Կեսօրից հետո, նույն ինտենսիվությամբ, ինչպես առավոտյան, շարունակվում է բժիշկների նշանակված պրոցեդուրաների կարգապահ ընդունումը։ Արանքում տիար Գևորգի հետ փորձում ենք հասցնել նաև մայիսյան հավաքին ընդառաջ մեր դիտարկումները։ Նախ՝ ինչու մայիսի 3-7, ստեղծագործական, գործընկերային է ամբողջ մայիսը։ 

Արդեն ունենք սեբաստացի կինոյի առաջարկ և մեր ուղիղ եթերում՝ սեբաստացի հեղինակին։ Մեր հարցերից անակնկալի եկան—չեկան Սեդա Թևանյանը, Սմբատ Պետրոսյանը, Շամիրամ Պողոսյանը, Նառա Նիկողոսյանը, Արմինե Թոփչյանը, որ Թոփիկյան Հարությունենց տանն էր։ Իսկ Սյուզի Մարգարյանին, Մարինե Ոսկանյանին այդպես էլ չգտնաք․․․ Դուք ի՛նչ ենթադրություն ունեք։  

Բոլոր առողջներ, սպասեք մեր՝ առողջագետներիս չարոցիներին։  

Որ խաղաղ քնեք, ներկայացնում եմ մեր առողջ ապրելակերպի տեղեկանքը։ Եվ այսպես․  

տիար Բլեյան՝ թթվածին՝ 96, ճնշումը՝ 130-80, ջերմության բարձրացում չկա.
տիար Գևորգ՝ թթվածին՝ 96 (ապարատով հետևիցս հասնում է, մարշ ածելով), ճնշում՝ 110-80, առանց ապարատի անցնում է, ջերմության բարձրացում չկա։   

Շնորհակալ եմ, որ ամբողջ օրը մեզ հետ էիք։ Ա՛յ, սա օգնություն էր։
Մարիաննա Գևորգյանին հատուկ շնորհակալություն ֆիլմի համար, որը, կարծում եմ, սեբաստացի կինոյի առաջին փորձերից մեկն է։  

Իսկ առողջացող Գևորգի խոշորացույցից չվրիպեցին շշկռված սեբաստացի մեղուները։ Ի՞նչ գործ ունեն նրանք հիվանդասենյակում։ Ո՞վ է նրանց հաշվառումն իրականացնում։ 

#2039

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նախաձեռնող սովորող… Չնախաձեռնող՝ չսովորո՞ղ…

Դավիթ Բլեյանն է այսպես, Ռոդարին կասեր՝ շրջում նախադասությունները, իրենց բուն իմա՞ստը մեզ փոխանցելու համար… Իհարկե։ Նախագիծը, որ 2017-ի տարեմուտի-դեկտեմբերի ամենասեբաստացիական նախագիծն է, Ձմեռ պապ 2017-ի մրցանակակիր ծնեց մեր Միջին դպրոցում, ուրախացեք,

Բարձունքում գտնվողի ու միշտ բարձունք հավաքողի գործը ընկերով են անում…

Արագածից իջածի փորձով եմ ասում։ Լեռներից հեշտ չեն իջնում առօրյա, որքան էլ ես անցումների մարդ եմ հայտնի… Տպավորություններն էլ հետը՝ ինչ ուսապարկում խցկել էի, երեկվա գրում, որպես տեղեկություն, փոխանցեցի, հասա՞վ…

Խորհուրդ մեծ և սքանչելի…

Որ յայսմ աւուր յայտնեցաւ․․․