Եվ Դավիթը Բլեյան, որ ձեր ու իմ աչքի առաջ ժամ առ ժամ է աճում-հասունանում, Երուսաղեմի Սուրբ Երրորդություն տաճարից իջավ Արարատի Ավետյաց երկիր, երեք օրում ՝ 2016-ի հոկտեմբերի 9-ից 11-ը, քանի՜ լուսնային տարի ճանապարհ անցնելով, հոկտեմբերի 12-ի առավոտյան արթնացումի առաջին հարցը տվեց.
— Հայրի՛կ, մայրիկը Շուշանիկին ո՞վ է գալիս…
Տրամաբանական շղթան փակվե՞ց…

Ինքնաթիռների խցանում տեսե՞լ եք… ես տեսա. ուխտից դառնալիս Թել Ավիվի օդակայանում (Դավիթն օգտագործում է ինքնաթիռակայանը) տասնյակ ինքնաթիռներ իրար ճանապարհ էին տալիս-սպասում՝ գլխավոր թռիչքուղի դուրս գալու համար… Թբիլիսի մեկնող մեր ինքնաթիռը, շարժիչը միացրած, քսան րոպե սպասում էր շարժիչները միացրած ինքնաթիռների շարքում մեր հերթին… Այսպիսի ինտենսիվությամբ էր ապրում-գործում Իսրայելի երկիրը՝ մեր տեսած…

Հանդիպում-զբոսանք Ատիի հետ:

Իսկ նույն օրը՝ ետդարձին, ուշ իրիկունը, Թբիլիսի-Երևան ավտոբուսից Իջևան  և Դիլիջան քաղաքները մեծ գյուղերի նման էին՝ մութ-մութ, այսքա՞ն մութ… Թբիլիսի-Երևան ողջ ճանապարհը՝ մթության մեջ, խավարի… Օտարն ի՞նչ անի մեր երկրում, երբ Երուսաղեմ ուխտի մեկնեցինք և Երևան վերադարձանք Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի օդակայանից, վրացական օդուղիներով… Մեր հայրենակիցը Թբիլիսիում, ոչ առանց ամոթի, հարցնում էր Հավլաբարի հայերենով.
— Հայաստանում թասիբը կորցրե՞լ են, ի՞նչ է, ինչո՞ւ Զվարթնոցից չեք թռչում…
Թասիբի կորստին գումարեք խավարի միջով վեցժամյա ճանապարհը… Սրա պատասխանը չունեմ. օդակայանը, ինչպես և մետրոն, ինչպես և եկեղեցին-տաճարը սոսկ թանգարան չեն, եթե անգամ թանգարան են, ապա օգտատերերի-հաճախորդների, օգտվողների գնացողների-եկողների աշխույժով, ինչպես և ճանապարհները… Հայաստանը՝ Արարատի երկիրը, դուրս է մնացել-մնում Մետաքսի նոր ճանապարհներից…

Իսկ երեկ օրվա վերջի մեր խոսակցությունը Կենտրոնում՝ Արմինե Թոփչյանի նախաձեռնությամբ կլոր սեղանը, նվիրված էր հոկտեմբերի 18-ին կրթահամալիրի Բանգլադեշի Մետաքսի մեր ճանապարհով պտույտին… Ցերեկը կրթահամալիրի դպրոցների հեծանվախմբերի հետ այդպիսի մի պտույտի ես մասնակցեցի… Ինչպե՞ս են օգտագործելու մնացած ժամանակը մեր դպրոցները՝ Մետաքսի ճանապարհին ներգրավվածության հանրային ներկայացման համար… Ինչպե՞ս, ովքե՞ր են երթևեկում մեր գցած-բացվող-ընդարձակվող ուղիներով այսօր, ի՞նչ գաղափարներ-ծառայություններ-ապրանքներ, ուսումնական գործի մասնակիցներ կան… Գրե՛ք, պատմե՛ք մինչև այդ օրը, պատրաստվե՛ք այդ օրվան, օգտագործե՛ք այդ նշանակալի հարթակը պատշաճ, հրավիրե՛ք, զարմացրե՛ք, բարձրացրե՛ք մեր ստեղծած մետաքսի ճանապարհին յուրաքանչյուրիդ՝ դպրոցի, խմբի, անհատի ներգրավվածությունը, բոլոր կարգի սեբաստացիներ ու ոչ սեբաստացիներ….

