Աստղիկն ինձ բռնացրել է առանց շապիկի, լողարանից դուրս գալիս, սրբիչով․․․ Ժպտերեսոգևորված՝
Պապայի՛կ, դու ծիծի՜կ ունես, ես տեսնում եմ․․․
Բա որ ծիծիկ ունեմ, ինչո՞ւ հայրիկից կաթիկ չես ուզում․․․ Մայրիկից ես ուզում․․․
Չէ՛․․․ Չէ՛․․․ Քեզանից ու Դավթից կաթիկ չեմ ուզում, մենակ մայրիկից ու կովիկից եմ կաթ ուզումուտում․․․
Ցույց է տալիս՝ ո՜նց է ուտում․․․
Դուք կաթիկ չեք տալիս․․․
Ծիծաղում է մեր կապիկը իր հայտնագործությունից․․․ 

Արմինեն հուսահատվում է, ու այս անգամ՝ նորից վերջնական.
Վերջ, էլ ես չեմ կարող, արի նմանիդ տիրություն արա։
Նորից, Աստղիկը տկլոր, լայներկար անկողնու վրա լրճկվում է, ապրում է իր համար, բայց պետք է հագցնել, տանից դուրս գալ․․․
Ես ու Աստղիկը հագնվում ենք․․․ Թե ասա՝ էս տարիքում, մենթոր մարդ, ի՛նչ ժամպատարագ, ո՛ւր ես շտապում, տիար, մի՛ շտապի․․․ Ծիծաղում եմ, ուզում եմ հիշել, թե երեք աղջիկներն էսպիսի վիճակում դրել են. չեմ մտաբերում․․․ Իմ տարիքին էլ մարդ մնացե՞լ է, որ հիշի, թարմացնի․․․ 

Սեղանի շուրջ Աստղիկը նարինջն այնպես է ուտում, որ պետք է նորից հագցնել․․․
Հայրի՛կ, մայրիկն ուզում է իր կյանքով ապրել, հերիք չի՞ մեր կյանքով ապրի․․․
Ինչի՞, Դավի՛թ, մեր կյանքն իրենը չէ, հա՞, ինքը ուրի՞շ կյանք ունի, ուզո՞ւմ է․․․
Դավիթը ծիծաղում է
Դե, հա, հասկանում եմ․․․ Բայց չխոսի՞։ Թող խոսի․․․ Բոլորս էլ մեր ու իրար կյանքով ենք ապրում․․․
Հիմա դուք էս ամեն ինչի ֆինալը լսեք.
Պապանի՛կ, դու ընկեր Արևիկն ես․․․
Ամեն անգամ կարևոր է՝ տանից դուրս գալիս ինչ իր հետ կվերցնի․․․ Պատկերացնում ե՞ք․․․ Թվում է՝ վերջ, հավաքվել ենք վերջապես, րոպեներ ունենք, որ չուշանանք․․․ ու Աստղիկը հիշում է․․․ ԼիլիթՍոնա քույրիկների նվիրած լեցուն պայուսակն ու ինքնագլորը դնում է մի կողմ, գնումգտնում է սեղան մաքրելու նոր անձեռոցիկներ, չգիտես որտեղից հայտնված մի արջուկ ու․․․
Ինձ գրկի՜․․․
Ափի մեջ էլ՝ երկու փոքրիկ ձվիկ, որ այս ընթացքում բաց չի թողել, չի կորցրել։ 

