Ես հայաստանահպատակ եմ, որքան ինձ հիշում եմ.  ծնվել, ապրում եմ Երևանում, անընդհատ։ Իմ վեցերորդ, յոթերորդ երեխայի մասին չեմ մոռանում։ 

Իմ հանրային գործունեությամբ՝ Երևանի պետական համալսարանի ուսանողական շրջանում, 1972-1977թթ, համալսարանական աշխատանքային գործունեության, 1979-1985թթ․ մանկավարժական աշխատանքի՝ որպես հայագիտական հանրակրթական նախաձեռնության հեղինակ Երևանի ֆիզիկական կենտրոնում, 1985թ.-ից ցայսօր, Հայաստանի հեղինակային մանկավարժության կենտրոն դարձած Բանգլադեշում՝ հայտնի Բլեյան դպրոցով, 1989թ. սկիզբ առած իմ քաղաքական գործունեությամբ, հայտնի Նոր ուղով, իմ քաղաքացիական—մանկավարժական նախաձեռնություններով բոլոր՝ Հայաստանաստեղծ․․․ 1991թ. սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեն իմ հասուն կյանքի ամենաարժեքավոր փաստն է։ 

Թուրքիան՝ սուլթանական, Աթաթուրթի, թե Դեմիրել—Էրդողանի, Ռուսաստանը՝ ցարական, ստալինյան—բրեժնևյան, թե Ելցին—Պուտինի, իմ կյանքի, իմ Հայաստանի կյանքի մի—մի փաստեր են, իրողություններ, որոնց հետ ես պիտի հաշտ  ապրեմ, որպես իմ կողմից անշրջելի․․․ Թումանյան Հովհաննեսը սրա մասին ասում էր՝ Աստծու անեծքը բոլոր հզորների վրա․․․ 

Մենք շարունակում ենք գնալ առջևից։ Ապրիլը մեր վճռականության հաստատման ամիսն է՝ նոր կառուցումի, նոր նախաձեռնության, կանաչումի… Դուք դա ամեն օր կտեսնեք Բլեյան դպրոցում, Բլեյան բաց ցանցում, Գագարին նախագծով մեր հավաքին ապրիլի 12-ին։ Համեցեք։ 

Միշտ ձեր՝ Աշոտ Բլեյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հրապարակում մենք ենք՝ մեր ձեռքբերումներով…

Նունե Խաչիկօղլյանը, Իջևանի ճամփին իմ հիացական արձագանքին՝ «Արևելքի ծաղկունքի պարահանդեսը» հրապարակմանը, միշտ նրբանկատ-մասնակցային հուշեց՝ հրապարակման վերնագիրը Նառա Նիկողոսյանինն է…

Ամենապերճախոս հռետորի՝ հաջողության մասին է իմ գիրը․․․741 անգամ ու անընդհատ

Նապոլեոն Բոնապարտ նվաճողին վայել դիրք է իմ նոր հարթակը, ահա ինչու գլխագրի համար դիմեցի աշխարհակալին, որտեղ այսօր ես կլինեմ 8.15 առավոտյան՝ որոշելու  մաքրման աշխատանքների այն ծավալը, որ պիտի իրականացնի հենց

Հագեցած ամիս, շրջան, շաբաթ, օր… հագեցած առօրյա…

— Հլը գնա փնտրի, կարող ա չես հիշում, մեկ էլ տեսար տոպրակով բանանը գտար, ես նորից ուտեմ…,- Արմինե մայրիկին է գործուղում Դավիթը։ Հիմա էլ բանանից չի հագենում… Ուտելիքից-խմիչքից հագենալը երևի լավ