Մեր 2020-2021 ուսումնական տարվա հինգ տարեկանները, որ 2021-ի հունվարով, նոր տարով դարձել են վեց տարեկան, ո՞նց են այսքան հասունկարող, ամենուր կրթահամալիրում, ոչ միայն հյուսիսի, հարավի, արևելքի, արևմուտքի սեբաստացի դպրոցպարտեզներում, այլև քոլեջում մեր․․․ Երեկ քոլեջում ես նրանց հանդիպեցի՝ այնքա՜ն կլանված Թերեզ տեխնոլոգի հետ ստվարաթղթերով կերպավորման աշխատանքներում։ Իսկական Ռոդարի դպրոց՝ երևակայություն ու ստեղծականություն. նրանք կարողանում են թափոն համարվող ստվարաթղթերովներկերովգործիքներով նոր աշխարհ ստեղծել, մեծերի ստեղծած այս կոշտկոպիտտձև իրականության մեջ նրանք չեն պատրաստվում ապրել։ Ու այս թեթևուրախ հորինումը ծնում է շարժում, ձայն․․․ հավես․․․Տեսեքու լսեք։ Այսօր հիգշաբթի է՝օրացույցով՝ շաբաթվա 200-ի չափ սեբաստացիներիստուգատեսային օրը։ Ավելի ուշադիր եղեք, մեծե՛ր, խնդրում եմ։ 

Այսպիսի թեթևուրախ՝ ստեղծականությաներևակայության դպրոցներկայացավիր հերթական ծնունդով կրթահամալիրի բրուտանոցը։ Հերթական եմ ասում, քանի կրթահամալիրային այս ծնունդը, որպես առաջին նվաճված նկուղային տարածք մայր դպրոցում, երեսուն և ավելի տարիներում քանի՜ նորացումթարմացումզարգացումով, տեսեք՝ ինչ դարձավ՝ ներսովդրսով, հյուսիսային ու հարավային մուտքերով, փառատոնային քանդակագործական պուրակով, Սասնալանջով դեպի Գեղարվեստ՝ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց, ոսկերչական լաբորատորիա ու կրթական պարտեզի արևելք՝ քոլեջ, շարունակվող մասնագիտական ուսուցումով․․․ Ուիմ կոչը, որ առաջացավ տեղում, որ իրեն բնորոշ նրբանկատությամբբարեխիղճ գրանցեց ու ձեզ, յուրաքանչյուր սեբաստացու հասանելի դարձրեց Քնարիկ Ներսիսյանը, իմ այս գրով նաև լսեքլսեքլսեք ու տարածեք․․․ որՀոգատարությանուսումնական նախագիծը համապարփակսեբաստացիական գործի իմ, ձեր ստեղծած նյութական ու ոչ նյութական արժեքների հանրայնացմամբհանգանակությամբ, դառնա մեր ստեղծումիտասանորդը՝հատկացումը հայրենիքին մեր։ 

Լուսինե Բուշի առաջարկը՝ արևմուտք նայող հանդերձարանը պարի ասպետը դարձածԼաերտիանկյունպարասրահի վերածելու, ընդունելի է մի պայմանով, որ ավագ դպրոցվարժարանի հետ, որպես 2021-ի կարևոր նախագիծ՝ սկսում եք նոր հանդերձարանը մայր դպրոցի նկուղային վերջին չօգտագործվող տարածքում․․․ Կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանի իրավական արձանագրումը իմ գրով այս, հենց հիմա, այս տարածքում այս է.միջին, ավագ դպրոցների հանդերձարանների կառուցումը՝ անհատական պահարաններով, նախատեսված է կրթահամալիրի նյութական միջավայրի2021թ. զարգացմանբարելավման աշխատանքներում։ Խնդրում եմ կարգով սահմանված նախահաշվի, հայտի բերել առաջարկը։ 

