Դավիթ Բլեյանը, ինչպես հունիսի ցոգոլը Երևանում՝ թթի, բալի, ելակի, կեռասի, ծիրանի տեսքով, շուտ է հասունանում…
— Արևով լցվում, հասունանում, համովանում է ցոգոլը, դառնում համեղ միրգ, ու ես ուտում եմ:
Միրգ շատ է սիրում… ծառից… հավաքում են իր համար, սիրում է նայել և ուտում է… մեր նրբիկը… Դավիթը ցոգոլի նման հասունանում է… մազերն են շուտ-շուտ երկարում, եղունգները… լեզուն. մամա ջան, ի՜նչ լեզու է գործածում…
Դավիթը շտապ օգնության, ոստիկանության մեքենաներ շատ է սիրում՝ ձայնը, լուսաազդանշանը, տեսքը, հանկարծ հայտնվելը… և ոստիկաններ է, բնական է, շատ է սիրում… Ոստիկաններն էլ՝ Դավթին… Մոտենում են, մոտենում է… Նախորդ օրը, Գևորգ Հակոբյանենց տանից վերադառնալիս, Բաղրամյան պողոտայի վրա, Գրողների միության շենքի մոտակայքում շարվել էին մեքենաները… Ես շատ լսել էի, կարդացել, բայց որպես տուժող հանդես չէի եկել… Տաքսու վարորդն արտաքուստ խաղաղ էր.
— Մեր կյանքն է, ո՞ւմ բողոքենք, որ բողոքենք, ի՞նչ…
Ըստ տաքսիստի, հանրապետության նախագահին ու նրան ուղեկցող պահպանության շարասյանն էինք սպասում-ճանապարհ տալիս… ինձ համար՝ մի հավիտենականություն… Դավիթ Բլեյանը տարերքի մեջ էր՝ ոստիկանական մեքենաներն էր հաշվում՝ միանգամից բազմապատկվեցին… 11, 12, 13, 14… հիացած կանչեց Դավիթը…
— Ինչո՞ւ ես ասում «ոստիկանական երկիր»,- հարցնում է Դավիթը,- ի՞նչ ասել է…
— Դե, տեսնո՞ւմ ես՝ որքա՜ն շատ են, աջ ու ձախ, ոստիկանները. մեր կյանքը դրանից չի լավանում… մենք ինչքո՞ւ ենք սպասում, ինչո՞վ ենք զբաղված…
— Ես ոստիկանական մեքենաներն եմ հաշվում. ուզում եմ՝ շա՜տ լինեն, ես տեսնեմ, հաշվեմ, ձայները լսեմ (կրկնում է անընդհատ ձայները)… Հայրի՛կ, ես իմ անցկացրած օրից գոհ եմ… Ամբողջ օրս լավ անցավ…
Մենք էլ Դավթից ենք գոհ և՛ տանը, և՛ դրսում… Միայն, չգիտենք՝ ի՜նչ անել այս «տառական» դարձող ու բնակարանով մեկ վխտացող մեքենաների հետ, և մեկ էլ՝ ես այնպե՜ս ուզում եմ, որ Դավիթը գուլպա չհագնի… ցույց եմ տալիս իմ ոտքերը… Արմինեն չի հագնում… Համոզելու տեղ չի թողնում մեր նրբիկը…
Հեծանվաշրջայց-մրցում։
Լուսանկարները՝ 3-րդ դասարանցի Թերեզա Հակոբյանի:
Մեր ճամբարներն ուսումնական-մարզական-հայրենագիտական պիտի լինեն և այդպիսին են, ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում. բոլոր նախաձեռնությունները՝ անհատական թե խմբային կստանան անհապաղ ու կոնկրետ աջակցություն… Երեկ մեզ այցելել են նաև սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը, մարզիչը… Շատ հավանել են մեր պայմանները, միջավայրը… Սեբաստացի դեռահասներին-պատանիներին առաջարկվող մարզաձևերի մեջ նոր ուսումնական տարում կունենանք և՛ սուսերամարտը, և՛ նետաձգությունը, և՛ հեծանվասպորտը. Մարիետ Սիմոնյանի ու Գոհար Եղոյանի հետևողականությունը կասկածելու տեղ չի թողնում, Գեղարվեստի կրտսեր դպրոցին ու նրա հեծանվասեր Արմինե Թոփչյանին առաջարկել եմ հեծանվախմբակի համար սկսել 4-7-րդ դասարանցի տղաների և աղջիկների հավաքագրումը…
Ջերմոցային տնտեսության առաջին պտուղներն ենք քաղում:
Լուսանկարները՝ Հասմիկ Ավետիքյանի:
Ես տեսնում եմ օր օրի ուժ-ավյուն-ճանաչում ստացող Բանգլադեշյան ամենամյա բաց պլեներ-ստուգատեսի հմայքը բազմապատկվող… մինչև հունիսի 15-ը՝ մեկնարկը պլեների, դեռ ի՜նչ թափ կհաղորդենք պատրաստություններին… Ես ձեզ վստահեցնում եմ, որ կրթահամալիրն ի զորու է միջազգային ամառային դպրոցների գրավչությանը չզիջող հեղինակայինը կայացնելու այս ուսումնական ամառվա ընթացքում…
