Դավիթ Գևորգյանի հիշատակի՝ կենդանի դարձած ֆուտբոլի մրցաշար․․․ ամենամյա, օրացույցային․․․ Մեր հերոս սեբաստացու պայծառ հիշատակի այսպիսի կենդանի՝ կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողից եկած ու սովորողին հասկանալի միջոց․․․ Ֆուտբոլի հրապարակը, «Սեբաստիա» մարզադաշտերում հետևողական ջանքերով համատեղ հունիսին, «Ցտեսություն» նախագծին ընդառաջ կարող է ներկայանալ կոկիկ, գծած, ցանցերը ավարտուն տեսքի բերած դաշտի, շարունակությամբ որակյալ ծածկի․․․ Սեբաստացի ֆուտբոլի այս տարվա՝ Դավիթ Գևորգյանի հիշատակի անդրանիկ խաղերի եզրափակչին, ապրիլի 14-ին կներկայանանք պատշաճ։
Արամ Մանուկյանը և Վարդան Կարապետյան հասարակագիտության լաբորատորիայի ղեկավարը Ավագ դպրոցի ընթերցարանում մեր աշխույժ հանդիպումից հետո որոշեցին շրջել Կրթական պարտեզով․․․ Արամը վաղուց չէր եղել կրթահամալիրում, տեսավ՝ ինչ կա—չկա, ինչո՞ւ չարձագանքի․․․ Հանդիպումն այս կրթական պարտեզի Արևելյան կասկադի պտղատու այգում էր, ու Տաթև Մանվելյան երաժիշտ դաստիարակ—ֆլեյտահարը, տեսե՜ք, ինչ աշխույժ է բերել․․․
«Հոգատարություն» և «Ձոն» ուսումնական նախագծերի խաչումը Զատկի ավագ շաբաթվա մեջ, այս շաբաթ, կրկնազատկին և Գագարին պրոյեկտով ապրիլի 12-ին ընդառաջ նոր զարգացումներ է խոստանում։ Այսպես էր, այսպես է, սեբաստացի օրացույցով։ Նորամուտները կրթահամալիրի, սեբաստացի կրթական համայնքի որպիսության վկաներ են՝ որպես անակնկալ ներկայացող ծնունդների ձևով։ Լաերտ Գրիգորյանի պարի լաբորատորիայի բացման օրը կախված է Լաերտից ու իր սեբաստացի սաներից։ Նոր պարատուն—լաբորատորիա պարող դպրոցում Բլեյանի, երբ ուրբաթ բացօթյա պարատան արձագանքները դեռ լսելի են․․․
Երաժշտության ուսումնական կենտրոնի և ծեսերի լաբորատորիայի ստեղծագործական հավաքին պատրաստվում ենք մեր ձեռքբերումներով, մեր մտահոգություններով։ Արթուր Շահնազարյանի հետ «Հազարան հավքի» մասին մեր հանդիպումն առցանց մեզանից է կախված․․․ Մինչ այդ պիտի հավաքի մասնակիցներով գրանցվենք ու սկսենք ուսումնասիրել Արթուրի պատրաստած փաթեթն ուսումնական։
Տիգրան Զոհրաբյանի «Հեւք» անունը ստացած արշավականների ակումբը խթանեց, արխիվից հանեց մեր տարիներ առաջվա ձախողված նախագիծը․․․ Ապրիլյան օրացույց կարող է գալ նաև սեբաստացի ավտոդպրոցի նորամուտը։ Մեզանում շատ ու լավ գործեր ստացվել են երկրորդ—երրորդ անգամ՝ հաստատելով բնական—շարունակական զսարգացման համար հեղինակային փորձի կարևորությունը։ Այստեղ և՛ հաջողություններն են, և՛ ձախողումները։
Նոր շաբաթն ունի իր ինտրիգը՝ ո՛ր խումբը կրթական փոխանակումներով առաջինը կհանգրվանի կրթահամալիրի քոլեջի նորաբաց կացարանում, տեխնոլոգիական հանրակրթության մասնագիտական զարգացման դասընթացի յուրացման համար․․․ Իսկ քոլեջի սեղանատունն ուշացնում է ընտանեկան դպրոցով խոստացված—շարունակական հանդիպումների բացումը․․․
Հյուսիսում—Գեղարվեստում այնքա՜ն մոտ են բակի պուրակային կազմակերպման մոդելի՝ հակաբացիլի ցուցադրությանը․․․ Անունները հորինված չեն՝ Սիենայի, նախակրթարանային, հարավային, արևելյան, արևմտյան, հյուսիսային, կենտրոնական պուրակներ․․․ Անունը այդպիսի բան է, կարող առաջանալ ծնունդի հետ ու ծնունդից հետո։
Իսկ զատկական կիրակին կարգով—ընթացքով խաղաղ ընթացք ունեցավ․․․ Օրվա առաջին կեսին մենք եղբայրներով, հորեղբոր որդիներով, համեստ—խաղաղ զրույցով, կարևոր մտքեր շրջանառեցինք իմ ավագ եղբոր՝ Կարմիր բլուրում ընդարձակ այգու վերածվող տարածքում, մեզանից անսպասելիորեն հեռացած Հայկ Բլեյանի կենդանի հիշողություններով․․․ Արամ, Պետրոս, Արթուր Բլեյանները խոստացան մեր Ռոզալիա հարս, իրենց ազնվական մայրիկի 80-ամյակին ընդառաջ, որպես ծիսական միջավայր՝ այգու բարեկարգման ջանքերը բազմապատկել, որ ավելի մեծ թվով կրտսեր Բլեյաններ բոլոր առիթներն օգտագործեն Բլեյան համայնքի ձևավորման համար․․․
Կիրակի երկրորդ կեսին մեր տանը զատկական պարգև եղավ պատշգամբի շրջանի ինքնաբուխ բացումը․․․ Գարիկ Հակոբյան—Վարդ Մարգարյան երիտասարդ սանիկների այցը՝ Մարիա—Գևորգ զավակներով, սպասված—խանդավառ եղավ․․․ Մարիա ու Աստղիկ քույրիկներին ընդարձակ տարածքում խաղից բաժանել չեղավ, իսկ Գևորգի հասունության փաստի արձագանքները հասան Վիեննա․․․ Տեսնեիք՝ ինչքա՜ն ոգևորված էր Շուշան Բլեյանը Գևորգ կրտսերով․․․
#2034