Ձյուն բերելն ի՜նչ խնդիր էր. տեսա՞ք՝ ինչ տպավորիչ լուծում ստացավ Հայաստանով մեկ, Երևանում, Բանգլադեշում… Իսկ մշտապես ճերմակ-փափուկ-ձգող ծածկոցի պահպանումն առանց ցրտի ո՞նց լինի… Հա, բայց այսպիսի՜ ցուրտ… մեռա՞նք, թե՞ ուխ, ինչ հավեսին ցուրտ ա: Հայերը, հայտնի բան է, մրսկան-փնթփնթան տեսակ են, փոխանակ այս օրերին ապրեն թեկուզ կարճատև ձմեռային խաղերով-զբոսանքներով-նախագծերով՝ հեքիաթային… սահնակ-դահուկ, ձմեռային ճամփորդություններ-վերելքներով, ձնագնդիների-ձնե մարդկանց-ձմեռային պալատների պատրաստումով… Ինչպես մեր ձյունանուշիկ Անի Հովհաննիսյանը՝ իր ձեռագործ-սառցագործ սեբաստացիների խմբով այս օրերին օպերայի հրապարակում HD ստուդիայի տնօրեն Կարեն Խաչատրյանի և սեբաստացի շրջանավարտ Դավիթ Այվազյանի նախաձեռնությամբ անցկացվող ձնե քանդակների փառատոնին... Ի՜նչ Անի է իրական: Երևանին, Բանգլադեշին պակասում են, ձյան պես, այսպիսի ձմեռային նախագծերը… Մենք մեր խոսքը կասենք հունվարի 13-ին՝ հին ու նոր տարվա արանքում…

Հեքիաթային 1-ին դասարանցիները Հարավային դպրոցում։

Լուսանկարները` Բաբուջյան Կարինեի ֆեյսբուքյան էջից։

Դու ես ձյունը-ցուրտը բերել՝ դու էլ կոտրի, Տիա՛ր։ Լսեցի։ Ինձ ոչինչ չէր մնում, քան մի խումբ ցրտասեր հեծանվորդների հետ երեկվա մեր հեծանվարշավով կոտրել-մի քանի աստիճան իջեցնել ցուրտը՝ Երևանով-Բանգլադեշով մեկ: Վերջ, այսօրվանից սկսած՝ չեք մրսի ո՛չ տներում, ո՛չ դրսում՝ պայմանով, որ այս օրերի ուսումնական ձմեռային հեքիաթ-նախագծերով կընդգրկեք ոչ միայն թատրոն-թանգարանները, այլև երևանյան բլուրները, պուրակները, մոտակա դաշտերը ձյունառատ: Իսկ դեկտեմբերի 26-30-ը առցանց աշխատանքից, ուսումնական տարվա առաջին շրջանի՝ սեպտեմբեր-դեկտեմբերի աշխատանքների ամփոփումից, հունվարի  9-31-ի անհատական պլանների, նախագծային-ստուգատեսային աշխատանքներին պատրաստվելուց զատ՝ ամանորյա ընտանեկան նախագծեր կիրականացվեն ընտանիքներով, ընկերներով, դասարաններով ու այլ խմբերով՝ մեկօրյա, մի քանի ժամյա ճամփորդությունների, արշավների, քայլքերի, այդ թվում և հեծանվային երթի տեսքով… Թե չէ՝ էնպիսի մի ձնհա՜լ կապեմ, որ քշի-տանի մրսկաններիդ, ծույլերիդ-փնթփնթաններիդ անբան-անգործներիդ (գնահատման ծառայության գնահատականն է)։ Անկասկած ճիշտ էինք մենք մեր որոշման մեջ՝ սեբաստացիական-ձմեռային, Վարդով, Միքայելով, Տաթևով Համբարյան, Քրիստինեով Հարությունյան, Անդրանիկով Մարգարյան, Հասմիկով Պողոսյան ու ինձնով (դարձանք հրաշալի յոթնյակ), որ հեծանվով, Թոփչյան Արմինեի պրեզենտացիայով Մայր դպրոցից անցնենք կառուցվող կրկես ընկած ճամփան՝ Հիլթոն հյուրանոցում մասնակցելու Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի համաժողովին, «Հեծանիվը՝ որպես հանրակրթական գործիք նախաձեռնության» համար սահմանված մրցանակը հանդիսավոր ստանալու… Հալա՜լ է, սեբաստացիներ, 2016-ի ձեր համերաշխ, մոբիլ ու ստեղծական աշխատանքին. մի՜շտ հեծանվի վրա… Մեր մասնակցությունը համաժողովին աջակցության մի ձև է հեծանվասպորտի և հեծանվարշավի զարգացմանը… Ինչո՞ւ հավաք հյուրանոցում, ինչո՞ւ ոչ հեծանվարշավի ձևով, ինչպես մենք արեցինք. սա գլխավոր մտորումն էր, որ պարտադրեցինք մեր 2016-ի աշխատանքով, օրինակով, հավատարմությամբ՝ մեր այլընտրանքային կյանքին… Կազմակերպիչները հայտարարեցին, որ ալամ աշխարհի հեծանվորդ-արշավականների հաջորդ հավաքը կրթահամալիրն է կազմակերպելու… Այնպե՜ս կազմակերպենք, որ հեծանվարշավորդները խցանեն փողոցները, ինչպես մեր անցած ճանապարհները՝ մեքենաները… Իսկ ձմեռային Զանգուն Սեյրան բարձունքից՝ իսկակա՜ն հեքիաթ… Ամառ-ձմեռ բաժանումը թույլերի գոյատևման  համար է…