Տուն վերադարձի ճանապարհին՝ մեդիակենտրոնում, Աստղիկը հասցրել, պաղպաղակի շրջանի բացումն արել է, մայրիկին տարել է Սիթի, Գևորգ հոպարիկին պաղպաղակ նվիրել, Սուսանին խոստացել․․․ Մեքենայում էլ միայն պաղպաղակից է խոսում․․․ Ստիպված կայանում ենք Նժդեհի արձանի մոտ, Աստղիկը Դավթի խնամակալությամբ (այնքա՜ն ուշադիր է եղբայրը քույրիկի հանդեպ) սկսում է վեր ու վար անել թեք պատվանդանով, հայտնվում են նոր ընկերներ՝ աղջիկտղա, Աստղիկից մեծ, Դավթից փոքր, բոլորս՝ իրար հարազատ։ Մեկն արդեն ընդունվել է մեր 6 տարեկանների դասարան, մայրիկը չգիտի՝ ինչ անի աղջնակի հետ, մինչև սեպտեմբեր. տեղը գտնված է, քննարկում ենք, մյուսը պատրաստվում է երեխային բերել մեր նախակրթարանՉգիտես ինչպես, Նժդեհ պապիկը բոլորիս խմբել է իր շուրջ. գալիս է Արմինեն՝ պաղպաղակների իր փնջով․․․ Գուշակե՞լ է․․․ Բոլորով պաղպաղակ ենք ուտում, ջերմբաց սեբաստացիական համայնք․․․

Մնաց ֆինալը օրվա պատմեմ։ Արանքում եղածը՝ օրացույցով, mskh-ով, ֆեյսբուքովցանցով, գիտեք, փոխանցել եք․․․ Աստղիկին պոկելբերել ենք, վերջին նոր պաղպաղակով։ Իրեն, պարզվում է, այն հետաքրքիր է բացելուց, թղթից պոկելուց հետո․․․
Տուն հասնելուն պես Դավիթը նստում է դաշնամուրի առաջ, տեղադրում ուսուցիչ Լիլիթ Առաքելյանի նոտաները․․․ Խոհանոցից լսվում են Դավթի նվագի ձայները․․․ Աստղիկն իր պաղպաղակով գնումգալիս, ցուցադրում է․․․ անվերջ խոսում․․․ Պատմում է իր պաղպաղակի մասին․․․ Արմինեն շարունակ՝
Էդ նմանակդ հոգնել չունի, մեզ կսպանի․․․
Մեկ էլ, բարձր լսում ենք Դավթի կանչը․․․
Եկեք ձեր աղջկան տարեք, դաշնամուրս պարապեմ․․․ Չի թողնում, կափարիչը փակեց մատներիս․․․ 

Էս ամեն ինչ պատմում ենք Շուշանին մեր, որ ժպտում է
Դուք ձեր կյանքից մի՛ բողոքեք․․․ բա ես ի՞նչ ասեմ չորս պատի մեջ․․․
Վիեննայում ամեն ինչ փակել են նորից․․․ Սուրբ Հարության արձակուրդ ու պարապությո՜ւն․․․ Շուշանին պետք է զբաղմունքաշխատանք գտնել․․․ Առաջարկեք։ Շուշանն էլ ծիծաղելով պատմում է Տաթև քույրիկի ԱրևիկիցՎահանից․․․ Ոնց է հուսահատ Արևիկ շրջանավարտը, կլանված իր պարապմունքներով, կանչում.
Մա՜մ, արի էս տղայիդ տար, չի թողնում՝ պարապեմ 

#2032

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կյանքի բեկում տարի, այո՛…

Այդպիսին թող լինի 2015-ը, որի երկրորդ օրն է այսօր, 365 օրերից։ Նազենի աստղ Հովհաննիսյանն է այցելել իր քեռուն ու Լիլիթ աստղ Բլեյանը` Սոնուլիկի հետ։ Դավիթն ու Սոնուլիկը իրենց ստեղծած խաղաշխարհի

Հարսանիք լեռներում որ եղել է, լանջերին էլ կլինի…

Վարար անձրև թափեք, ծով արեք… Հով արեք, սարեր ջան, հով արեք… Ես Կոմիտասի «Հազար ու մի խաղ» ժողովրդական երգերի ժողովածուի առաջին հիսնյակի խաղերից առաջին երգն եմ կարդում, լսվե՞ց՝ կարդում. ու

Գիր ճանապարհի՞…

Կարդացե՞լ եք Թամար Ղահրամանյանի հիմնավորումը՝ Պարսկահայք ուխտագնացության. «Սա ինձ համար սպասված ճամփորդություն է. նախնիներս մոտ մեկ դար՝ 1601-1712թթ. ապրել են պատմական Հայաստանի Սալմաստ գավառում, իսկ ավելի կոնկրետ՝ Փայաջուկ գյուղում, այն նույն