ի խաւարի ստուերաց մահու. աւետի՜ս*։ 

Հյուսիսային պողոտային՝ իր սրճարաններով, ինչպես «Առագաստին», մեկ է, ես չեմ հարմարվում, բայց․․․ Մենթորտիարի աշխատանք է. երեկ ես իմ օրն սկսեցի հենց սրճարանում՝ ընդունելով աշխատանքային հանդիպման խմբի ղեկավար Աշոտ Ասլանյանի առաջարկը․․․ Թեյիսուրճի սեղանի շուրջ հետաքրքիրկարևոր խոսակցություն էր իրենց գործը լավ իմացող մասնագետների հետ, որ այնքա՜ն երկար տևեց, որ քիչ էր մնում ես ուշանայի կրթահամալիրի Արևմուտքի դպրոցպարտեզի՝ իմ օրացույցում նշված ցուցադրությունհանգանակությունից․․․ Այն տպավորիչ էր ա՛յ, սա իմն է․․․ դրսովներսով խնամքի, ապրիլյան զարթոնքի, ստեղծական կյանքի աշխույժի մեջ․․․ Կարևոր է, որ մինչև ապրիլի 12-ը այսպիսի՝ կանաչ անցումիհրապարակի խնամքմաքրություն հաստատվի ոչ միայն կրթահամալիրի շենքերում ու բակերում, այլև միջդպրոցային անցումներում բոլոր, մեր շրջակա միջավայրում․․․ Իսկ տեխնոլոգ Անուշ Դավթյանը, որ Արևմուտքում ունի լիարժեք ընդունելությունհավանությունաջակցություն՝ և՛ սովորողների ումանկավարժական աշխատողների, որ ակնհայտ էր այս ճաշակիծավալիուրախ՝ մասնակցային ցուցադրությունհանգանակությունից, և՛ ծնողների, որ շա՜տ էին ու ոգևորված իրենց երեխաների գործերով, նրանց հոգատարության կոնկրետ դրսևորմամբ, որին մասնակից էին իրենց նվիրատվությամբ․․․ Դրամական չափելի արտահայտությամբ երեկվա ցուցադրությունհանգանակությունից Արևմուտքի համայնքը «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամին փոխանցեց 90.000 դրամ։ Սյուզի Մարգարյանը սա կանվաներ այցելուի հավասար մասնակցություն ստեղծական, տեխնոլոգիական, բազմաբնույթ ուսումնական գործունեությանը։ Կեցցե՛ք։

Սյուզի Մարգարյան տոնաստեղծն իր մասնակցությունը կարևորէական դարձնելու համար մի քանի օրում նաև ֆրանսերեն էր վարում Ավագ դպրոցվարժարանի ֆրանսախոսների «Անկոտրում կանայք» համագործակցային նախագծով համերգը, որ Կարինե Թևոսյանի ու Լիլիթ Բլեյանի՝ պատմություն ստեղծող համագործակցության դիտարժան արդյունք էր․․․ Այսպիսի միջավայրի՝ այսպիսի լսարանով, կնախանձի ցանկացած արտասահման, որքան էլ որ Լիլիթ Բլեյանի ընտրությամբ ու Հյուսիսի հոգատարությամբ համերգը հենց կրթահամալիրի Արտասահմանում էր։ Իրենց ընտրած օտար լեզուների այսպիսի՝ միջավայրային գործունեությամբ մեր պատանիներն ավելի լայն ու կարևոր խնդիր են լուծում իրենց կյանքի համար։ Ապրիլյան զարթոնքի տրամադրությամբ բաժանվեցինք, երբ «Ձոն» ստուգատեսը թևակոխում է էստաֆետային շրջան․․․

Իսկակա՜ն Հարություն, սրան ուղղված՝ Ավագ շաբաթվա օրացույցով հեղինակային մանկավարժություն։Կրապատ բներով ծառերի ապրիլյան զարթոնքըծաղկունքը՝ ծավալվողշարունակական պարտիզապուրակային գործունեությամբ ընդգծում է Կրթական պարտեզը մեր բնակելի արվարձանում․․․ Այն կոնտրաստը չէ, որպես հակադրություն, որին ձգտել ենք․․․ Երբեք։ Իմ մտքում է հիմա հերթական խաղողի թառման՝ բնից կտրված, աղբի մեջ կորած, անմիտ ճաղերիցանցերի մեջ առած տարածքում, հենց մեդիակենտրոնի հարևանությամբ, ՀյուսիսԳեղարվեստի ճանապարհին․․․ Մեր պատանիները, Խաղողի և գինու դպրոցն իր հանրային նախագծային ուսուցման կազմակերպմամբ չեն կարող մենթոր տիարին իր այս անօգնական վիճակից չհանել։ Հանեք, խնդրում եմ։ 

*«Նոր ծաղիկ» շարականից։ 

#2031

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ե՛վ պահք է, և՛ վայելք…

Օրն իմ ավարտվում է բնապահպանական պահքով. NatGeoWild-ում՝ Վայրի բնության աշխարհում, կեսգիշերին մոտ, Դավիթ Բլեյանի հետ անվտանգ ու հիմնավոր ճանաչում ենք մամբա օձին… Դավիթը մեզ բաց չի թողնում. հարցեր ունի անվերջ,

Դու ասում ես, որ ծաղիկներ ես սիրում, բայց կտրո՞ւմ ես դրանք․․․

Սիպորա Սեբագա․«Դու ասում ես» ֆրանսիական պոեզիայով, մեր Ադելի բլոգով սկսեմ իմ կիրակնօրյա գիրը․․․ Ավագ դպրոցի 10-րդ դասարանցի մեր նորեկ Վանուհի Ազատյանը Ուջանից կենտրոնական ընթերցարանում հետաքրքրվում էր բլոգային ուսուցումից, նրա կրթահամալիրային

Գիր շաբաթ օրվա, որ պատմելդ գալիս է․․․

Աշխատանքային հագեցած օր Հերմինեի քաղաքում, Սմբատի Տավուշի մարզում։ Ո՞վ կմտածեր, որ օրվա եղանակի մասին չեն հոգացել իմ աշխատանքային ընկերները, հրավիրող կողմը, ու օրը միգամած-անձրևոտ կլինի․․․ Անձրև ես սիրում եմ, ու