Օրն իմ, մի ժամ ուշ, երկու ժամ շուտ, գիշերով-առտու, այգով-ցայգով, պիտի սկսվեր ու սկսվում է այսպես՝ համակարգչի առաջ, մեդիա-քաղաքական իմ պտույտով… Սովորական օր է։ Իմ պտույտն է ավելի ու ավելի վռազ. ցավոք, հետաքրքիր ի՞նչ կա այս ընտրական աղմուկում։ Ինչ գտա՝ բերում եմ գիր։ Վրացական ավանդական խրախճանքին՝ ուտեստի մշակույթին (քարթուլի սուփրա) շնորհվել է ոչ նյութական մշակույթի հուշարձանի կարգավիճակ։ Սա գրանցել է համապատասխան գործակալությունը։ «Աշխարհը փոխող 10 մարդուց ինը սփյուռքահայ են, մեկը՝ հայաստանցի հայ…»։ Հա՞, իրո՞ք… Այսպես մտածող (բարձրաձայնող) վարչապետը կարո՞ղ է զարթնեցնել ազգին (որտե՞ղ՝ սփյուռքո՞ւմ, Հայաստանո՞ւմ), որ միասին ասենք՝ «սենց չի կարելի»…

Նույն վռազով չի անցնում իմ հեծանվային՝ տանից mskh ու mskh-ից տուն գլորումը. կյանք է, է՜, հարթակ առ հարթակ, տեսադասերով-դիտումով… օրվա հավաքածի մարսումով, շաբաթվա-ամսվա անելիքի ճշտումով… Հետո անցնում եմ իմ էլ. փոստով, էլի վռազ, որ րոպե առաջ լինեմ mskh.am-ի խմբագրի էջում. Արմինե Թոփչյանին խոստացել եմ անդրադառնալ նոր կարգով իր հնգօրյա աշխատանքին…

Վրացիների՝ հայտնի սուփրա-սեղանի, ՀՀ վարչապետի՝ տեսադասերի և կրթահամալիրի՝ Բանգլադեշի նկատմամբ հեղինակային սերերը որտեղից որտեղ կապեր առան, զուգորդումով իրար ուժեղացրին, դառան իմ օրվա պատումի հենակետեր… Մնացածը՝ օրվա գիրն ավարտելն ու եթեր տալը, տեխնիկայի գործ է ու խմբային համերաշխ աշխատանք…

Չեմ մոռացել մեր 5-6-րդցի սովորողի հարցը՝ իմ-մեր մանկավարժության վրա Խաչատուր Աբովյանի ուղղակի ազդեցության մասին… Ի՞նչ պատասխանեցի «Գեղարվեստի հարթակում»… Կարելի է, չէ՞, լրացնել պատասխանը մեր Հարավային դպրոցի այսպիսի տեսաշարով-հրապարակումով, որով մի քանի անգամ վեր ու վար եմ անում, ժպտում մասնակիցներին բոլոր, պաչիկներ անում… Այ դուք կեցցե՛ք բոլորդ։ Հայրենագիտությունն, իհարկե, առանց «սրտի սիրական ազգի» հետ անմիջական-ուսումնական կապի իսկի Վախթանգ Անանյանի մի փչոցի-պատմության արժեք չունի… Ուսումնական-հայրենագիտական մեկօրյա-բազմօրյա ճամփորդությունները, համեցեք, Անահիտ Եղյանի, Բաբկեն Փաշինյանի, Շողիկ Պողոսյանի ու Արևմտյան-Հյուսիսային դպրոցների մի խմբի ճամփորդությունը Վայոց ձոր, որպես ուսումանկան նախագիծ, գրանցեք Աբովյանի՝ իմ հերոսի, մեր ուսուցչի, լուսավուրիչ-մանկավարժի ազդեցության տպավորիչ արդյունք…

Խորին հարգանքով, հուզմունքի աստիճանի, վեց րոպե ութ վայրկյան Մարինե Ամիրջանյանի տեսադասի մասնակիցն եմ, մոնիտորի առաջ, գիշերը՝ 3-4-ի արանքում… Մի այդքան էլ ահա իմ այս պատումը տեսադասի՝ որպես ուսումնական նյութի բոլոր մասնակիցների հետ իմ սրտի կապով-հիացումով… Երեկ Դավթի հետ իր ուսուցիչ Մարինե Մարտիրոսյանի տեսադասի մասնակիցներն էինք Դավթի հետևողական մեկնաբանություններով սովորող առ սովորող, գործունեություն առ գործունեություն… Նախագծի ղեկավար Մարիետ Սիմոնյանը և «Սեբաստացի» TV-ն՝ իր նկարահանող-մոնտաժող Սուսան Ամուջանյանով, Մարիաննա Հապետյանով, իրական-իսկական-արժեքավոր ուսումնահետազոտական գործընկերություն են իրականացրել…

Հեղինակային մանկավարժությունը մեր, լսե՛ք, աննախադեպ է ոչ միայն հայ իրականության մեջ, այլև համաշխարհային, այսպիսի ընթացք ու կազմակերպում է ստանում, որ նրա գրանցումը որպես ոչ նյութական մշակութային արժեք, հանրահայտ փաստ-իրողություն է դառնում… գրանցվում մեր mskh.am-ում, հիմա հատկապես նրա առաջին էջում՝ Արմինե Թոփչյանի խմբագրությամբ, ֆեյսբուքյան էջից բերված մեր մանկավարժության պատվիրատու-մասնակցի, այ, այսպիսի գրանցամատյանով, որի մեկնարկը իմ թիվ 988 գրում տվեցի 1-ին դասարանի սովորող Արեգ Քեշիշյանի մայրիկ Աշխեն Քեշիշյանի բաց նամակով.