Արատեսում բնության գրկում մեր դպրոցդպրական կենտրոնի վառելափայտն ավարտվել է, իսկ նախագծային խմբերը մարտի 20-22-ինԱննա Երիցյանի «Ակների», 22-24-ին քոլեջիԷլյա Սահակյանի, դպրական կենտրոնիբլոգումօրացույցումշարվել են ճամփի․․․ Սմբատ, Էդմոն, Էրիկ, Գևորգ․․․ հենց մեկնողներ, մեր պահեստավորած, կրթահամալիրի պարտեզի ծառերի աշնանային էտից առաջացած փայտը հասցրեք Արատես․․․ Արատեսի համար քանդակագործ Մուշեղ Բարսեղյանն ու իր հայրիկն առաջարկում են նոր որակի մետաղի վառարաններ․․․ 

Ջուլի Սիմոնյանը, Էլյա Սահակյանը, Զառա Առաքելյանը Գագարին պրոյեկտով իրենց մեկօրյաաշխատանքային այցնինչպես սիրովմոբիլ ներկայացրին մեդիայում, այդպես էլ անցան ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը՝ թեթևուրախ․․․ Բլեյան կրթական ցանցով մեր հեղինակած մանկավարժությունը տարբեր խողովակներով չի կարող շարունակ չհոսել Հայաստանով մեկ, Հայաստանից դուրս, եղել ենք ու կանք բաց համակարգ, առանց տարածքայինլեզվական սահմանափակումների․․․ 

Այո, գործը բազմապատկվում է ու չի ծանրանա. թեթևությունը մեր գործողությունների, դրանց բերած ուրախությունըհասցեականությունը մեր այս ցանցային տարածման ցուցանիշներ դիտեք, խնդրում եմ։ 

Դավիթ Բլեյանին առաջադիմելու համար վերջապես անգլերենի ուսուցիչը գովել է՝ և՛ բանավոր խոսքի, և՛ գրավորի համար։ Կան նաևիրեղեն ապացույցներ։ Եվ սա կատարվեցսենսեյ Հայկուհիանգլերենի ուսուցչի օրոք։ Երեկ երեկոյան այս լուրը տարածվեց Դավթի քույրերով և հասավ Վիեննա՝ Շուշան Բլեյանին։ Քույրիկ Շուշանը պայծառացավ, ծաղկեց մեղր էր ծորում իր ու Դավթի խոսակցությունից։ 

#2016

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կարևորը՝ կանգ չառնեք, կարևոր չէ՝ որքան դանդաղ եք գնում…

Կոնֆուցիոսն իր դասերով ո՛ւմ կյանքը ինչպես է փոխում… Կյանք փոփոխող ութից էս մեկը հենց այս հունիսի համար է ասված, «Ուսումնական ամառ» նախագծի, հեղինակային կրթական բաց ցանցի 2018-2019 ուսումնական այս տարվա

Ի՜նչ իմ գործն է խուլ պատնեշից ցանց հյուսելը…

Այսօր ես լուսաբացին ավելի շատ դիմադրեցի. պիտի քնեմ… Առավելագույն ջանքեր, ու ապարդյուն… Մի պահ մեղավոր թվաց Նորքի հեռուստաաշտարակը. մոտեցա՝ նրա լույսերն անջատելու որոշումով… Այնպես չէ, որ ինձ մոտ ամեն ինչ

Սա իմ հայրենի հողն է. ինչի՞ եմ ապրում, եթե այն չպիտի ծաղկեցնեմ

Ուրախանանք միասին, որ տնօրենի բլոգի ֆոտոստուգատեսն արդեն 2-րդ հրապարակումն ունի, կեցցեն առաջին համարձակները՝ Գեղարվեստի դպրոց-պարտեզից. տոն փոխանցելը էլ ո՞նց է լինում։ Հիմա  խաղանք վերնագրով. շա՞տ չէ պաթետիկ-եթերային… Սա քո հայրենի հո՞ղն