Երևանը ծանրանում է այնքան, որ նրանից թեկուզ մեկ օրով, առանց գիշերումի, թեկուզ առանց տանից-գործից կտրվելու, մի քանի ժամով փախուստը թերապևտիկ-անփոխարինելի է դառնում… Մեծ չէ ընտրությունը՝ Էջմիածին, Աշտարակ, Աբովյան, գուցե և Հրազդան… առանց անհարգանքի, ունեցածի թերագնահատման. ինչ ունենք՝ ունենք…
Էջմիածին՝ ոտքով, առաջիկայում, ինչպես և հեծանվով կարո՞ղ ենք գնալ… Ծովակալ Իսակովով մշտական հեծանվորդիս աչքի առաջ է Երևան մտնող մեքենաների ճնշող երթը ամեն առավոտ ու ելքը Երևանից իրիկունով… Տրոլեյբուսային գծված-պաշտպանված, ինչպես և հեծանվային, քայլքային ուղիների գոյությունն անհրաժեշտություն է վաղուց: Մինչ այդ մնում է ավտոտրանսպորտը՝ երթուղայինն ու տաքսին, որով Բանգլադեշից՝ Սուրբ Երրորդություն եկեղեցուց մինչ Հռիփսիմեի տաճար կազմում է 1700 դրամ։ Ճիշտը Հռիփսիմեի մոտ իջնելն է, այնտեղ մեքենան թողնելը անգամ, մինչև հարմար ավտոկայանատեղիների կառուցումը…
Հարավային դպրոցի երկրորդ դասարանի խեցեգործ ճամբարականները:
Լուսանկարները՝ Արև Բալջյանի:
Այսպիսով հասա՞նք Էջմիածին… Հասա՞նք, հարցնում եմ, Էջմիածին… Փորձե՞լ եք, փորձեք ոտքով, քայլքով, Արգավանդի խաչմերուկից, գյուղերի միջով, թե խճուղու մայթեզրով… Կփոշմանեք… Իսկ մտածվա՞ծ է Էջմիածին՝ որպես ուխտ, քայլքի ճամփա, հետիոտն-քայլքով-մի խմբով, առանց փողոցը փակելու, երթևեկությունը խանգարելու… Արժանապատիվ… Զուգարանի-ջրի-հիգիենայի պահանջի բավարարմամբ, էսթետիկ-անվտանգ…
Իսկ հեծանվո՞վ… սովորողների, ընկերների, ընտանեկան մի խմբով… պատմել եմ, Էջմիածին չմտանք, այլ Մարգարայի ճանապարհով, Երասխահունում բուռն ընդունելությամբ-դադարով, հասանք Մարգարայի կամուրջ… միամիտ-միամիտ հատելու էինք հայ-թուրքականը…
Հիմա՝ ճամբարային այս օրերին, մնում է միկրոավտոբուսը՝ որպես «Ուսումնական Էջմիածին» հունվարյան նախագծով ճամփորդության միջոց… Սկսեք, ճամբարային հայտից… Իսկ ես հաջորդ գրով կշարունակեմ, ձեզ չեմ թողնի Հռիփսիմե տաճարի մատույցներում… սեբաստացիներ, անծանոթ-ծանոթ երևանցի… Մեր ուսումնական ամենամյա ճամբարները՝ հունվարյան, ինչպես են հունիսյան, եղել են և կան բաց…
Հարավային դպրոցի երրորդ դասարանցիներ: Հեքիաթների գունապնակ:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Եթե լսենք Ճապոնիայի ամենաշատ ընթերցվող գրող Հարուկի Մուրակամիին, ամենալավը, ինչ կարելի է գնել փողով, ազատությունն է և ժամանակը… Ես և՛ ազատություն ունեմ անձնային, և՛ ժամանակ… Այնքան ազատ եմ, որ գիշերները ժամը 2-ին ես ու երկու ամսական դարձող Աստղիկ-աղջիկը ժամանակ ունենք ազատ զրույցի… Զբոսնում ենք մեր բնակարանով, Աստղիկին այստեղից ցույց եմ տալիս աշխարհը, պատմում… Ես իմ ունեցած փողերը ծախսել եմ… հենց այս ամենալավը ունենալու համար՝ ազատություն և ժամանակ… Բացի դասական երաժշության նկատմամբ ունեցած սիրուց, Մուրակամիի հետ նման ենք նաև նրանով, որ արթնանում ենք առավոտյան 4-ին… Տարբերություններ էլ կան. նա պառկում է քնելու 9-ին, ես՝ ավելի շատ 10-ին, 11-ին… Եվ կատուները մեզ բաժանում են… Մեր տանը երբեք կատու չի եղել…