 Իմ երեխայի փայլուն աչքերը, այն սերն ու ոգևորությունը, որով երգում է Կոմիտասի հրաշալի մանկական երգերը, պատմում ու արտասանում Թումանյանի հեքիաթներն ու ոտանավորները, անգնահատելի գնահատական են։ Ես չեմ ցանկանում՝ իմ երեխան լինի դաստիարակված անգիրագետ, ես ցանկանում եմ իմ երեխան լինի ազատ, երջանիկ, սովորող եւ բազմազբաղ։ Եվ շնորհակալ եմ, որ իմ ցանկությունն իրականություն է դառնում ամեն օր մեր սիրելի կրթահամալիրում։

Տեսադաս է  «Երեք հանճարներ մեկ վայրում» ուսումնական համերգը, որ մեր հեղինակային մանկավարժության ծրագրի արդյունք է, փաստ, «ուսումնական գարուն» նախագծով, Տաթև Մելքոնյանի հեղինակությամբ, տեսեք, ի՜նչ գործող մանկավարժներ ինչ ժրաջան են գործել….

Հեղինակային մանկավարժության մյուս տեսադասերն էլ «Հարթակ Գեղարվեստից» շարքի նյութերն են. ահա, այս անգամ պարապմունքն անցկացնում էր Հովիկ Չարխչյանը (լսադաս, մինչև տեսադասը պատրաստ լինի)…

Այդ նույն ընթացքում մի տեսադաս էլ «Զվարթնոց» տաճարում կանգնած-նստա՞ծ է (հեծանիվի վրա) Միջին դպրոցի հեծանվորդների խումբը անցկացնում-մասնակցում… Այսքան-այսպիսի տեսադաս-տարածում, այն էլ մի mskh.am-ի առաջին էջում՝ նոր խմբագրի խստապահանջ ընտրությամբ… Ինձ էլ գրելու ոչ ժամանակ է մնում, ոչ ծավալ… Ես չգիտեմ, որ կառավարությունում հանկարծ տեսադասացավ են ընկել, ի՞նչ են հասկանում սրա տակ, բայց ինձ որ հարցնեք, տարածաշրջանի լավագույն տեսադասը Հյուսիսային դպրոցի 4 տարեկան Սոֆյան է անցկացնում՝ բնական միջավայրում, առանց գործից կտրվելու և կտրելու, կարճ-զվարթ (կասեր Գևորգ Հակոբյանը)… անմոռուկ, ավելացնում եմ ես… Այս ողջ ընթացում ես զմայլվում էի սեբաստացի դաստիարակներ Ռուզան Աբրահամյան-Սոնա Կարապետյան դուետով, որոնք այդպես էլ չերևացին: Չհպարտանա՞մ՝ կրթահամալիրի քոլեջն են ավարտել, նախադպրոցականի մասնագիտությամբ ու իրենց գործի վարպետ դարձել կրթահամալիր-լաբորատորիայում:

#988

Explore More

Օրվա ամեն մի գիրը տաղ է ծննդյան…

2018-ին առաջին անգամ, թե կրկին ու բազմակի մայրացած սեբաստացի ուսուցիչների ֆոտոպատումը օգոստոսյան-նախասեպտեմբերյան է, mskh.am-ին իմ այս դիմումի վռազ արձագանքին շնորհակալ սպասում եմ․․․ Մայրությունը կնոջը տրված աստվածային շնորհ է, ու յուրաքանչյուրը

Չբացվող չակերտ չի հանդուրժի իմ գիրը

Ինձ ուղղված գրավոր հարցն այսպիսին էր. «Երևանի քո սիրած հատածը»… Սկզբում ուզում էի օգտվել վրիպման (հատած — հատված) ընձեռած հնարավորությունից. մտքովս անցան մինչև 90-ականների Երևանի հին տները, քանդած այն տները,

Օրագիր — օրվա իմ գիրը — իմ օրվա գիրը

Ես արթնանում եմ հիմա 4-5-ի արանքում. սա օրվա ո՞ր ժամն է. առավոտ կանո՞ւխը… Քա՜հ, քա՜հ, քա՜հ, քա՜հ, խնդաց Մսրա դաժան թագավորը: Անգլիական հեքիաթ «Երեք խոզուկները» բարեխիղճ կարդացի. պատրաստվում եմ այն