Մինչ ես պատրաստվում էի պատմելու մեր ուխտի հիշարժան-հատուկը՝  մեր ուխտավորներ Լիլիթի և Միքայելի պսակադրությունը հայկական Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում, Տիրան հայր սուրբի կնքահայրությամբ, ստացա մեր Սյուզի Հակոբյանի նամակ-հրավեր-տեղեկացումը իր պսակադրության, որ կայանալու է օրերս  Աղթամարի Սուրբ Խաչում:  Ինչո՞ւ ոչ, կամ՝ իհա՛րկե…. Միայն թե վերադարձ Արարատի երկիր՝ որպես վերելք….Բերեք ձեր լույսը Հայաստան…. Լսել եք՝ ինչ ասվեց.
— Դո՛ւք եք երկրի աղը, սակայն եթե աղը անհամանա… Դո՛ւք եք աշխարհի լույսը. մի քաղաք, որ լերան վրայ է կանգնած, չի կարող թաքնվել…..

Բացօթյա երգուսուցում. երգում են հինգ տարեկանները:

Դավիթ Բլեյանը իր միջնեկ քրոջ՝ Տաթևիկի, Վահանի մայրիկի այս տեսանյութը նայեց Երուսաղեմի մեր անկյունում քանի˜ անգամ. ո˜նց էր հրճվում, քանի˜ հարց տվեց…. Տաթև ջան….
— Դու Վահանի պապի՞կն ես, պա՛պ… Տաթևը՝ Վահանի մայրիկը, Սամվելը՝ հայրիկը Վահանի, Արևիկը՝ քույրիկը, ես՝ քեռին, պապ…
— Վահանը, որ դառնա հինգ տարեկան, ես կլինեմ տասը տարեկան…
Այսպես, այս շարքով Վահանը դառնում է 5-ի բազմապատիկ թվով տարեկան, իսկ ինքը՝ գումարած հինգ տարեկան… իսկ թվերն անհամար են… Իսկ ֆիլմը փոքրիկ քեռին՝ Տաթև միջնեկ քույրիկի «ուտեմ քեզը», նայում էր ու հարցնում… Չի կարելի նյարդայնանալ փոքրերի կրկնվող հարցերից, մեծեր-ուխտավորներ բոլոր տարիքի ու ճանապարհի, դրանք մեծացման-յուրացման բնականոն վարժություններ են… Երևան-Թբիլիսի ավտոբուսում, երբ շուրջը մութ է խիտ, Դավթի բոլոր կարգի հարցերը՝ մի-մի գույն, կենդանություն՝ խավարը ցրող… Ի՞նչ կա նյարդայնացնող, հայ ուխտավոր…

Իսրայելի իշխանությունը ճանաչում է Երուսաղեմի հայոց Պատրիարքարանի գրանցած ծնունդները, մկրտությունները, որպես քաղաքացիական կացության՝ ծննդի պետական գրանցում… Գիտեի՞ք… Իմացեք…

Թե չէ մեր հանդեպ ոչ մի լավ բան հրեաների մասին ես լսած չեմ։

Ընթերցարան

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#814

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ոգևորված մարդու, գաղափարով-գործով-ստեղծումով համակված մարդկային խմբերի-հավաքանու-հասարակության ճգնաժամի հաղթահարումը

Հերթական բողոքը՝ Բլեյանը քանդում է… ու Մալաթիա-Սեբաստիա վարչակազմի աշխատողների հետ մենք անշտապ զննում ենք «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի հյուսիս-հարավ ճառագայթների զարգացումների դեմն առած երկա՜ր-բարձր հենապատի երեկվա փլուզումով ստեղծվածը… Ի՞նչ է

Դե, զընգը, զընգը, զընգը, ջա՜ն… անպայման գարուն

Վահան Սերոբյանն իր Արև-քույրիկով, Տաթև-Սամվել հայրիկ-մայրիկով, այս տեսքով, ջա՜ն գառնուկ, ուր էլ գնան-գան, գալները բարի, գարունք են բերում… Տաթև աղջիկս, ընտանյոք հանդերձ հայրական օջախում՝ գերազանց է:       Լուսանկարները՝

Հակաբացիլ անշարժության, հակաբացիլ անճաշակության…

Մեր ուսումնական ճամբարներն են այդպիսիք, մեր Ամառ 2017-ի նախաձեռնությունները, մեր «Գեղարվեստը կրթահամալիրում» անունը ստացած, տարիներով ձևավորված բաց հանրային համակարգը՝ իր շուրջտարյա գործունեությամբ… Բազմաճյուղ գեղարվեստ՝ կերպարվեստի, երաժշտության, կինո-ֆոտոյի, թատրոնի, գրականության, զարդակիրառական ուղղություններով,