Զարթիր, Տեր, յօգնել,
Զարթո ըզթմրեալս,
Զվարթնոց նըմանիլ։ 

Գիտե՞ս, հայրի՛կ,- Աստղիկը վազելով գալիս է պատշգամբ,- այսօր իմ ծննդյան օրն է, լողանամ, սիրուն շորեր հագնեմ, մազերս զարդարեմ, ուրախանանք, երգենք ու պարենք․․․
Տորթ կտանենք կուկուներին քո, ընկերներով կտրեք ուտեք, Աստղ․․․
Հա՞, պա՛պ, իմ ծննդյան օրն է, մոմերը ես եմ փչելու․․․ 

Ծննդյան օրը՝ որպես փրկության ճանապարհ մի, Աստղիկի նվերն էր ինքն իրեն, մեզ․․․ Որ հասկանալի լինի, պատմեմ։ Մտել է անկողին ոչ միայն մայրիկի կուրծքը գրկած, այլև ծնծղաներով, զիզի հերակալներով, հեռախոսով․․․ Ինչ կարող է տեղավորել․․․ Իսկ առավոտգիշերով՝ ժամը հինգից սկսած, սրանցից յուրաքանչյուրը անկողնում, մահճակալի շուրջ փնտրել է տալիս, գտնում, ուրախանում․․․ Ես հոտն առել եմ քաքիկի
Աստղի՛կ, էդ գտածներով, նկարածներով, ափսեիդ միջի մրգերով պիտի մտնես լոգարան․․․
Նեղանում եմ, նեղսրտում, փրկության դուռ ճանապարհ որոնում, առաջարկում, որ Աստղիկը ձեռքիլեզվի թեթև շարժումով փակում է․․․ Մեկ էլ, այս հուսահատության մեջ, ինքը լուծումը գտնում է․․․ Օրը հայտնաբերումստեղծումսկսում դեպի պարտեզ՝ ծննդյան օր որպես․․․ Մնացածը՝ այնքա՜ն հեշտսիրուն․․․ Ինքը լողանում է, վերջ քաքիկին, կաթը որպես պարգև ծծում, վազում Դավթին արթնացնում, լողացնումսրբում․․․
Դավի՛թ, գիտե՜ս, իմ ծնունդն ա, մայրիկին կոֆե դիր, որ խմի․․․ Վե՛ր կացեք․․․ 

Սա՝ երեկ, առավոտյան շուտ․․․ Հետոն մանկապարտեզում եղածը, որպես ձոն մեր մանկավարժությանը, նախակրթարաններին մեր, դաստիարակներին, կրկնածնունդի տեսքով, որ տեսեք, գործ է, մատուցվեց Աստղիկին որպես օրվա ծնունդ Արևմտյան դպրոցի պարտեզում, ԱննաԱրևիկՍեդա տրիոյի կատարմամբ։ Վայելենք կրկին։ 

Իսկ այսօր Աստղիկը գիշերվա ժամը երկուսից սկսեց մեզ պատմել իր երեկվա օրըտոնը՝ բոլոր մասնակիցներով, զգացումներով, գործողություններով, ուրախություններով․․․ ցավերով․․․ Տորթը փչելիսուտելիս մեր նրբիկանհամբերիկը, ամեն ինչը իրենն է, ու ինքն է առաջինը, մատը մի փոքր վնասել էր մոմով․․․ Իր շարունակաբար կրկնվող պատմությունում, երկու ժամ և ավելի, դիրքի, տեղի փոփոխությամբ, բոլոր մանրամասնություններով, անվերջ, ձիուկով, էշուկով, շներով․․․ գառնուկով ու կովիկով․․․ ոտանավորներիերգերիտպավորությունների շիլաշփոթով, արանքում էլ շարունակ
Դու երազ տեսնո՞ւմ ես, պապայի՛կ, ես տեսնում եմ երազներ․․․

