… Տիարի բլոգում հանգրվանեք։ 

Օգնություն—աջակցությունը, հոգատարությունը ինչու ենք դիտում միայն նյութական։ Առաջ եկեք ձեր գործերով, խնդրեմ. այսպիսի հոգատարությունն իմ դեպքում ավելի ընդունելի է։ Ահա, Արտակը լավ օրինակ է ցույց տալիս։ 

Հյուսիսային դպրոցից դեպի քոլեջ ճանապարհին անխնամ խաղողի թառման մշակվեց, խնամվեց և տեսքի բերվեց այգու տիրոջ որդու համաձայնությամբ։ Այգու տերը՝ Ռուբեն Քարտաշյանը, անցյալ տարի մահացել է։ Նա աշխատել է Երևանի մետրոպոլիտենում բացված օրվանից, որպես գծային մասնագետ, ի դեպ դա բարձր պաշտոն է, պատասխանատու գծերի անվտանգության համար։ Ռուբեն Քարտաշյանը ծնվել է Բաքու քաղաքում և ապրել Շամշադինի Այգեձոր գյուղում։ Այնուհետև տեղափոխվել է Երևան և աշխատել է մետրոպոլիտենում 40 տարի։
Երբ մեր աշխատանքը վերջացրինք, որը տևեց երկու օր, կինը և տղան հուզվեցին, որ Ռուբենի ստեղծածը ոչ թե չորացավ և վերածվեց աղբանոցի, այլ վերածնվեց նորովի, Ռուբենի հուշերի հետ միասին։ Ես ներկայացրեցի, որ այս աշխատանքը արվել է Աշոտ Բլեյանի նախաձեռնությամբ և կրթահամալիրի միջոցներով։ Հարևանները հավաքվեցին, սկսեցին իրե՛նց բակերը ցույց տալ, որոնք աստիճանաբար աղբանոցի են նմանվում։
Առաջարկում եմ անենք այդ փոքր պուրակի բացումը պարոն Բլեյանի գլխավորությամբ՝ հարևաններին փոխանցելու համար հարևանության անշահախնդիր մշակույթը։
Ձեզ առողջություն։ Ի դեպ, ես դեմ եմ ինքնամեկուսացմանը։

#2038

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կարելի՞ է դու իմանաս, թե է՜ն սարի ետևը ինչ կա, ինչ չկա…

Հանգստանալու լավագույն ձևը ճամփորդելը չէ՞։ Արձակուրդը հե՛նց դրա համար է՝ ճամփորդելու. ես արձակուրդի մեջ եմ, և բնական է, որ իմ օրը կրթահամալիրի Բանգլադեշում ճամփորդություն է, ինչպես երեկ, ուրբաթ օրով․․․ Ու

Բարև, ես եմ

…Մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն, և հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը։ Հովհաններ Թումանյան, 1909թ․ «Մեծ ցավը» Հ․Թումանյանի «Մեծ ցավը» հոդվածը իմ օրագրի ընթերցարանում է․ կարդացե՛ք հիմա

Ինչպես մի լուսնահար, մի խենթ լուսնոտ…

Լա՞վ եմ քշում հեծանիվ․ ես քշում եմ խաղալով, հավեսով… արկածով։ Հեծանվով սպորտային հետաքրքրություն չեմ բավարարում, արդյունքներ չեմ հետապնդում, հեծանվով ճամփորդում եմ… Ինձ հաճախ են հարցնում, ավելի ու ավելի հաճախ՝ չե՞մ վախենում…