Լիլիթ Պիպոյանի երեկվա այցելություն-համերգը, նոր երաժիշտ-կատարողների ընդգրկումը, Նազենի աստղ Հովհաննիսյանի այսօրվա այցելությունը, Վահրամ Թոքմաջյանի բանգլադեշյան «Գիտակների ակումբի» ճամբարային մրցաշարին համալսարանի մեծ թվով ուսանողների մեծ խմբի ոգևորված մասնակցությունը, Էմանուել Ագջոյանի տպավորիչ ելույթը և Շրջակա միջավայրի օրվա ցուցադրությանը մեր մասնակցության կարևորումն այսպիսի աճող ճանաչման շարք են կազմում: Իսկ Արհեստագործական-քոլեջի Անահիտ Մելքոնյանի ճամբարն ինձ լիցքեր հաղորդեց իր աշխույժով…
Ջրվեժ բերդի նվաճում:
Լուսանկարները՝ Գագիկ և Մարկ Ներսիսյանների մայրիկի:
Քննություն-ստուգումների մասին լավագույն ակցիան-նյութը, որ ես հանդիպեցի, հանդիպել եմ… սա է: Ջրել ու վերջ: Ջրվել-սարսռել-թոթափել ու հավեսով անցնել քո կյանքին. ստուգում-քննությունով ո՛չ սկսվում է, ո՛չ ավարտվում այն… Նկատի ունեցե՛ք, քննություն հանձնող 300-ից ավելի սեբաստացի՝ 4-րդ, 9-րդ, 12-րդ դասարանցիներից, նրանց ծնողներից ոչ ոք շենքի դռանը գոնե մեկ րոպե չի կանգնել. բոլոր սրահները՝ խնամված, օդափոխված, գրավիչ, հարմար՝ աշխատանքի համար ու բաց-հսկելի յուրաքանչյուրի համար. քննվողի ու «քննողի» սահմանների ջնջում, ո՛չ մի արհեստականություն, վախ-լարում… ես նկատի չունեմ այն բնականը, ինքն իրենը… Ո՛չ մի ծանոթ-բարեկամ-արտոնյալ… Սա՝ կրթահամալիրով մեկ… Ուսումնական ճամբարների ծավալում ընթացող ստուգումները որևէ ձևով չեն խաթարում, խանգարում միմյանց… 12-րդ դասարանցիների խումբը մայրենիի քննությունից անմիջապես հետո «Գիտակների» մրցույթին էր մասնակցում, 4-րդցիներն իրենց ճամբարային առօրյային անցան, իսկ 9-րդցիները պատրաստվում էին այսօրվա բնագիտության քննությանը՝ բոլոր նույն, կրթական միջավայրում, ոչ թե փակ դռների՝ շենքերի, կաբինետների, առանձնասենյակների ետևում… Քննությունների-ստուգումների բովանդակությունը, որ հանրակրթական չափորոշիչով է՝ միասնական՝ Հայաստանով մեկ, մեզնից դուրս է. գլխավոր նյութն է իմ վաղվա գրի:
Ճամբարի այսօրը:
Լուսանկարները՝ Լուսինե Պետրոսյանի:
Չգիտեմ, իմ ռադիոզրույցը mskh.am-ում, որ Արփի Սահակյանը սիրով-շնորհքով կատարեց, լսվե՞ց: Հիմա որ դնեմ, կլսեք… Ես, որպես կանոն, աշխատանքից չեմ հոգնում… Եթե հոգնած-խոցված եմ լինում, տեղս չեմ գտնում, փնտրում եմ սիսեռի հատիկը… մինչև հիմա…
Օրն ավարտել էր պետք. ես թողեցի անավարտ գործն իմ հավատարիմ ամեն ինչ տեսած-լսած-իմացած ու դեռ էլի էլի շարունակվող-տանող Սուսանին ու նստեցի հեծանիվ… Փրկություն է: Հավատացե´ք, չկար ուժ, որ ինձ մեքենայով տաներ, ու չկար արգելք, որ կարողանար ինձ բաժանել նժույգից իմ, ի՜նչ հավես 40 րոպե էր…
Իմ ու Դավթի օրն ավարտվեց ելակ ու թութ ուտելով՝ միասին, տանը, մածունով։ Համեղ-հավես էր, զրուցում էինք ու ողջը կերանք. դժվարը հետո էր… Վահրամի, մեր հավատարիմ բարեկամի բերած սև թութն էր ու Արմինեի ջոկած ելակը… Միասին լավ լվացվեցինք, մինչև Դավթի ձեռքերից հնարավոր եղավ մաքրել հետքերը…
Տեխնոլոգիայի դասավանդող Զառա Ոսկանյանի տուն-արհեստանոց-արվեստանոցում:
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:
Ֆոտոխմբագիր՝ Տաթև Բլեյան
#350