Գրիգոր Նարեկացի. «Արդ, քանզի  սկսեցի խոսել Քեզ հետ» գրական-թատերական կոմպոզիցիա.կթահամալիրի թատրոնի լաբորատորիա:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ես հաստատակամ-հետևողական փորձում եմ հանրային-հասարակական մեծացող ուշադրությունն իմ, կրթահամալիրի նկատմամբ,  որն արտահայտվում է նաև տարբեր հավաք-միջոցառումներին իմ ներկա գտնվելու-խոսք ասելու հրավերներով՝ ավելի ու ավելի կոնկրետ-պահանջկոտ, վերածել «բան ենք ասում»-ի հարթակի. արհեստական, ներկա որպես հարսանիքի ցարական գեներա՞լ՝ երբե՛ք…

Ես գործիչ եմ ու գործում եմ իմ երկիրը՝ 2017-ի հրաշալիքներով, իհարկե… Մեր աշխարհքի արևելքում, օրինակ, ես Նառա Նիկողոսյանի հետ ճշտում էի նոր տարում կառուցվելիք յոթ հրաշալիքներից երրորդը… Նառան հիմնավորում է Արևելյան դպրոց-պարտեզի ծածկած լողավազանի կառուցումը, որի նախագիծը ծնունդ առավ 2016-ին: Բան չունեմ ասելու, բայց բան ունեմ անելու և կանեմ՝ որպես Տիարի աջակցություն… Սկսե՛ք-շարունակե՛ք… Միանանք։

Հա, ես տարեմուտի այս օրերին շարունակելու եմ երեկվա իմ սկսած կոնկրետն ու կենդանին, ի հեճուկս արհեստական-բովանդակազուրկի, երբ խոսքը վերաբերում է մեր սովորողին, ուսուցչին, նրանց մոբիլ-ստեղծական-համերաշխ հունվարյան ուսումնական շրջանի կազմակերպմանը… Օրինակներով խոսե՞նք: Խոսենք: Երեկ մանկավարժական լաբորատորիայում, հայտարարված օրակարգով մասնագիտական ժողովից հետո մենք մի խմբով շարունակեցինք քննարկումը՝ սեղանին ունենալով 2017-ի հունվարյան գիտագործնական հավաքի կազմակերպումը… Ինչպե՞ս անենք, որ այն դառնա ամեն մի դպրոցինը, խմբինը, ուսուցչինը, սովորողինը… Գտանք…

Սովորող-4-րդ և սովորեցնող-8-րդ  դասարանցիների համագործակցային նախագիծ։

Հարավային դպրոց-պարտեզ։

Դավիթ Բլեյանի և Մոսկվայից վերադարձած իր Ղազարյան Սերժ եղբոր երեկվա հանդիպման հուզմունքը շփոթեցրեց-հիացրեց ինձ, Էդիտային, Սուսանին ու Նազենի կրտսերին… Գոռին՝ Սերժի կրտսեր եղբորը… Դե, Նազենի աստղը, ինչպես միշտ աստղային չափումներով-գործերով-ուշացավ. կորցրե՞ց… Չնայած, ընդունված է, որ աստղերը միշտ շահում են, հակառակ դեպքում ինչո՜ւ են մարդիկ նրանց հետևում-ձգվում… Դավիթը Սերժից նոր-սև-շքեղ ավտո ստացավ… Գրկեց-սիրեց, բաց չթողեց… Բայց մեր գիշերաշրջիկը ճիշտ նույն ժամին անցավ լուսնոտի իր ճամփեն, ինչպես ես՝ իմ այս գիր-ժամադրության:  Ճշտապահ ենք՝ լուսնոտներով, որ բնակվում ենք հայտնի Չայկովսկի 30 հասցեում…

     Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
# 872

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Միասնական օրակարգ՝ անձի անօտարելի պատասխանատվությունից թելադրված

Օրվա գիրն իր վերնագրով, իմ ֆեյսբուքյան «Չեմ թողնի՝ անտարբեր մնաք» խորագրով ինձ հետ արթնացա՞վ, թե՞ ինձ ոտքի  հանեց մութուլուսով… Այս օրերին ինձ հանկարծ բռնած արյան ճնշման փոփոխության համար երեկ ի՜նչ

Էպոսի ընթացք ուսումնական ագարակում մեր

Ձմեռ պապ 2018-ի մրցանակակիր Նունե Խաչիկօղլյանի օբյեկտիվը գրանցել է իմ ու Լուսինե Փաշայանի գրկախառնությունը… Մագիստրոս Լուսինեն պայծառացած պատմում է Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում «Հաղորդակցական ակտիվության զարգացման

Պայքար սիրո՞ համար

Իմ էլ. փոստին Զարինե Պապոյանի նամակը կարդացի հաճույքով, այնքան, որ ուզեցի իմ օրագրի ընթերցողն անմասն չմնա այդ վայելքից. «Արդեն երրորդ տարին է , ինչ ես աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում.  կրտսեր