, Նոր ուղով նախաձեռնության սկիզբ է դառնում։ Այս ճանապարհով մենք 2022-ի «Տիգրան Հայրապետյան» մրցանակակիրների մի ազդեցիկ խումբ ենք պատրաստում։ Իսկ 2021-ի կլոր սեղանը իրենց չլքող խանդավառությամբ վարում էին «Տիգրան Հայրապետյան» 2020-ի մրցանակակիրներ Իլոնա Սահակյանն ու Անի Արղությանը։ 

#2018

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երբ մոռանալու միակ ձևը ամբողջական ներառումն է…

Այդպես իմ գիրը-պատումն է անում իմ կյանքի հետ: Հերթական վճիռը՝ չգրել-չպատմելու, տղայական նեղացկոտ էր. ու դուրս մղվեց։ Օրը ես սկսեցի առտու-գիշերվա 4-ի 5-ի արանքում, մեջքով դեպի Արմինեից յոթ տարի անբաժան,

Դավիթ Բլեյանի հարցերով երկրաշարժի կիրակի

Օրը, Խաչվերաց տոնը, կիրակին անցկացրինք Դավիթ Բլեյանի հետ, ու գիրն էլ Դավթի մասին է․․․ Սրանից հեշտ-սիրելի գո՞րծ․․․ Էս խաբլան-անհոգնել-միշտ մազալուի մեծախոսությունները-անցումները, զվարթացումները հազիվ հասցնում ենք ես ու Արմինե մայրիկը մեր

Կանաչ օր՝ կանաչ թեյով, կանաչ խնձորով, կանաչ նեխուրով․․․ Կանաչի վրա ման գաք 

Օրը սկսեցինք որոշված Դդմաշենի Սուրբ Թադևոս վանքում, հա, վանք՝ գործող, բաց, ուխտավորի համար․․․ Բլեյան դպրոցի հյուսիս-գեղարվեստի սեբաստացիների խումբը պայմանավորված մտավ գյուղը նշանավոր, որի եկեղեցին միայն 7-րդ դարի է, իսկ եկեղեցուց ձգվող գերեզմանները․․․