Ես, իհարկե, ուշադիր հետևում էի Էջմիածնի ցուցարարներին, որ փակել են Երևանի ճանապարհը ուրիշ մեքենաների առաջ, հետո ավտոշարասյունով բռնել Երևանի ճանապարհը… Հետո ո՞ւր հասան՝ նորընտիր ԱԺ, ՀՀ կառավարությո՞ւն, թե՞ վերաքննիչ դատարան…
— Մեզ հետ ապրեք՝ ձեզ համար լավ կլինի, լավ չեղաք՝ չեք լինի…
Ակտիվիստը Էջմիածնի փողոցից ԱԺ պատգամավորին այսպիսի պատգամով դիմեց… Պատգամը, կուժ քեզ եմ ասում, կուլա դու լսիր, տեղ հասա՞վ…
Փոփոխության մասին կարելի է խոսել, երբ նկատելի կդառնա, որ նոր կառավարությունը գործում է նոր միտումներ ձևավորելու ուղղությամբ:
…. Նոր իշխանության առջև կանգնած ամենակարևոր խնդիրը մասնակցության աստիճանը մեծացնելն է: Այսինքն՝ հնարավորինս մեծ թվով մարդիկ պետք է մասնակցեն կառավարմանը:
Աղասի Թադևոսյան
Ինչպես-ը հենց Նիկոլ Փաշինյանի կառավարման-իշխանության գործն է… Աղասի Թադևոսյան մարդաբանին լսելը միշտ էլ հետաքրքիր է… Ես բաց չեմ թողնում Աղասու ելույթները, ու իմ գիրն էլ տեսեք՝ այս մեկը մատուցում է ձեզ…
Գիշեր է այսպիսի, չորսի-հինգի արանքում, սա էլ մի զբաղմունք է՝ այս «պիցցան» գրելը… Ձեռի տակ եղածից մի խճանկար եմ ստեղծում, մի պատում… Հազում եմ… Գիտնականները մուգ շոկոլադը համարում են հազի դեմ լավագույն դեղամիջոցը… Ես օգտագործում եմ նաև ձիթապտղի (զեյթունի) որակյալ ձեթը… Օգնում է:
Երեխայի օժտվածության 10 հայտանիշ-հատկանիշ-յուրահատկություն, որ կարող է արձանագրել ծնողը… Ես՝ Դավթի, Արմինեն՝ Աստղիկի վրա փորձեցինք… Համարեք ձեր դիտողականությունը զարգացնող զբաղմունք-վարժություն, որ չվնասեք ձեր երեխային՝ իր սովորական կյանքն ապրի իր միջավայրերում՝ ընտանեկան-դպրոցական…
Իսրայելական Elbit Systems ընկերությունն Ադրբեջանին է վաճառել վերջին մոդելի անօդաչու սարքեր: SkyStriker անվանումով սարքը «գործում է անաղմուկ, անտեսանելի և հարձակվում է անսպասելի, որն ապահովում է առավելագույն ճշգրտություն»: Սարքը կարող է մինչև 10 կգ մարտագլխիկներ կրել և օդում գտնվել երկու ժամ շարունակ: Կամիկաձե սարքը գտնում է թիրախը և ավելի քան 550 կմ/ժամ արագությամբ հարվածում օբյեկտին:
Սպասված ձյուն:Հարավային դպրոց:
Լուսանկարները՝ Թամարա Մարիմյանի:
Քեզի մեռնիմ, Էջմիածին,
Անարատ կաթ, Աստվածածին,
Դու պահե նանի բալին,
Նանի, նանի, նանի, նանի ջան,
Նանի դարդեր սարերով էր,
Նանի, նանի, նանի, նանի ջան։
Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1552