Երեկ, Հարավարևմտյան ֆիլհարմոնիկի հերթական համերգներկայացումից հետո, Մայր դպրոցի «Սեբաստիա» համերգասրահում, ավանդական անուշիգինու սեղանի շուրջ, որ այնքա՜ն չափիճաշակի մեջ, որպես երաժշտության տոնի շարունակություն կազմակերպվում է երաժշտության ուսումնական կենտրոնում, Սվետա Ճաղարյանի միշտ աննկատ հովանու ներքո, հանկարծ կենաց ասաց երաժիշտների հետ առաջին անգամ կրթահամալիր եկած, մեր աշխարհը հայտնաբերած երիտասարդ Թատրոնի և կինոյի ինստիտուտից Վահագն Մաթոսյանը․․․Կպավ, հուզեց, մնաց․․․ Մեր ստեղծած բաց, հակաբացիլ, առողջաբեր, լուսավոր միջավայրը իրեն այնքան ու այնպես հանկարծակի էր բերել, որ ուզեց այդ մասին անպայման սեղանի շուրջ ասել։ Այս ավանդական փոքրիկ, ոտքի վրա խմբվելը հենց դրա՝ որպես կենաց՝ ամենակարևորի մասին ասելու համար է երևի ստեղծված ու շարունակվում է․․․ Ֆիլհարմոնիկի ճանապարհով մեզ հարազատ դարձածնե՜ր, շնորհակալ ենք։

Դավիթ Բլեյանը երեկ իր ընկերների հետ սկսել է ամենօրյա ֆուտբոլը գոհ էր իր խաղից․․․ ֆուտբոլ, լող, հեծանիվ, սեղանի թենիս, մարմնամարզություն․․․ դաշնամուր․․․ ինտերնետ աշխարհ ու ընտրությամբ մաթեմատիկա. ահա Դավթի այսօրվա ուսումնական կյանքն իր կարևոր բաղադրիչներով․․․ 

Երեկ իրադարձություն էր իմմեր կյանքում․․․ Ես չգիտեմ՝ որ տարվանիցօրվանից հաշված՝ իմ կյանքում առաջին անգամ ֆուտբոլային խաղի էի հետևում, այն էլ՝ Դավթի հետ․․․ Դավթին հաղթանակը թևավորել է․․․ րոպե առաջ ուզում է դուրս գալ, ընկերներին հանդիպել. ընդհանուր պարապմունքը կանչում է․․․ 

#2030

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Երբ ժամանակ լինի» ասելով չէ՞ր, որ անցավ մեր կյանքը…

Հիմա ժամանա՞կն է… Պրահայում առաջինը արթնանում ենք, իհարկե, ես և․․․ տրամվայները: Մեր պատշգամբից հրաշալիորեն բացվող Կառլովի հրապարակում ամեն ինչ, ինչպես ափում, երևում է․․․ Տրամվայների աշխույժ- երթևեկն ու մեքենաներից-մարդկանցից դատարկ փողոցները

Գիր «Վայ, մամա ջան»-ով երեք անգամ…

Ի՞նչը, ինչո՞ւ պիտի գիշերվա ժամը 3-ին արթնացներ խիտ-լեցուն աշխատանքային օրվա իրիկունը 11-ին հանգած տիարին՝ պատմելու համար իր 1605-րդ գիրը՝ որպես նոր աշխատանքային օրվա առաջին գործ… Գյուղական տնամերձերի խուլ-բարձր-երկար, գյուղական փողոցների երկու

Խորանանք՝ խութերը շրջանցելու համար

Միշտ զարմացել եմ, ասենք, Եգիպտոսի կամ այսօր՝ Սիրիայի… Ուկրաինայի վրա… Ո՞նց է, որ երկրի մի մասում պատերազմ է, մարդիկ են զոհվում, ահաբեկչություն է, իսկ քիչ էն կողմում մարդիկ ապրում են