Նայում եմ «Իսկական ծիսական հարսանիքը իսկական ուսումնական նախագիծ» փաթեթը, տող առ տող, պատահական ընտրությամբ բացվող-ակտիվ տողերով ստուգում կատարված-ընթացքի մեջ աշխատանքները՝ մշակումներ-իրականացումներ մեր հեղինակած հանրակրթական միջավայրում, իրական սովորողի և մանկավարժական աշխատողի ուսումնական ամենօրյա աշխատանք… Ու… ծափահարում եմ, գոհանում: Կեցցեք-շնորհակալ եմ հարսանիք-ծեսը, որպես հանրային նոր մշակույթ, մեր առօրյա աշխատանքով անշրջելի իրողություն դարձնելու համար… Ո՞ւր պիտի փախչեն. որքան էլ կեղծ հարսնություն անեն կամ լոթի տղայություն. գալու են, շարվելու են մեր օրացույցում… Ամուսնացնելու ենք՝ մեր հեղինակած իսկական ծիսական ավանդույթով… Եվ ուրախանալու ենք իրենց ընտրությամբ-երջանկությամբ-ընտանեկան ընկերությամբ…Հետո էլ անցնելու ենք մկրտությանը, ատամհատիկին… Ծիսաշարք այսպիսի՝ հեղինակային մանկավարժության օրացույց-կազմակերպիչ-միջավայր դարձած..
Երեկ ես օրը մեկ-երկու անգամ ելումուտով եղա մեր չորրորդցիների ուսումնական-ստուգատեսային ճամբարներում. անհատական պլանշետների-նոթբուքների էկրաններին մաթեմատիկայի՝ հանրապետության իրենց հասակակիցների ստուգման բովանդակությունն էր… Սա էլ՝ ինքնաստուգում ճամբարային միջավայրում. մարդկային աշխատանք է, ինքնակրթության կարևոր բաղադրիչ՝ անբաժանելի ուսուցումից. տեսեք հանրային ինչ-մշակույթ ենք բերում, ինչ կազմակերպում…
Կրթահամալիրի Հյուսիսի ամառային ճամբարում:
Իսկ իմ ուշադրությունից, այս հունիսյան նվեր-պարգև լողափնյա ուսումնական ճամբարների առօրյայից չէր վրիպելու Հյուսիսում՝ հարս Սեդայի, Արևելքում՝ փեսա Սմբատի, դասվարի ու մաթեմատիկայի ուսուցչի հարսանյաց ծիսական փաթեթով պատրաստությունները… Ալրմաղ… Գաթաթխիկ… հարսանեկան լողերգ, հարսանեկան ցուցադրություն… ծովափնյա պատմություններ, դրանից առաջ ուսումնական ճամփորդություն, ինքնաստուգում, էլի լող, խնամք, պարտիզապուրակային միջավայրի ներկայացումով մարմարյա սրահում, շրջակա միջավայրն համաշխարհային օրվա առիթով, վերջում օրվա… Վերջ ունի՞ մեր օրը։ Որտեղի՞ց այդքան… պոզիտիվ-ջանք, հետաքրքրվածություն… հարսանեկան ծեսի պատրաստության շարունակում, մինչև…
Ես կարծեմ սրա պատասխանը գիտեմ և երեկ մի քանի անգամ մի քանի դպրոցում մեր կրկնեցի.
— Յուրաքանչյուրդ, մեկ է, ձեր հարսանիքն եք անում…
Եվ սենսեյ Հայկուհու զգացմունքային պատասխանը ինձ.
