Առողջագետ ընկերներով հիմա մենք թ. 304 սենյակում ենք։ Կոկիկ, խնամված, ճաշակով, հիգիենիկ միջավայրում։ Ամեն ինչ հարմար է՝ հնարավոր կարճ ժամանակում առողջությունը վերականգնելու համար։ Մնում է, որ մեր մասին մտածողները այնքան մտածեն, որ մեզ չվնասեն։ Դրա համար մի բան է պետք, որ մեր խնդրանքները հարգվեն յուրաքանչյուրի կողմից։ Թեկուզ փոքր կարիքի դեպքում մենք կդիմենք։ Էն դեպքն է, որ նախաձեռնությունը չի խրախուսվում։ 

Բուժանձնակազմը, սպասարկող անձնակազմը, հմուտ, ժպտերես, պատրաստակամ, ուշադիր, մարդիկ՝ իրենց աշխատանքով ոգևորված։ Ոչինչ չեմ չափազանցնում։ Ուրախ, հանգիստ այս աշխարհում անցկացնում ենք մեր մեկուսացումը։ 

Սենյակում սառնարան չկա ու չի լինելու։ Երեքանգամ սնունդ են մեզ առաջարկում, հարմար փաթեթավորված, սպասքով, համեղ, ընդունելի և՛ տիար Գևորգի, և՛ իմ կողմից։ Սնունդը լրիվ բավարար է մեր խնդիրը լուծելու համար։ 

Հիգիենիկ պարագաների պակաս էլ չկա, դեղերի, միջոցների էլ։ Ինտենսիվ բուժում է նշանակված և իրագործվում րոպեների ճշտությամբ։ Օրը հազիվ էլ հերիքում է բուժվելու համար։ Իսկ արանքում նաև ունենք հնարավորություն ինտերնետով աշխատանքը մեր շարունակելու։ Այ, խնդրեմ, ուզում եք գոհունակությո՞ւն պարգևել՝ եկեք ապրիլը, ստեղծագործական հավաքին ընդառաջ, իրար նվեր դարձնենք, պարգևենք պարտիզապուրակային աշխատանքի այնպիսի բում, որ հազարան հավքը մեր պարտեզում յուրային զգա։ 

Շնորհակալ ենք։
Միշտ ձեր՝ տիար&Գևորգ քոմփընի։ 

Խաղողի և գինու դպրոցի տեսանյութը Մարիաննա Գևորգյանի ներկայացմամբ՝ հատուկ տիարների համար։ 

#2039 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թեական մի պատմություն էական բաների մասին

Դավիթ Բլեյանի երկխոսություն դարձող մենախոսությամբ սկսենք օրվա գիրը. — «Ապուշը» վատ բառ ա, գիտե՞ս, մայրիկ: — Հա՞, դու որտեղի՞ց գիտես, Դավիթ: — Բոլորն են ասում. ես գիտեմ: Հրաշքն է լավ

Ռեմարկի երկու ընկերն ենք… 

… Երրորդն էլ Դուք եք՝ մեր այս բարդ շրջանի հավատարիմը։ 

Ցանցով, պարտեզով, փառատոնով, ճամբարով… հեղինակային-կրթական…

Լավ է, որ չորս սեբաստացիների մայրիկ, կրթահամալիրի հեղինակած մանկավարժությամբ խանդավառ Աննա Հակոբյանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ, «Իմ քայլը», «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահի՝ մեզ համար նոր կարգավիճակով, իմ