— Տիա՛ր, այս տարի իմ ամուսնության 15-րդ տարին է, չի՞ կարելի հարսանյաց ծեսով նշել… ժամանակին բաց եմ թողել…
Հարսանյաց ուրախության շքերթներ… Գժությո՜ւն… լսվեց Նազենի աստղի ճիչը…
Գժությունն իմ հունիսյան արևից սնվող, որպես արևային մարտկոց աշխատող գանգի-մաշկի-մարմնի՝ մեծացող շոգի հետ ավելացող աշխատունակությունն է կուտակվող, փոխանցվող… արևի ներքո, արևի հետ արթնացումով մինչև… իրիկունը ուշ, երբ հրաժեշտ տվի Լուսինե Փաշայանին, Մելինե Սիմոնյանին՝ իրենց «Իմացումի հրճվանք» ծրագրով 3-րդ տարին ավարտող ու շարունակվող պոզիտիվի 4-րդ դասարան տեղափոխվող սաների հետ Արևմուտքի բանակումում։ Միքայել Ղազարյանն ու Անդրանիկ Դարբինյանը հասցրել-վերադարձել են Սևանի «Ժայռից», արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողների հետ նոր վրանային ճամբարը հավաքել ու օգնում են կրտսերներին երևանյան դաշտային ճամբար ևս ունենալու… Հեծանվի վրա եմ, ու Բաբաջանյան-Ծովակալ Իսակով կամրջային անցում չհասած՝ դարանակալած շների մի կատաղի խումբ երկու կողմից վրա է տալիս… Ինձ այս անգամ փրկեցին երիտասարդ վարորդներ, որ тут как тут, երկու կողմից կարողացան ինձ անել պաշտպանության կարդոնի մեջ… Կատաղի երախները հիմա էլ աչքիս առաջ են… Ինչո՞ւ է այս կատաղությունը հենց հեծանվի նկատմամբ… Թե՞ իմ նկատմամբ է…
Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:
Իմ շուշեցի հին բարեկամներ Նալբանդյան-Խաչատրյան ընտանիքի հիմնադիր զույգի՝ Նազիկի ու Միշայի այցելությունը Երևան, ընդունելությունը մեր տանը դարձավ ընտանեկան կարևոր իրադարձություն… Հիմա նաև Վահան Սերոբյանը Շուշիի իսկական պապիկ-տատիկ ունի, ինչպես Արևիկ թոռնիկը՝ Վահանի քույրիկը, որ ճաշակել է Շուշիում մարդասեր ընդունելությունը ու չի մոռանա երբեք… Լավ առիթ է, հնարավորություն՝ սիրելի մարդկանց և՛ հունիսի 7-ին հարսանիք բերելու, և՛ հունիսի 8-ին՝ Արատես, հարսանիք տանելու, և՛ հունիսի 9-ին, Սևանի «Ժայռ»՝ սեբաստացի իններորդցիների ստուգատես-քննությանը մասնակից դարձնելու…
Մարթայի գրանցած արտակարգ պատահարը, սկզբում ոնց որ երեկ իրիկվա շների երախ՝ սարսափ առաջացրեց, հետո… Ժպիտ… Լավ գովազդ է, Մարթա ջան, Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոնը մեր, տեսեք, ինչ ընթացքի մեջ է… Դրոնով նկարահանումներ են անում Հրազդանի կիրճում, Հաղթանակի կամրջի մոտ… Մեկ էլ դրոնը կորցնում է արբանյակի հետ կապը, կտրվում է հեռակառավարման վահանակի կապը դրոնի հետ, բախվում կամրջին… Մեկ է, հաղթանակ է սա, հաղթական ընթացք։ Դրոնը և՛ կնորոգենք, և՛ նորը՝ ավելի պաշտպանվածը, ձեռք կբերենք. ուսումնական գործիք է, կարևորը՝ որ ամառ-ձմեռ գործածվի, սովորողի ձեռքին լինի…
Իսկ Հասմիկ Թոփչյանի ու Անդրանիկ Դարբինյանի՝ միջին դպրոցի հեծանվաերթն այս նույն ուրախությունը պարգևեց ինձ-մասնակիցներին, ինչպես Փարիզից վերադարձած մեր ծիսական խմբինը… Մի վնասվածք՝ ձախ ձեռքին… Տարոնի… Իսկական հեծանվորդ այսպես են դառնում, Տարոն ջան, ընկնելով, շների դեմ գնալով…
Կրթահամալիրի երաժշտական կենտրոնի կիթառի ավարտական դասարանի սովորող Նազենի Տեր-Պետրոսյանի և ընկերների համերգ Սեբաստիա համերգասրահում։
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1680
* Դրոն՝ անօդաչու թռչող սարք